ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն առաջարկում է միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր 05/06/2019 19:24 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր, որի դեպքում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի լիազարությունների շրջանակը կտրուկ կսահմանափակվի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ներկայումս գործով իրավակարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին։
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ, որն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, ով պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»։ Սակայն ըստ ընդունված պրակտիկայի՝ դատախազի ներկայացրած միջնորդությունը քննչական կոմիտեում դառնում է նախնական ուսումնասիրության առարկա, այլ ոչ կարգապահական վարույթի հարուցման հիմք:
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է դատախազների միջնորդությունների քննության արդյունքում կարգապահական պատասխանատվության ենթարկված քննիչների թիվը. 2017 թվականին նախաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու 232 միջնորդություններից 51,2%-ի դեպքում հիշյալ սուբյեկտները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 43,9%-ի դեպքում նշված սուբյեկտները չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության, սակայն բանավոր նախազգուշացվել են, ներկայացված միջնորդություններից 8-ի կամ 3,4%-ի քննարկման արդյունքները 2019թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս պարզ չեն եղել։
Ըստ նույն վիճակագրության՝ 2017 թվականի համեմատ, 2018թ. նույնպես կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ավելի քիչ դատավարական սուբյեկտ, քան ծառայողական քննություն անցկացնելու մասին դատախազի միջնորդություններն են եղել։
Ըստ Դատախազության՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում վկայակոչված «խախտում թույլ տված» եզրույթից հետևում է, որ օրենսդիրը քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին միջնորդություն ներկայացնելու համար հիմք հանդիսացած դատախազի փաստարկներն արդեն իսկ գնահատում է որպես կատարված փաստ, հետևաբար այդ փաստերի նախնական ուսումնասիրություն կատարելու (պարզելու համար՝ արդյոք դրանք խախտում են, թե՝ ոչ,) անհրաժեշտություն չկա:
Մյուս կողմից, «Դատախազության մասին» 2017 թվականի օրենքը սովորույթի ուժով շարունակել է օգտագործել նախորդ՝ 2007 թվականի օրենքում ևս կիրառվող «ծառայողական քննության միջնորդություն» հասկացությունը, ինչը դեռևս նախորդ օրենքի գործողության ժամանակահատվածում համահունչ է եղել նախկինում քրեական գործերի հիմնական մասով նախաքննություն իրականացնող կառույցի՝ ՀՀ ոստիկանությունում ծառայողների նկատմամբ ծառայողական քննության իրականացման կառուցակարգին: Այսպես՝ ինչպես «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, այնպես էլ «Հատուկ քննչական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքները չեն նախատեսում կարգապահական վարույթ հասկացությունը, այլ նախատեսում են ծառայողական քննություն հասկացությունը:
Այսպիսով, Դատախազությունը վերոգրյալից եզրակացնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննության միջնորդություն է ներկայացնում քննչական կոմիտեին, ներկայացված միջնորդությունը պարտադիր հիմք է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և օրենսդրությամբ սահմանված բոլոր երաշխիքների պահպանմամբ անկախ հանձնաժողովի կողմից օբյեկտիվ վարույթ իրականացնելու և քննիչի մեղավորության առկայության կամ բացակայության մասին դատողություններ անելու համար:
Նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 18:07 Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
- 03/01/2021 17:58 ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- 03/01/2021 17:07 Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- 03/01/2021 16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները