Թեմաներ
Երեքշաբթի 07 / 16 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/16/2019   00:01 Երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/15/2019   22:07 S-400-ի գործարքի մասին. Էրդողանն ուզել է ավելին (տեսանյութ) 07/15/2019   21:42 ԱԴԾ- ն Ռոստովի մարզում լիկվիդացրել է հարձակումների պատրաստվող ԻԳԻԼ-ի խմբավորումը 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   20:16 Դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող երկրորդ կարգի հաշմանդամին 07/15/2019   19:07 ՍԴ-ի շուրջ ձևավորված թնջուկի լուծումը քաղաքական դաշտում փնտրելու դեպքում տարբեր կառույցներից կունենանք նման հայտարարություններ. Նաիրա Զոհրաբյան 07/15/2019   19:01 Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Հայկ Մարության 07/15/2019   18:55 Կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը 07/15/2019   18:52 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ 07/15/2019   18:39 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը 07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/15/2019   17:59 ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների 07/15/2019   17:56 Մենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր 07/15/2019   17:54 Ստացվել են գրանտներ Սևանը մաքրելու համար, այս տարիների ընթացքում այդ դրամաշնորհներն ինչի՞ համար են ծախսվել. Զոհրաբյան 07/15/2019   17:30 ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել գերատեսչությունների մամուլի պատասխանատուներին 07/15/2019   17:21 Ինչո՞վ է պայմանավորված բնապահպանության վարչության պետի հրաժարականը 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/15/2019   17:17 Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 07/15/2019   17:10 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/15/2019   16:44 Պետք չէ արդարադատության համակարգը ոչնչացնել քաղաքական ամբիցիաներից ելնելով. Գևորգ Պետրոսյան 07/15/2019   16:40 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն 07/15/2019   16:32 Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատվել է աշխատանքից 07/15/2019   16:26 ՄԻՊ-ը հանդիպել է Քոչարյանին. ի՞նչ մտահոգություններ է հայտնել երկրորդ նախագահը (տեսանյութ) 07/15/2019   16:07 Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս. դիմել է փախուստի 07/15/2019   16:04 Արտակարգ պատահար Մոսկվայի կենտրոնում. փրկարարները շտապել են դեպքի վայր (տեսանյութ) 07/15/2019   16:00 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին 07/15/2019   15:51 ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ 07/15/2019   15:46 Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ԲՀԿ-ի դիրքորոշումը. Գեւորգ Պետրոսյան 07/15/2019   15:37 Վրաստանում ձերբակալվել է հայ տղամարդ, որը փորձել է ռադիոակտիվ նյութ տեղափոխել Ռուսաստան 07/15/2019   15:30 ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) 07/15/2019   15:23 Գնաճը կակտիվանա 07/15/2019   15:18 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/15/2019   14:45 Վեթինգի մասին կարծիք չհայտնելով Փաշինյանը բոլորին պահում է այն կիրառելու սարսափի տակ. քաղաքագետ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/15/2019   14:30 Հեղափոխությունից հասարակության ակնկալիքը կենսաթոշակի 10 տոկոս բարձրացումը չէր. Ինչ սպասել առաջիկա 3 տարիներին 07/15/2019   14:23 ՀՀ 5 քաղաքացի Ռուսաստանի քրեակատարողականում ադրբեջանական «թայֆաների» կողմից ենթարկվում են խոշտանգումների. Զոհրաբյան 07/15/2019   14:06 Երևան-Սևան ճանապարհը բաց կմնա մինչև չորեքշաբթի 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   13:46 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 07/15/2019   13:30 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը 07/15/2019   12:59 Լոռիում և Տավուշում կբացվեն ՄԻՊ գրասենյակներ 07/15/2019   12:52 Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին 07/15/2019   12:45 Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողները հերքում են պահանջում. մայրուղին փակ է 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/15/2019   12:36 ՀՀ Նախագահը պարգեւատրել է Նիկիտա Սիմոնյանին 07/15/2019   12:29 Մասիսում Հանրապետական գվարդիայի լարային քառյակի մասնակցությամբ նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը 07/15/2019   12:16 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/15/2019   10:16 ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը 07/14/2019   14:05 Քաղաքացու սոցիալական, այդ թվում` ներդրումային ակտիվությունը կոչնչացվի, եթե կորցնի պետական որոշումների կայունության նկատմամբ վստահությունը. Ղամբարյան 07/14/2019   18:45 Հայաստանում առաջին «գող»-ի արյունը. Զապը կրկի՞ն հիշեցնում է իր մասին 07/14/2019   15:39 Շիրակում ողբերգական վթարի զոհ է դարձել երկու հոգի 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/16/2019   00:01 Երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/14/2019   23:58 Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի մոտ. հայտարարվել է բարդության թիվ 2 կանչ (տեսանյութ) 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/14/2019   12:01 Հանրային աստիճանները գրավել՝ պատ է շարել, բակ է սարքել 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/15/2019   10:39 Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին. փորձագետ 07/14/2019   12:23 Գեղարքունիքում մեքենա է այրվել. ուղեւորները` դեռահասներ են 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/14/2019   16:13 Ադրբեջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժել են Ռոսաստանի և Սիրիայի քաղաքացիները (տեսանյութ) 07/15/2019   12:45 Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողները հերքում են պահանջում. մայրուղին փակ է

«Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն».Լիլիթ Գալոյան 05/06/2019   10:21  |  Մարզական

«Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն»,- այս մասին իր հայտարարության մեջ ասել է  շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է .

Սիրելի բարեկամներ,

Երեւանի քաղաքապետարանը ՛«Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ եմ ներկայացրել ես:

ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում հարուցելով Հայաստանի շախմատային աշխարհի որոշ ներկայացուցիչների դժգոհությունը:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում արձանագրել.

- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարել է՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ու կարծում եմ, որ պնդումները, թե «այդ մրցույթը չպետք է վերաբերվի» այս դեպքին, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

- Ինձ համար անհասկանալի է գնահատականը, թե այդ մրցույթի անցկացումը որոշ շրջանակների համար եղել է անակընկալ: Երեւանի քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով նախկինում եւս հայտարարել է մրցույթ, ընդ որում, ոչ մեկ անգամ: Սակայն այդ մրցույթները չեն կայացել, քանի որ որեւէ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:

Նախկին իշխանությունները, եւ առ այսօր նրանց հավատարիմ որոշ կադրեր ներքին կարգով արել են ամեն ինչ՝ այդ մրցույթին որեւէ մեկի մասնակցությունը բացառելու, ըստ այդմ՝ մրցույթը շարունակաբար չեղյալ հայտարարելու համար, եւ դա արել են անաղմուկ:

04.05.2019թ. մի խումբ գրոսմայստերներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բացասական վերաբերմունք հայտնելով մրցույթի անցկացման կապակցությամբ եւ նշելով. ՛՛Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի  աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին՛՛:

Ստեղծվել է իսկապես անհարմար իրավիճակ. մի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող ոտնահարել օրենքն ու չի կարող չեղյալ ճանաչել հայտարարված մրցույթը, այսինքն՝ չի կարող բավարարել բարձրացված հարցը: Մյուս կողմից, սակայն, ստեղծված իրավիճակը կարող է կրքերի անհարկի լարման, եւ կրկին քաղաքական շահարկումների պատճառ դառնալ:

Ինքս լինելով շախմատային աշխարհի ներկայացուցիչ՝ կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ, խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաեւ հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել ՛՛Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ:

Այսքանով հանդերձ, սակայն, ցանկանում եմ արձանագրել հետեւյալ իրողությունը.

Տեսնելով անվանի գրոսմայստերների միահամուռ հրապարակային արձագանքն ի պաշտպանություն մեր գործընկերոջ, ափսոսանք եմ հայտնում, որ նրանք նույնքան միահամուռ բողոքի ձայն չբարձրացրին այն ժամանակ, երբ Հայաստանի շախմատայի ֆեդերացիայի՝ կեղծիքով ընդունված ապօրինի որոշումների հետեւանքով ինձ հղի վիճակում դուրս թողեցին Շախմատի Հայաստանի կանանց հավաքականից:

Ինչպես հայտնի է, ես դիմել եմ դատարան, ու թեեւ դեռ չի ավարտվել դատաքննությունը, բայց արդեն, ըստ էության, ապացուցված կարելի է համարել հանգամանքը, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի 16.12.2017թ. որոշումը, որով սահմանվել էր հավաքականների կազմավորման նոր կարգը, ընդունվել է օրենքի խախտմամբ. այդպես էլ խորհրդի իրավազոր նիստ տեղի չի ունեցել, քանի որ հակառակ կանոնադրության պահանջին, ներկա չեն եղել անդամների երկու երրորդը, հետեւաբար՝ նրանց ընդունած որոշումն իրավական ուժ չունի:

Բայց սա իմ կարծիքով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայացրած միակ կեղծիքը չէ: Հասկանալով, որ վերոնշյալ խորհրդի նիստը ապօրինի է ֆեդերացիայում որոշել են դիմել եւս մեկ նման քայլի. հորինել նոր կանոնադրություն, հարմարեցնելով 2018թ. ինձ հավաքականում չընդգրկելու պահանջներին:

http://chessfed.am/cimages/files/%D5%93%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%20%D6%86%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20(3).pdf

Ահա ֆեդերացիայի կայքում, ետին թվով ներկայացված այդ փաստաթուղթը, որը պետական ռեգիստր է ներկայացվել 18.07.2018թ. եւ իբրեւ ընդունվել է դրանից մեկ տարի առաջ՝08.07.2017 տեղի ունեցած ՀՇՖ արտահերթ կոնֆերանսի կողմից:

Շատ տարօրինակ է, որ 2017թ. կայացած կոնֆերանսում իբր ընդունված նոր կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստր մեկ տարի անց, զարմանալի զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ես բողոքի ձայն բարձրացրի հավաքականների կազմավորման կարգի դեմ, երբ ամիսներ շարունակ դիմում էի ֆեդերացիա՝ խնդրելով տրամադրել համապատասխան փաստաթղթեր, բայց այդպես մնում անպատասխան:

http://chessfed.am/gallery/albums/5ad9ad84b9fffd17a0f035d7

08.07.2017թ. տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ոչ թե արտահերթ կոնֆերանս, ինչպես նշված է ՀՀ ԱՆ պետական ռեսգիստր ներկայացված փաստաթղթում, այլ անցկացվել է հաշվետու ընտրական կոնֆերանս:

Ոչ միայն ֆեդերացիայի կայքում, պաշտոնական հաղորդագրություններում, այլեւ բոլոր լրատվամիջոցների անդրադարձում եւ տեսանյութերում անգամ բառ չկա, որ կոնֆերանսի օրակարգում եղել է կանոնադրության փոփոխության հարց:

Ստացվում է՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստր է ներկայացվել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթուղթ, այդպիսով խաբելով պետությանը:

Ու հիմա, երբ ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, ըստ էության, կայացնում է կեղծ որոշումներ:

ՀՀ ԱՆ պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ արտահերթ կոնֆերանսի մասնակիցների եւ ընդունված որոշումներին կողմ քվեարկածների թվում նշված է նաեւ իմ անունն այն դեպքում, երբ ինքս ներկա չեմ գտնվել այդ միջոցառմանը, ավելին՝ այդ օրերին բացակայում էի ՀՀ-ից եւ մասնակցում շախմատային մրցաշարի: Կոնֆերանսից առաջ էլ ես չեմ ստացել պատվիրակի մանդատ կամ հրավիրատոմս: Նույնկերպ կոնֆերանսի մասնակիցների թվում նշվել են մարդկանց անուններ, որոնք եւս բացակայել են նիստից:

Ներկաներից բոլորն էլ գիտեն՝ 2017թ. կոնֆերանսի օրակարգում չի եղել ֆեդերացիայի կանոնադրությունը փոփոխելու եւ նոր խմբագրությամբ կանոնադրություն ընդունելու մասին որեւէ հարց: Ահա այդ փաստաթուղթը, որտեղ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր անունը: Նրանք, ովքեր չեն մասնակցել այդ կոնֆերանսին, բայց գրված է նրանց անունը եւ նրանք, ովքեր մասնակցել են եւ գիտեն իրականությունը, թող քաջություն եւ ազնվություն ունենան բարձրաձայնելու այդ մասին:

Ակնկալում եմ, որ իրենց գործընկերոջ պաշտպանության նպատակով բողոքի ձայն բարձրացրած այն գրոսմայստերները, ովքեր ներկա են եղել վերոնշյալ կոնֆերանսին, առաջինը ձայն կբարձրացնեն, այլապես կարող եմ մտածել, որ ձեր գործողություններում դրսեւորվում է կողմնակալ միակողմանի վերաբերմունք գործընկերների խնդիրների հանդեպ:

Սիրելի Հայկական շախմատային աշխարհ,

Այսօր ես կատարում եմ մեկ քայլ ետ, որպեսզի մարզադպրոցի հետ կապված հարցը գոնե ժամանակավոր լուծում ստանա, բայց ձեզանից էլ ակնկալում եմ, որ ուղղորդեք ինձ հասկանալու այդ ինչպես է ստացվում՝ կարելի է դիմել վարչապետին եւ քաղաքապետին ըստ անհրաժեշտության սահմանադրությանը դեմ գործողության դիմելու համար, սակայն կարելի է լռել երբ քո վերադասը կատարել է պետությանը խաբող եւ ձեզանից մեկին հարվածող գործողություն, այն էլ՝ նման նուրբ կարգավիճակում:

Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի ՛՛Մենք մեկ ընտանիք ենք՛՛ կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն: 

 

Հարգանքներով

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ

Լիլիթ Գալոյան

06.05.2019

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:21 12/03/2019  |  ՄարզականՇախմատի ԱԱ․ Կանանց Հայաստանի հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
15:12 27/12/2018  |  ԼՐԱՀՈՍԴադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը
21:19 30/09/2018  |  ՄարզականՕլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիային
14:00 19/02/2018  |  ՄարզականԱյս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին
20:45 25/11/2017  |  ՄարզականՄ20. Մանուել Պետրոսյանը նվաճեց շախմատի աշխարհի առաջնության արծաթե մեդալ
22:15 06/11/2017  |  ՄարզականՇախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում
22:29 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն
22:21 05/11/2017  |  ՄարզականՇախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լեհաստանին
12:06 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. 8-րդ տուրում մեր հավաքականները կխաղան Լեհաստանի և Չեխիայի հետ
10:21 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց

Տեսանյութեր

07/15/2019   20:09 Վտարումից խուսափելու համար Եվրոպայում հայերը թաքնվել են եկեղեցում

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]