ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սարգսյան. Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձը մեր ԴՆԹ-ի մեջ է 05/02/2019 18:49 | Հարցազրույց

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանի հետ։
- Պրն. Սարգսյա՛ն, Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավում է զգալի ծավալով ֆինանսական միջոցներ. ինչի՞ մասին է դա վկայում` Բանկի նկատմամբ վստահության բարձր մակարդակի՞, թե՞ պարզապես փոխշահավետ համագործակցության:
Ցանկացած գործարքի հիմքում միշտ էլ գործարքի փոխշահավետությունն է: Միևնույն ժամանակ, անկախ առևտրային պայմաններից, շատ կարևոր է նաև այն, թե ներդրողներն ու վարկատուները որքանով են վստահում մեզ և հավատում մեր հաջողության պատմությանը: 2008թ-ից ի վեր մենք միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ միջոցների նշված ծավալը և մեր միջազգային գործընկերների թիվը Ամերիաբանկի գործունեության, ծրագրերի և դրանց իրականացման միջոցների հանդեպ մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն են: Ի դեպ, նշեմ, որ մենք համագործակցում ենք միջազգային բոլոր առաջատար ֆինանսական հաստատությունների հետ: Մեր հին ու լավ գործընկերներից երկուսը` ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն, դարձել են Ամերիաբանկի բաժնետեր` ևս մեկ անգամ հաստատելով վստահության այն մակարդակը, որը ձեռք ենք բերել երկարատև համագործակցության արդյունքում:
- Հայաստանի տնտեսության վարկունակության վերաբերյալ պարբերաբար 2 իրարամերժ կարծիք է հնչում. մասնագետների մի մասը գտնում է, որ տնտեսությունը խեղդվում է առանց վարկային միջոցների, մինչդեռ մյուս մասը կարծում է, որ տնտեսությունը գերվարկավորված է: Իսկ Դո՞ւք ինչ եք կարծում:
Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանում վարկերի հարաբերությունը ՀՆԱ-նկատմամբ կազմում է 45%, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրների միևնույն ցուցանիշը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է: Իհարկե, կարելի է չհամաձայնել նրանց հետ, ովքեր կարծում են, որ բիզնեսին և սպառողներին վարկեր ընդհանրապես պետք չեն, սակայն չկա այնպիսի պատասխան, որը բացարձակապես ճիշտ է բոլոր դեպքերի համար: Հնարավոր չէ պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի: Շատերի համար վարկը տուն կամ ավտոմեքենա գնելու միակ հնարավոր միջոցն է: Որպես կանոն, այդ վարկերն արդարացնում են իրենց և զգալի օգուտ են բերում մարդկանց: Բացի այդ, սպառողական վարկերը խթանում են նաև սպառողական պահանջարկի, հետևաբար, նաև տնտեսության աճը, ինչը, միանշանակ, դրական գործոն է: Սակայն այս հարցը մեկ այլ կողմ էլ ունի. երբեմն մարդիկ պարտքերի տակ են ընկնում՝ չմտածված և չարդարացված ծախսերի հետևանքով: Որպես կանոն, դա տեղի է ունենում քարտերով վարկային գծի դեպքում: Այս պարագայում, ըստ էության, ավելի ճիշտ է խոսել ֆինանսական գրագիտության ընդհանուր մակարդակը և ֆինանսական կարգապահությունը բարելավելու, այլ ոչ թե տնտեսության գերվարկավորվածության մասին:
- Յուրաքանչյուր նոր գործարքի և Ամերիաբանկի կապիտալի աճի արդյունքում արտաքին ֆինանսական շուկաների միջոցներն էլ ավելի հասանելի են դառնում ձեզ: Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Բանկի հաճախորդների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության համար:
Շատ լավ հարց է: Հանդես գալով ֆինանսական միջնորդի դերում` Ամերիաբանկը միջազգային հաստատություններից ներգրաված միջոցները տրամադրում է վարկառուներին` հավելյալ արժեք ստեղծելով ինչպես տեղական փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության համար: Ամերիաբանկին ամենաբարձր վարկանիշ են շնորհել այնպիսի համաշխարհային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Moody`s-ը և S&P-ն: Այս վարկանիշի շնորհիվ կարողանում ենք ստանալ արտարժույթով և ՀՀ դրամով վարկեր ամենաբարենպաստ պայմաններով: Մենք համագործակցում ենք ավելի քան 2 տասնյակ ինստիտուցիոնալ ներդրողների հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մեծածախ ֆինանսավորման դիվերսիֆիկացված պորտֆել: Դրա շնորհիվ մեր հաճախորդները, հետևաբար նաև ՀՀ տնտեսությունը, անհրաժեշտ ծավալով և մրցունակ տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն ունեն, իսկ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերն ու աճի մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները կարողանում են օգտվել մեր ֆինանսական աջակցությունից:
- Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը միայն միջոցների ներգրավում չի ենթադրում: Այն թույլ է տալիս կիրառել միջազգային լավագույն փորձը: Այս տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկի վրա:
Ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական միջոցների ներգրավումը: Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձևավորվել է 2 հիմնական գործոնի շնորհիվ. դրանք են կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական բարելավումը և ֆինանսական ցուցանիշների որոշակի մակարդակի մշտական ապահովումը: Նշեմ, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելը դյուրին չէ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Այդ համագործակցության տեմպն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ խթաններ և ուղենիշներ: Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձի կիրառումը մեր ԴՆԹ-ի մեջ է, ինչը թույլ է տալիս ապահովել Ամերիաբանկի շարունակական աճն արդեն տասը տարուց ավելի: Տեղական կարգավորող մարմնի հսկողության ներքո աշխատելն ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում, սակայն կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բարդ և բազմապրոֆիլ պայմանագրերի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է: Համոզված եմ, որ մենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ակտիվ համագործակցության ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Այն շատ կարևոր է մեզ համար և թույլ է տալիս տարբերվել մեր մրցակիցներից, ապահովել կայուն բուֆերային կապիտալ, իրացվելիության բավարար դիրքեր, ունենալ ՀՀՄՍ համապատասխան հաշվետվողականության բարձրակարգ համակարգ: Իսկ այս ամենի հիմքում, իհարկե, մեր Բանկում ներդրված ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման բացառիկ համակարգերն են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 14:24 Հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը. Գեղամ Նազարյան
- 04/11/2021 13:40 Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում. Զաքարյան
- 04/11/2021 13:07 Հակառուսականությունը հիմնականում զուգակցվում է «նիկոլն ի՞նչ մեղք ունի» թեզով. Հարությունյան
- 04/11/2021 11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
- 04/09/2021 20:02 Նորաբաց գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները