Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   23:20 Խաչատրյան քույրերը պահանջել են երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն 11/19/2019   22:58 Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում. Վահե Էնֆիաջյանի ելույթը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում (տեսանյութ) 11/19/2019   21:49 Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա 11/19/2019   21:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը 11/19/2019   20:18 Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   19:52 Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի: 11/19/2019   18:52 Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) 11/19/2019   18:44 Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն 11/19/2019   18:38 ԱԺ-ն առաջին ընթերցամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   18:15 Քրեական գործից Մանվել Գրիգորյանի մասն անջատելն ավելի քան անհիմն է. փաստաբան 11/19/2019   18:10 ՊՎԾ-ն Ապարանի համայնքապետարանում հայտնաբերել է գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում մի շարք թերացումներ և խախտումներ 11/19/2019   18:08 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը 11/19/2019   18:02 Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը 11/19/2019   17:58 ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի 11/19/2019   17:54 Հայոց լեզվի դասից հետո տղաները դուրս են գալիս ու հայհոյանքներով շփվում միմյանց հետ. Հովհաննես Հովհաննիսյան 11/19/2019   17:48 3 տարիների ընթացքում բանակում զոհվել է 308 զինվոր, որոնցից 150-ը՝ հակառակորդի արձակած կրակոցի, 158-ը՝ միջանձնային հարաբերությունների պատճառով 11/19/2019   17:40 Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է. Սաղաթելյան 11/19/2019   17:28 Մարդու իրավունքների պաշտպանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին 11/19/2019   17:12 Չէի կարող մտածել՝ ԱԺ-ում պատգամավոր կգտնվի, որ կկարծի՝ մեր երկրում ավելի «լավ տղա» կարող է լինել, քան Ռոբերտ Աբաջյանը. Մխիթար Հայրապետյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   16:50 Քրեական ենթամշակույթի ձևավորումը պետականության բազմադարյա «անկման բացակայության» արդյունք է. Վլադիմիր Վարդանյան 11/19/2019   16:47 Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը 11/19/2019   16:38 Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հանցագործության դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը 11/19/2019   16:30 Ըստ Վարդան Ղուկասյանի՝ «գողերից» խելոք աշխարհի երեսին չկա և հարգում է «ճշտով ապրող» մարդկանց. Արձագանքում է Ռուբինյանը 11/19/2019   16:25 Սերժ Սարգսյանն կմասնակցի ԵԺԿ համագումարին 11/19/2019   16:16 Մենք տեսնում ենք, որ այս գործի նկատմամբ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի. Խուդոյան 11/19/2019   16:10 Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը 11/19/2019   16:02 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու 11/19/2019   15:59 Երբ մտնում ենք այս դահլիճ, պետք է վստահ լինենք, որ մեր հասցեին վիրավորանքներ չեն հնչելու. Ալումյան 11/19/2019   15:56 «Գողերը» փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան 11/19/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/19/2019   15:39 Այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց բոլոր միջնորդությունների հետ համաձայն կլինի․դատախազ Բաղդասարյան 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:17 Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   15:01 Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 11/19/2019   14:57 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց. Ովքե՞ր են դրա անդամները 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   14:23 9-1 հաշվով խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան 11/19/2019   14:16 Տուժող կողմը դեմ է դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություններին 11/19/2019   14:13 Դասախոսների հետ հանդիպումից հետո երիտասարդ դաշնակցականները ավելի են համոզվել՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա (տեսանյութ) 11/19/2019   14:07 Ալավերդի քաղաքի երեք բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար 11/19/2019   13:58 Քննիչը ո՞ր ժամանակներից է վկայի հետ պնդումներով խոսում և բանավիճում. Վարդևանյան 11/19/2019   13:49 Դատախազ Պետրոսյանը արդարացնող փաստերը չի ուղարկել դատարան. Սեյրան Օհանյանի փաստաբանն առանձին բացարկ հայտնեց դատախազին (տեսանյութ) 11/19/2019   13:41 «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը ներգրավվել է որպես կասկածյալ 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)
11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   13:24 Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/18/2019   15:17 Այդ ուղտը կչոքի նաև Նիկոլ Փաշինյանի դռանը 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/18/2019   16:23 Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/18/2019   10:59 Զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի կանխարգելման մեթոդներն ու գործող լուծումները անարդյունավետ լինեն. Կառավարության ներկայացուցիչ 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/18/2019   13:04 Քոչարյանի նստելը սիմվոլիկ է, դա հեղափոխությանն է պետք. փաստաբան 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/18/2019   12:36 Հայաստանում դատավորների պատերազմ պետք է սկսվի. Ֆրանսիահայ փաստաբան 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/18/2019   12:42 Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

