Թեմաներ
Կիրակի 07 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/20/2019   23:13 Գերմանիայում ինքնաթիռը խանութ է ներս թռչել 07/20/2019   22:48 Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել 07/20/2019   21:53 Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա. Աշոտյան 07/20/2019   19:17 Ինքնաթիռի զուգարանում հայտնաբերել է մոմիֆիկացված սաղմ 07/20/2019   18:18 Հնդկաստանից «երեքգլխանի» երեխան շփոթեցրել է բժիշկներին 07/20/2019   17:11 Կենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի 07/20/2019   17:08 ՌԴ դեսպանն ու Տավուշի մարզպետը հանդիպել են 07/20/2019   16:47 «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան-շենքը վերականգնվելու է իր տեղում. վստահեցնում է նախարարությունը 07/20/2019   16:01 Վենետիկում զբոսաշրջիկներին 950 եվրոյի չափով տուգանել են ՝ կամրջի վրա սուրճ պատրաստելու համար 07/20/2019   15:57 Իշխանությունները բարեհաջող ձախողում են պետության կառավարումը. Հայկ Մարտիրոսյան 07/20/2019   15:54 Վթարից տուժած Լիլիան վիրահատությունից հետո առաջին անգամ ոտքի է կանգնել իր ծննդյան օրը 07/20/2019   15:43 Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները. մանրամասն հաղորդում 07/20/2019   15:21 Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասանի հիշատակին 07/20/2019   15:18 Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 07/20/2019   15:06 Տաքսու վարորդները ազատվում են վճարումներ անելու պարտավորություններից. վարչապետ 07/20/2019   15:00 Հորմուզի նեղուցում Իրանը ձերբակալել է ևս մեկ Մեծ Բրիտանիայի դրոշի տակ լողարկող տանկեր 07/20/2019   14:57 Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան 07/20/2019   14:50 Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու հոսանքահարվել 07/20/2019   14:41 Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացու. նա մահացել է 07/20/2019   14:35 Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության 07/20/2019   14:31 ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ 07/20/2019   14:19 Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր (լուսանկարներ) 07/20/2019   14:00 Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր. Փաշինյան 07/20/2019   13:53 Հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն 07/20/2019   13:43 Հայկ Մարությանը քաղաքապետարանին գունավորումներ չի տալիս. Հակոբ Կարապետյան 07/20/2019   13:24 Վրաերթ Նորապատ-Սարդարապատ ճանապարհին. կա 1 զոհ 07/20/2019   13:20 Սպասվում է առանց տեղումների և սաստիկ շոգ եղանակ 07/20/2019   13:09 «Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ 07/20/2019   13:00 Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պաշտոնավարման ընթացքում ոչինչ ձեռք չի բերել 07/20/2019   12:55 «Արաբկիր» բկ-ում դեռահաս է մահացել 07/20/2019   12:49 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ 07/20/2019   12:01 Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 07/20/2019   12:00 Oրենքն ասում է մի բան, պրն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է բոլորովին ուրիշ բան. Հայկ Ալումյան 07/20/2019   11:57 Բակո Սահակյանը ներկա է գտնվել պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» ցուցահանդեսի բացմանը 07/20/2019   11:54 Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր. Աննա Հակոբյանը՝ սփյուռքահայ պաշտոնյային 07/20/2019   11:45 Փաշինյանը Շիրակի մարզում է. նրան ջինսե տաբատ եւ կոշիկ նվիրեցին 07/20/2019   11:37 «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (Տեսանյութ) 07/20/2019   11:20 Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերը 07/20/2019   11:13 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ 07/20/2019   10:46 Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ» 07/20/2019   10:39 Փորձ՝ շեղելու ԶՈՒ ուշադրությունը և թուլացնելու հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում. «168 ժամ» 07/20/2019   10:35 Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում աշխատունակության վրա 07/20/2019   10:33 Սամվել Լիմինդրովիչը՝ «անձեռնմխելի», «պախատ» անող Գագիկ Ծառուկյանն էլ «ազգով-տակով» մեկնել է Մոնակո. «Հրապարակ» 07/20/2019   10:30 Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի. «Փաստ» 07/20/2019   10:27 Երբ և ինչպես կվավերացվի Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ» 07/20/2019   10:25 Հայկ Մարությանը 40 տոկոսով «սպիտակեցրել է» աշխատակազմը. «Հրապարակ» 07/20/2019   10:19 «Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 1.5 հա բուսածածկույթ 07/19/2019   23:46 Այս բլոգեր աղջիկը 32 տարեկան է, բայց նա դեռ պահպանում է իրեն իր ապագա ամուսնու համար 07/19/2019   22:23 Թոփլես նկարահանված «Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» մեղադրվել է ստի մեջ 07/19/2019   21:34 Կուրյոզային դեպք Գվինեայում. աշակերտուհին ծննդաբերել է քննության ժամանակ, ինչից հետո շարունակել է լուծել ֆիզիկայի խնդիրները
07/19/2019   20:30 Վարչապետը այդ «աստղային հիվանդության» մեջ է բավականին երկար ժամանակ. Հոգեբան 07/20/2019   15:57 Իշխանությունները բարեհաջող ձախողում են պետության կառավարումը. Հայկ Մարտիրոսյան 07/19/2019   10:01 «Մարդու խայտառակ եք անում». Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ» 07/19/2019   18:43 Ռ. Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ) 07/20/2019   19:17 Ինքնաթիռի զուգարանում հայտնաբերել է մոմիֆիկացված սաղմ 07/20/2019   17:11 Կենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի 07/19/2019   16:53 Սպառնացել են վնասել Յուրա Ադյանի ընտանիքին ու 250 մլն պահանջել 07/20/2019   13:09 «Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ 07/20/2019   10:46 Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ» 07/20/2019   14:19 Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր (լուսանկարներ) 07/20/2019   12:55 «Արաբկիր» բկ-ում դեռահաս է մահացել 07/19/2019   11:45 27-ամյա որդին դանակահարել է ծնողներին. Մայրը մահացել է 07/19/2019   10:01 ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյո՞ք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա.հայտարարություն 07/19/2019   09:46 Գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները.Արա Զոհրաբյան 07/19/2019   10:31 Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան 07/19/2019   13:08 Դատախազությունը պարզաբանում է տարածել՝ հաստատելով, որ Դավիթ Գրիգորյանը նախապես չի տեղեկացվել քննչական գործողությունների մասին 07/19/2019   17:04 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 07/19/2019   18:38 Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Բաղդասարյանին 07/19/2019   19:11 Վարչապետի որոշ արտահայտություններ վիրավորական էին. ՍԴ նախագահ 07/19/2019   11:36 Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը պետք է սպասի միջազգային կառույցների եզրակացությանը. Արա Ղազարյան

