Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 18 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/18/2019   22:54 «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի 09/18/2019   22:40 ՀՔԾ-ն կարճել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը 09/18/2019   22:37 Կովկասում հայտնաբերել են ահաբեկչին և նրա թաքստոցը, որում նա ռումբ էր պահում 09/18/2019   22:06 Ժողովուրդ. -Ոստիկանը մե՜րն ա, ոստիկանը մե՜րն ա. Նիկոլ. -Էլ ձե՜րը չի, իմն ա… 09/18/2019   21:52 Կիևում ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել կամուրջը 09/18/2019   21:24 Ես առաջին արդարացվածն եմ, բայց հո վերջին դատապարտվածը չեմ. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) 09/18/2019   20:52 Կաշառակեր - ոստիկանը գնդակահարել է գործընկերներին Մոսկվայում 09/18/2019   20:44 Համաձայն եմ՝ կարգապահական վարույթ հարուցող մարմինների քանակը պետք է նվազեցնել, բայց այս փուլում դա հնարավոր չէ. ԲԴԽ անդամ 09/18/2019   20:43 Վանեցյանն ու Օսիպյանը պաշտոններից հեռացվել են վարչապետի որոշմամբ. Նրանք չեն գոհացրել Փաշինյանին 09/18/2019   20:41 Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նուրբ թեմա է. ԲԴԽ նախագահ 09/18/2019   20:12 Ստացվում է՝ մասնավոր ընկերությունների կամ բանկերի համար կադրեր ենք պատրաստում. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:57 Պաշտոնները հավերժ չեն. Մակունց 09/18/2019   19:44 Վայ այն դատարանին, որ պետք է առաջնորդվի ԱԺ-ի նախաձեռնած գործընթացով և շեղվի օրենքով նախատեսված որոշումներից. Վլադիմիր Վարդանյան 09/18/2019   19:34 Նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունցը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթացի մասին 09/18/2019   19:31 ԲԴԽ-ի ներկայացուցիչները կմասնակցեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:22 Իմ ուսերի վրա զգում եմ 230 անդամի համար պատասխանատվություն. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:11 Որդեկորույս մայրերը պատրաստվում են բողոքի ակցիային. Կառավարությունն անպատասխան է թողել նրանց նամակը 09/18/2019   19:05 Շուտով կգործարկվի դատավորների սեփական ավտոմեքենաներին պետհամարանիշեր տրամադրելու ծրագիրը. ԲԴԽ նախագահ 09/18/2019   18:59 ԲԴԽ անդամները հանդիպում են Երևանի առաջին ատյանի դատավորների հետ 09/18/2019   18:57 Անձնիշխանական համակարգը պահելու համար Փաշինյանը գնում է իրավիճակային լուծումների. քաղտեխնոլոգ 09/18/2019   18:51 «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ Վանեցյանի գործողությունները չեն բավարարել որոշակի ակնկալիքներ 09/18/2019   18:11 Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ) 09/18/2019   18:01 Ինչու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին Արարատ Միրզոյանը հանդես եկավ դատական նիստից մեկ օր առաջ. պարզաբանում է Գայանե Աբրահամյանը (տեսանյութ) 09/18/2019   17:57 Կերել-խմել են նախորդ իշխանությունների հետ եւ հիմա նրանց բռնելու հետ կապված բարդույթներ ունեն. Էդմոն Մարուքյանը խոսել է աղմկահարույց նախագծի մասին ու մեղադրել ՀՀԿ-ականներին (տեսանյութ) 09/18/2019   17:49 Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 09/18/2019   17:43 Գյումրիում Անկախության օրը նշելու համար ծախսվել է 228 մլն դրամ 09/18/2019   17:40 ՓՄՁ-ների և միկրոբիզնեսի 49 տոկոսն աղքատ բիզնես է 09/18/2019   17:17 Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ 09/18/2019   17:13 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի հետ միասին ձերբակալվել են եւս երկուսը. ԱԱԾ 09/18/2019   17:00 Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/18/2019   16:50 Այն ամենը, ինչ պետք է իմանալ վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Աշոտյան 09/18/2019   16:49 Գազի կորուստներն ու ծախսերը նվազել են 1 տոկոսային կետով. վարչապետ 09/18/2019   16:28 HSBC -ի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի ձևավորման վրա. նախագահ Սարգսյանն ընդունել է բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին 09/18/2019   16:25 Ոստիկանապետի պարտականությունները կկատարի Արման Սարգսյանը. Ահարոնյան 09/18/2019   16:22 Վիեննայում նախարար Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ 09/18/2019   16:12 Վանեցյանը ունի մի ռեսուրս, որը չունի Փաշինյանը. քաղտեխնոլոգ 09/18/2019   16:03 Կառավարությունը գտել է հեշտ փող աշխատելու տարբերակը 09/18/2019   15:57 Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 09/18/2019   15:48 «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի եղբորը մեղադրանք է առաջադրվել 09/18/2019   15:44 Ռեյտինգային ընտրակարգն անպայման փոփոխվելու է. Համազասպ Դանիելյան (տեսանյութ) 09/18/2019   15:44 Հակոբ Կարապետյանը վստահեցրեց «Սանիթեք»-ի աշխատակիցներին՝ քաղաքապետարանը կլուծի նրանց աշխատավարձի խնդիրը 09/18/2019   15:40 Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության այս տարիների արած աշխատանքը. «Սանիթեք» 09/18/2019   15:36 Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վ. Օսիպյան 09/18/2019   15:35 ՀՀ ԱԺ աշխատակազմը վճարել է ավելի քան 3 միլիոն ՀՀ դրամ տուժանք. Արսեն Բաբայան 09/18/2019   15:14 Ինչու՞ է աղմկում «ժողովրդի» իշխանությունը. Արթուր Ղազինյան 09/18/2019   14:57 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/18/2019   14:46 Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 09/18/2019   14:40 Իշխանությունը զբաղված է ՍԴ-ի շուրջ մտացածին, հորինված ճգնաժամ լուծելով. Գորգիսյան 09/18/2019   14:33 Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան 09/18/2019   14:28 Դրանք խախտումների տրցակ են, որը հետագայում դրվելու է ՀՀ-ի դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում. Գոհար Մելոյան
09/17/2019   19:33 Եթե բանկերում ավանդներ չդրվեն, պետությունն այլ ռեսուրսներ պետք է ներգրավի, ինչն արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի. Գագիկ Մակարյան (տեսանյութ) 09/18/2019   18:11 Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ) 09/18/2019   11:15 Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը 09/17/2019   19:46 Պարոն վարչապետ, բա ժողովու՞րդը… 09/18/2019   15:48 «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի եղբորը մեղադրանք է առաջադրվել 09/17/2019   17:55 Ոստիկանությունը չի մեկնաբանում Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատվելու տեղեկությունները 09/18/2019   09:48 Ինչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին. «Հրապարակ» 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   12:49 Իշխանությանը մաս կազմող անհատները պետք է հրաժարական տան և հեռանան առանց պաթոսի ու բայղուշության․ Արամ Զ․ Սարգսյան 09/18/2019   16:12 Վանեցյանը ունի մի ռեսուրս, որը չունի Փաշինյանը. քաղտեխնոլոգ 09/17/2019   22:23 Լա’վ, բայց քրեակա՞ն..., ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Հայրապետյան 09/18/2019   09:37 «Նավակ ճոճողը»՝ ոստիկանապե՞տ. «Ժողովուրդ» 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/17/2019   14:50 Չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   14:20 Ես այն մարդը չեմ, որ ինչ-որ բանից փախչեմ․ Ռոբերտ Քոչարյան 09/17/2019   09:54 Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում. «168 ժամ» 09/17/2019   18:19 Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է պոպուլիզմով. Մուշեղ Շուշանյանը՝ այն մասին, թե ինչու է մի դեպքում ժողովրդի կարծիքը կարեւոր, մյուս դեպքում՝ ոչ այնքան 09/17/2019   10:17 Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա. «Ժողովուրդ» 09/18/2019   14:28 Դրանք խախտումների տրցակ են, որը հետագայում դրվելու է ՀՀ-ի դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում. Գոհար Մելոյան

Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման ընթացքում մոտ 2.5 մլրդ դրամի չարաշահումներ են պարզվել 05/06/2019   18:26  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ:

Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել «Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման, մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման, մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:

ՈՒսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես 2010-2018թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:

Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ. դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք, լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր: Մինչդեռ հողատարածքը, որի վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ. որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն 08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:

Պարզվել է նաև, որ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով, որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների վերաբերյալ որևէ գրառում չկա:

Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:

Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ: Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու, գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն. դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման, միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:

Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:22 06/05/2019  |  Քրեական խրոնիկոնԿեղծիքներ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման և տնակների ապամոնտաժման գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
19:34 30/04/2019  |  Դատական ռեպորտաժներԸնտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել
11:40 29/04/2019  |  Քրեական խրոնիկոնԾաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել
19:42 26/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ
17:50 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կողմից ստուգման են ենթարկվել ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները
14:52 17/04/2019  |  Քրեական խրոնիկոնԷդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու ահազանգի դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել, իսկ ոստիկանությունը ահազանգում սուտ մատնություն էր տեսնում
14:31 15/04/2019  |  Քրեական խրոնիկոնԽախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները
15:08 11/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին»
11:25 09/04/2019  |  Քրեական խրոնիկոնԵրևան քաղաքի Արամի 9 հասցեի՝ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
17:45 08/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀամայնքին պատկանող տարածքը վաճառվել է շուկայական արժեքից 18մլն դրամ պակաս գնով. հարուցվել է քրեական գործ

Արխիվ

[]