Իրականացվել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ. Նախաքննական մարմին 05/03/2019   20:09  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը՝ սկիզբը նախորդիվ։

Այսպես՝ ըստ նախաքննական մարմնի՝ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008թ. փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ ԶՈՒ հակասահմանադրական օգտագործման շրջանակում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ.  զինված ուժերի  մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր:

Մեղադրանք առաջադրելու որոշո՞ւմ, թե՞ քաղաքական հայտարարություն.ի վերջո ինչում է մեղադրվում երկրի երկրորդ նախագահը

Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ , դեռևս 2008թ. փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ:

Այնուհետև, 2008թ. փետրվարի 27-28-ին նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան՝ տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008թ. փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-14-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխվել են Հանրապետության հրապարակ:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո , Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների  «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:

Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

Ռոբերտ  Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը

2008թ. փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին  անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: (ձեւակերպումը նախաքննական մարմնին է, թե իրականում Սեյրան Օհանյանն ինչ է ասել՝ կներկայացնենք առաջիկայում- խմբ.)՝

Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել  թմրամոլներ, խառնակիչներ, և հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն ու հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում:

Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև՝ Երևան մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:

Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ այլ պետական մարմինների հետ:

 Կարապետյանն ու Տեր-Պետրոսյանը դիմում են ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008թ. փետրվարի 27-ին և 29-ին ՀՀ  Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ ԿԸՀ 2008թ. փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը

«Թատերական բեմադրություն»

2008թ. փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:

Նույն օրը երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ 2008 թ. մարտի մեկին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:

2008 թ. մարտի 1՝ ժամը 06. 30-ի սահմաններում

Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու նպատակով «Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008թ. մարտի 1-ին, ժամը 06. 30-ի սահմաններում , ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով , ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր խաղաղ ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:

 Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները որպես իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է ,,տեղանքի հետազոտում,, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով»:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին

Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացնմերը ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ նախաքննական մարմնի գնահատմամբ, սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի  վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը»:

 Ռոբերտ Քոչարյանն իր ՝վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ՝,,Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին,, ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարվսծ տարածքում հետևյալ  ժամանակավոր սահմանափակումները. 1. Ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2. Գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառուների արգելում. 3. Իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4. Զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.5. Առանց համապատասխան պետական մարմինների թողտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7. Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին «ը», «թ» եւ «ժբ» կետերով, այսինքն՝ Երեւան քաղաքում ստեղծվել է  ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ»։

 

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:06 03/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔննչական մարմինն առանց գնահատելու կալանք է դրել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա. Փաստաբան
14:36 03/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրանք առաջադրելու որոշո՞ւմ, թե՞ քաղաքական հայտարարություն.ի վերջո ինչում է մեղադրվում երկրի երկրորդ նախագահը
09:21 02/05/2019  |  ՄամուլԴատավորը ինքնաբացարկ կհայտնի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նրա նախկին ղեկավարն է. «Ժողովուրդ»
08:11 30/04/2019  |  Դատական ռեպորտաժներՀայտնի է, թե ով կքննի երկրորդ նախագահի եւ մյուսների քրեական գործը
09:24 25/04/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ»
09:16 24/04/2019  |  ՄամուլԻ պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ գործողությունները կսկսվեն ապրիլի 24-ից մի քանի օր անց. «Ժամանակ»
13:09 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ. Հայտարարություն
15:48 17/04/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի փաստաբաններն արձագանքում են գլխավոր դատախազին. հրապարակվել է դատական ակտի մի մասը
11:24 16/04/2019  |  Դատական ռեպորտաժներԱյսօր տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը
14:00 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի փաստաբանները տվյալներ ունեն՝ դատավորներին տրվող պատվերների եղանակների մասին

Տեսանյութեր

11/19/2019   17:50 ՈՒՂԻՂ.Դատարանը հրապարակում է Քոչարյանի գործով դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]