Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մանկապիղծ բռնարարների մի մասը նախկինում իրենք են եղել բռնության զոհեր 05/05/2019   23:24  |  Հարցազրույց

 «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների թեկնածու, երեխաների իրավունքների պաշտպանության, թրաֆիքինգի, ընտանեկան եւ սեռական բռնության դեմ պայքարի գործերով փորձագետ Դավիթ Թումասյանը։

-   Պարոն Թումասյան, Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը որքանով է արդիական Հայաստանում: Միտումն ինչպիսին է, բռնության դեպքերը նվազո՞ւմ, թե՞ ավելանում են:

-  Սա այն արդիական հարցերից է, որը պետք է պարբերաբար քննարկվի և ճիշտ ներկայացվի հանրությանը: Եթե մեկնաբանենք առկա վիճակագրությունը, ապա նախորդ տարի նկատվել է քննված քրեական գործերի նվազման միտում: Այսպես, 2016թ.-ին ՀՀ ՔԿ քննել է երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններով հարուցված 110 քրեական գործ, 2017թ.-ին՝ 101, իսկ 2018թ.-ին՝ 76: Ինքնին, այս թվերը չեն ներկայացնում իրական պատկերը, քանի որ սեռական հանցագործություններն ունեն բարձր լատենտայնություն: 25 վարույթով նվազումը դրական արդյունք է, բայց ոչ բավարար, քանի որ սեռական բռնության ենթարկված ցանկացած երեխա խեղված ճակատագիր է, իսկ անհոգ մանկություն ապահովելու պարտականություն ունենք բոլորս, ոչ միայն պետությունը:
 
-  Կա՞ ուսումնասիրություն, թե ովքեր են հանդես գալիս բռնարարի դերում:

- Երեխաների դեմ սեռական հանցագործություններ կատարողների մեծամասնությանը երեխաները ճանաչում են:  Նրանք բոլորն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

Հանցագործության կատարման պահին կասկածյալների/մեղադրյալների մեծամասնությունը տուժողի հետ եղել են փաստացի ամուսիններ, այսինքն` մանկահասակների փաստացի ամուսնության դեպքերն են:

- Նկատի ունեք ազգային փոքրամասնությունների ազգային ավանդույթներով պայմանավորված ամուսնությունները՞:

- Ոչ միայն: Դա վերաբերում է ոչ միայն եզդիական համայնքի ներկայացուցիչների միջև փաստական ամուսնություններին:Հայերի մոտ էլ հանդիպում են փաստական ամուսնություններ մանկահասակների հետ, օրինակ 14 տարեկանը 30 տարեկան տղամարդու հետ…
Դառնալով Ձեր նախորդ հարցին, նշեմ երեխաների նկատմամբ բռնարարի դերում հանդես են եկել  նաև հարևանները, համագյուղացիները, խորթ հայրը, մոր նախկին ամուսինը, համադասարանցին, հեռավոր ազգականը, քրոջ ամուսինը, ուղղակի ծանոթները, ներառյալ՝ սոցիալական ցանցի ծանոթները, ինչպես նաև անծանոթները: Վերջիններս օգտվելով երեխայի անօգնական կամ մոլորված վիճակից, կատարում են իրավիճակային հանցագործություններ: Որպես կանոն, բռնարարը մինչ հանցաք կատարելը փորձում է վստահելի կամ ընկերական հարաբերություններ ձևավորի երեխայի հետ: Գրանցվել են դեպքեր, երբ բռնարարները 50-55 տարով մեծ էին տուժողներից:
  
-   Ի՞նչ տարիքային խմբի երեխաներն են առավելապես տուժում մանկապիղծներից, եւ ինչ դերակատարում ունի ընտանիքը:

- Տուժողների մեծամասնությունը՝ մոտ 90%, աղջիկ երեխաներ են, տարիքը տատանվում է 4 տարեկանից մինչև 18 տարեկան, սակայն առավել թիրախային է 13-15 տարեկան տիրույթը, երբ տուժողները, ունենալով սեռական կյանքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն և չունենալով բավարար գիտելիքներ այդ ոլորտում, հրապուրվում և գայթակղվում են չափահաս տղամարդկանց կողմից, հիմնականում 25-40 տարեկան: Երբեմն դեռահաս աղջիկները վաղ սեռական հարաբերությունները դիտում են որպես «մեծ կյանք մտնելու» պարտադիր պայման: Տուժող տղաներն առավել ծանր են տանում այս դեպքերը և երբեմն ունենում բարդույթներ, քանի որ առաջնահերթ իրենք իրենց են մեղադրում կատարվածի համար՝ նշելով, որ «ինչ որ մի բան այն չէ իրենց հետ, որ բոլոր տղաներից բռնարարն իրեն է ընտրել»:

Բռնությունից հետո երեխայի ընտանիքի կողմից երեխային մեղադրելը կամ այդ երեխային պատշաճ օգնություն և աջակցություն ցույց չտալն ավելի ծանր է ընկալվում երեխայի կողմից: Մերժված լինելը խիստ ցավագին է երեխայի համար, ինչը կարող է բերել նաև ատելության հասարակության նկատմամբ և հանգեցնի «բռնության կրկնմանը», և տուժողն ինքն է վերածվում բռնարարի՝ նման ձևով ինքնահաստատվելով, վրեժ լուծելով, հասարակությունն իրեն հարմարացնելով, հասարակությանը ցույց տալով, որ ինքը միայնակ չէ: Գործնականում նման դեպքեր գրանցվում են, երբ մանկահասակ տարիքում բռնության ենթարկված տղաները հետագայում դառնում են մանկապիղծ բռնարարներ:

