Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Կոշկակարի դանակով 3-ամյա երեխայի ներկայությամբ նախ սպանել է մորը, ապա երեխային. ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել. տուժող կողմը բողոքում է 05/01/2019   20:47  |  Քրեական խրոնիկոն

29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է  տուժող կողմը։ Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին:

Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի մանրամասները «Փաստինֆո»-ին պատմեց սպանված կնոջ մայրը՝ Ժանետա Հարությունյանը։

«Աղջկաս դասընկերը, ում հետ դպրոցն ավարտելուց հետո որեւէ կապ չի եղել, կարծեմ՝ նա 10 տարի Հայաստանում չի էլ եղել, Հայաստան վերադառնալով եւ աղջկաս 1-2 անգամ պատահաբար հանդիպելով, մի օր իր 2 ընկերների հետ եկավ իմ աշխատավայր՝ խորհրդատվության։ Ասաց, թե ինքն Արցախում դեղորայքի մատակարարմամբ է զբաղվում եւ ուզում է Երեւանում էլ դեղատուն բացել, ես էլ, քանի որ դեղատան տնօրեն եմ, բացատրեցի, որ ըստ կարգի՝ պետք է լիցենզիա հանվի, եւ այլն, եւ այլն։ Դրանից ժամեր անց` ցերեկը՝ ժամը 2-ին, երբ ես դեռ աշխատանքի էի, նա դանակը ձեռքին ներխուժեց մեր տուն, 3 տարեկան թոռանս աչքի առաջ նախ սպանեց աղջկաս, ապա դանակի հարվածներով՝ նաեւ թոռանս»,-պատմում է տիկին Ժաննան։

Երբ  ոստիկանները հետաքրքրվել են, թե ով կարող է իրենց տուն եկած լինել, որ իր աղջիկը` 29-ամյա Գայանե Սարգսյանը, առանց կասկածանքի դուռը բացի, տիկին Ժաննան պատմել է այդ դասընկերոջ մասին` ընդգծելով, որ վերջինս իր ընկերների հետ է այցելել իր աշխատավայր. «Որքանով ես գիտեմ՝ այդ երկուսին էլ էին բռնել, բայց հետո նրանք պնդել են, թե աղջկաս դասընկերոջը տարել, մեր տան մոտ իջեցրել են, չգիտեմ, ամեն դեպքում ոստիկանները հետաքննեցին, տեսան, որ այդպես է, իսկ դասընկերն էլ ընդունեց իր մեղքը, թեեւ ոչ դատաքննության ժամանակ, ոչ հետագայում չզղջաց դրա համար»։

Հիշյալ դասընկերը ՀՀ քաղաքացի Իգոր Օհանյանն է` ծնված 1965 թվականին, որը խոստովանել է, որ պարտք է ունեցել, եւ դա մարելու համար որոշել է թալանել տուժողի տունը։ Ավելի ուշ նա փոխել է ցուցմունքը` ասելով, թե այդ պարտքի գումարը` 2000 դոլարի չափով, ինքը տվել է սպանված կնոջը` Գայանե Սարգսյանին, ով էլ հրաժարվել է վերադարձնել, ինչի պատճառով էլ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն, ապա` սպանություն: Սակայն դատարանը այս պատճառաբանությունը արժանահավատ չի համարել` գտնելով, որ ամբաստանյալը նպատակ է հետապնդել ենթարկվել կատարածի համեմատ ավելի մեղմ պատասխանատվության:

Դատական կոլեգիան գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի բացառիկ պատժամիջոց` հաշվի առնելով նրա անձի բացառիկ վտանգավորությունը. «Նկատի ունենալով, որ նա շահադիտական դրդումներով եւ առանձին դաժանությամբ կատարել է երկու անձանց սպանություն, ընդ որում` 3-ամյա երեխայի` ներկայությամբ սպանելով մորը` այնուհետեւ կոշկակարի դանակի 10 հարվածներով դաժանաբար սպանել է նաեւ երեխային, վկայում է ամբաստանյալի անձի հասարակական բացառիկ վտանգավորության մասին»,-նշված է դատավճռում:

Այսպիսով, Իգոր Օհանյանը մեղադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով: Դրանք են` ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն զուգորդված` ավազակության միջոցով գույքի հափշտակումը եւ շահադիտական դրդումներով երկու կամ մի քանի անձանց առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը:  Կատարված հանցագործությունը եւ նրա նախնական ցուցմունքի իսկությունը հաստատվել են գործով մի շարք վկաների ցուցմունքներով եւ նշանակված փորձաքննություններով, իսկ հափշտակված զարդերը եւ տեսաձայնագրիչ սարքը հայտնաբերվել եւ վերադարձվել են:

