ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածե՞ս, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ուրիշ բան ու գործ չունե՞ք. Մարուքյան (տեսանյութ) 05/03/2019 08:36 | Քաղաքական
Բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել, որի համաձայն՝ պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի ահաբեկչական խմբավորում է, որը տարբեր նախագծերով հարմարեցնում է իրավիճակ, որպեսզի ահաբեկչություն լինի, ահաբեկչական ակտ տեղի ունենա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին՝ ուղղված իրենց օրենսդրական առաջարկին։ Նրա փոխանցմամբ` նույն տրամաբանության մեջ գրառումները շարունակվել են նաեւ ֆեյսբուքում:
«Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ, ուրիշ բան ու գործ չունե՞ք: Չեք ուզում նախագիծը մերժեք, սուտ տեղեկություններ ինչու եք տարածում»,- վարչապետին դիմեց Մարուքյանը` ներկայացնելով թե ինչ նախագիծ են մշակել իրականում ու ինչի համար:
«Մենք ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով առաջարկում ենք օրենքը բերել նախկին իրավակարգավորումներին։ Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, այդ թվում ինքնաթիռի, ժամանակին տեղադրվում էին կառավարության կայքում: Օրինակ նախագահը գնացել է Բադեն-Բադեն` տեսնում էինք ծախսերը: Հետո սուպերվարչապետական համակարգի կառուցող Սերժ Սագսյանը բերեց այս օրենքը, որտեղ գրված էր, որ դրանք գաղտնի են լինելու, հետո եղավ հեղափոխություն, որից հետո Խոսքի ազատության պաշտպանության մասին կազմակերպության հետհամատեղ ներկայացրել ենք նախագիծ՝ առաջարկելով օրենքը բերել նախկին կարգավորումներին»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2014-ին դեմ է քվեարկել այդ օրինագծին, իսկ Արտակ Զեյնալյանը, որը եւս այսօր բացասական է արտահայտվել իրենց նախագծի վերաբերյալ, ժամանակին պնդում էր, որ իշխանության առաջարկած փոփոխությունը հակասահմանադրական է։
Իսկ հիմա նախարար Արտակ Զեյնալյանն ասում է չի կարելի սա հրապարակել, լեգիտիմ շահ է, անվտանգություն, ինչից հետո վարչապետն ասում է. «Այսինքն առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, գրել, թե քանի անվտանգության աշխատակից է ուղեկցում, ինչ զենքերով են զինված, ով ավելի լավ ու վատ կրակում` կից խորհրդատվությամբ, թե ոնց է ավելի լավ ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ:
Պատկերացնում եք, ինչ է սա նշանակում, այսօր ՀՀ քաղաքացիները մտածում են, որ մենք տեռորիստներին աջակցող խմբավորում ենք: Մինչդեռ խոսքը գնում է` այցելություններից հետո հյուրանոցների, ինքնաթիռների վրա կատարված ծախսերի մասին, ինչը ժամանակին եղել է հրապարակային:
«Էս ի՞նչ է կատարվում ձեզ հետ, դուք անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ կարող է ինձ եք մոռացել, չեք հիշում՝ ով եմ, մոռացել եք, որ ինչ ասեցիք, պատասխանը ստանալու եք։ Մեռանք՝ ձեր հերյուրանքները հերքելով, ուրիշ բան ու գործ չունե՞ք: Հազար բան եք խոստացել, արեք»,- ասաց նա։
Անդրադառնալով իրենց առաջարկած օրինագծի մերժմանը՝ Մարուքյանը այն գնահատեց որպես ավելին, քան Սերժ Սարգսյանի կոստյումը հագնելն է․ «Այս օրինագծի մերժումից հետո պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գալստուկն էլ եք կապել»։
Վերջում Մարուքյանը հայատարարեց, որ իր այս խոսքը պետք է հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերով՝ որպես հակակշիռ վարչապետի այսօրվա գնահատականներին․ «Պարոն վարչապետ, հետևեք, որ այս 15 րոպեն գնա հ1-ի լուրերով, որ ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի, հակառակ դեպքում ֆիսքում ենք, որ դուք պետական ռեսուրսն օգտագործում եք՝ մեր մասին տեղեկատվություն տարածելու, որը իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