Ընտանիքը շատ մեծ դերակատարում ունի թե՛ սեռական հանցագործությունների կանխարգելման, թե՛ դրանց հետևանքների դեմ պայքարում: Ծնողները պետք է վստահելի հարաբերություններ ձևավորեն երեխայի հետ և երեխայի ասածներին պատշաճ ուշադրություն դարձնեն, առավել ևս, եթե երեխան խոսում է իրեն մտահոգող իրավիճակների կամ պայմանների մասին: Երեխան արտահայտվելու և լսված լինելու իրավունք ունի: Երեխայի նկատմամբ կատարված սեռական բռնությունն ուղղակի անդրադառնում է երեխայի հոգեֆիզիոլոգիական վիճակի վրա և ծնողը չի կարող չնկատել այդ փոփոխությունները:

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուժող են սոցիալապեսանապահով, կրթականցածրցենզունեցողընտանիքներիերեխաները, մասնավորապես այն ընտանիքներից, որտեղ երեխաները միակողմանի ծնողազուրկ են, իսկ մայրը զուգընկերների հետ սեռական հարաբերություն է ունենում երեխայի ներկայությամբ կամ դրսևորում է այլ վարքագիծ, որը երեխայի մոտ վերացնում է ամոթի զգացումը կամ սեռական հարաբերության անթույլատրելի լինելը:

-   Նախօրեին Երեւանում խափանվելէ «Իմ մարմինն անձնական է»գրքի շնորհանդեսը, որն ակտիվստիների գնահատմամբ` այլասերվածություն է քարոզում երեխաների շրջանում: Դուք ծանո՞թ եք գրքին:

- Գրքին ծանոթ չեմ, սակայն համացանցում հայտնված մի քանի էջերից ակնհայտ է, որ այն վերաբերում է բազմաթիվ այլ հարցերին և միտված չէ միայն սեռական խնդիրներ բարձրաձայնելուն:
 
-   3-6 տարեկան երեխաները դեռեւս տառաճանաչ չեն, ինքնուրույն կարդալ հիմնականում չեն կարողանում, առավել եւս պատկերացում չունեն սեռական օրգանների մասին` մտավախություն չունե՞ք, որ ներկելու համար նախատեսված գունեղ պատկերները կարող են նաեւ անառողջ հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ:

- Այդ գիրքը միտված է առաջնահերթ ծնողների մոտ պատշաճ գիտելիքներ ձևավորելուն, և տրամաբանական է, որ ծնողն ինքն է որոշելու այն ծավալը կամ մեթոդը, որոնք կօգտագործի երեխային այս կամ այն հարցը ներկայացնելու: Համացանցում առկա տարբերակում գունեղ նկարներ չկային:
 
-   Ինչպես նշեցիք, սոցիալապես անապահով, կրթական ցածր ցենզ ունեցող ընտանիքների երեխաներն են հիմնականում թիրախավորվում: Ակնհայտ է, որ նման իրավիճակներում իրազեկող գիրքը բավարար չէ: Ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը` անապահով, խնդրահարույց ընտանիքների երեխաների`հոգեպես առողջ մանկությունն ապահովելու համար:

- Երեխաներին պաշտպանելու համար մասնատված միջոցների կիրառումը բավարար լինել չի կարող, այն պետք է համակարգված իրականացվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Հասարակությունում թյուր պատկերացում կա, որ հանցավորության դեմ պայքարն իրավապահ և դատական համակարգի մենաշնորհն է, բայց դա այդպես չէ: Սոցիալական, առողջապահական, կրթական, համայնքային մարմինների ներգրավվումը խիստ կարևոր է թե՛ դեպքերի բացահայտման, թե՛ կանխարգելման գործընթացում:

Երեխաներին սեռական հանցագործություններից պաշտպանելու համար պետք է հետևողական և նպատակաուղղված մասնագիտացված աշխատանք, որը պետք է իրականացվի ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում և այլ հաստատություններում, տարբեր մասնագետների՝ հոգեբանների, իրավաբանների, սոցիալական աշխատողների, բժիշկների կողմից:

Պետք է հնարավորինս վերահսկել երեխայի առօրյան՝ չմիջամտելով նրա անձնական ազատությանը, մասնավորապես՝ համացանցում շփումներ իրականացնելիս կամ տարբեր մարգինալ խմբերի ներկայացուցիչների հետ առնչություն ունենալու դեպքում: Երեխան պետք է վստահի ծնողին, խնամակալին, ուսուցչին, ավագ եղբորը կամ քրոջը, իսկ այդ անձինք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի երեխան չկորցնի այդ վստահությունը:

Մենք՝ մեծահասակներս, պարտավոր ենք հասկանալ երեխային և օգնել նրան, քանի որ մենք երեխա եղել ենք, իսկ երեխան մեծահասակ՝ դեռ ոչ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]