Ըստ դատավճռի` Օհանյանը 88-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, իսկ 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականին մահապատիժը Հայաստանի Հանրապետությունում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, այդպիսով` Իգոր Օհանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Արդեն 25 տարի է` նա գտնվում է անազատության մեջ:

Ժանետա Հարությունյանի խոսքով՝ դատապարտվածի ծանոթներն իրեն տեղեկացրել են, որ վերջինս ներման խնդրագիր է գրել. «Ասացին, որ դեպքը շատ դաժան էր, մոռանալ չեն կարողանում, դրա համար որոշեցին ինձ տեղեկացնել, նաեւ հայտնեցին, որ հունիսի 13-ին դատ է նշանակված։ Ես գնացի բերդի պետի մոտ, ով ինձ ասաց, որ դատի մասին տեղեկություն չունի, ես հիմա չգիտեմ էլ՝ այդպես է, այդպես չէ...»

Այս ամենով մտահոգված՝ տիկին Ժաննան` իր դստեր ամուսնու հետ միասին, հունվարի 22-ին դիմել է Վարչապետին, Արդարադատության նախարարարին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին` պնդելով, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, հիշյալ ամբաստանյալին բաց թողնելը հանգեցնելու է ավելի ծանր հանգամանքների. «3-4 ամիս առաջ դիմում գրեցի, նախարարությունից պատասխան եկավ, որում ասվում էր, որ իմ դիմումը ընդունվել է որպես ի գիտություն եւ կքննարկվի օրենքով սահմանված կարգով: Ես սպասեցի-սպասեցի, արձագանք չեղավ, գնացի Վարչապետի ընդունարան, հարցրի, թե ինչու իրենք նամակիս չեն պատասխանել, նրանք էլ խորհուրդ տվեցին դիմել Արդարադատության նախարարությանը։ 2 օր առաջ նորից գնացի նախարարություն, ինձ ասացին, որ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հիմա դա պետք է փոխանցվի Վարչապետին, եւ միայն դրանից հետո Վարչապետը հարցին վերջնական լուծում կտա»։

Տիկին Ժաննան այցել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Նրանք էլ հետաքրքրվեցին, բայց ասացին՝ հանձնաժողովն է քննողը, նրանց եզրակացության մասին ոչինչ հնարավոր չէ ասել, մինչ վարչապետի որոշում չլինի»։

Ժանետա Հարությունյանն 82 տարեկան է, Երեւանում բնակվում է միայնակ: Նրա խոսքով` չգիտի՝ ինչ կարելի է անել, որ դատապարտյալն առանց որեւէ պատճառի ազատ չարձակվի. «Այսպես շվարած մնացել եմ, ոչինչ չեմ կարողանում անել, սպասում եմ այդ որոշմանը, որ տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել դրա դեմ»,-ասում է նա:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

15:46 30/03/2019  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտված Արսեն Արծրունին խնդրում է իրեն տեղափոխել իր նախկին՝ թիվ 94 խուցը
19:41 05/03/2019  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել
18:39 04/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմենակ Մնջոյանի առողջական վիճակի և բուժօգնությանն առնչվող հարցերը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո են
17:29 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալն ազատ արձակվեց
20:50 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍ«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մկրտվել է ցմահ դատապարտյալը
11:51 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՑմահ ազատազրկվածները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Արտակ Զեյնալյանին
20:04 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներ«Եթե սպորտզալ գնալու համար խցի դռանը խփեմ, ինձ կկանդալեն ու կտանեն մենախուց». ցմահ դատապարտյալ
18:26 24/10/2016  |  Դատական ռեպորտաժներԵթե վերջնական դրական բնութագիր լինի և հանձնաժողովը մերժի, ես կմիանամ ցմահ դատապարտյալի բողոքին. դատախազ
21:37 10/10/2016  |  Դատական ռեպորտաժներՀիմա նորից հետ ենք գնում դեպի մահապատիժ. ցմահ դատապարտյալ
19:43 06/10/2016  |  Դատական ռեպորտաժներՀրավիրել են սեղանի թենիս խաղալու, ես չեմ գնացել՝ «որ չգիտեմ խաղալ, ի՞նչ խաղամ». ցմահ դատապարտյալ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]