Իրավիճակը տանում է նրան, որ Սանասարյանը կարող է լքել իր պաշտոնն ու դառնալ իշխանության քննադատ. քաղաքագետ 05/01/2019   19:48  |  Քաղաքական

Փաստացի Փաշինյանի թիմի ներկայացուցիչը մեղադրում է իշխանությանը «գործ կարելու», այսինքն նախորդ իշխանությունների արատավոր պրակտիկան շարունակելու մեջ: Այսօր «Փաստինֆո»›-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը:

«Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասում է՝ իր վրա ‹‹գործ են կարում››, դա իրենից ենթադրում է, որ խախտումներով է այդ ամենը տեղի ունենում, իսկ Փաշինյանի հեղափոխության «բրենդը» նոր Հայաստանում իրավունքի, արդարության գերակայությունն է››,-ասաց Մալխասյանը:

Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուղղակիորեն ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, և հենց Փաշինյանն է անմիջական պատասխանատվություն կրում ԱԱԾ-ի համար:

Քաղաքագետի խոսքով, եթե մեղադրվում է ԱԱԾ-ն, ապա կարելի է ենթադրել, որ կամ Փաշինյանի գիտությամբ է այդ ամենը տեղի ունեցել, կամ, որ ավելի վատ է, Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին ԱԱԾ-ում, և ԱԱԾ-ն առանց Փաշինյանի գիտության ‹‹գործ է կարում›› Դավիթ Սանասարյանի վրա:

Մալխասյանը կարծում է՝ հազիվ թե Դավիթ Սանասարյանը շարունակի պաշտոնավարել ՊՎԾ պետի կարգավիճակում: Նրա խոսքով, իրավիճակը տանում է նրան, որ Սանասարյանը կարող է լքել իր պաշտոնն ու դառնալ իշխանության քննադատ:

‹‹Սանասարյանի վերջին ասուլիսից ես նման ազդակներ ստացա, քանի որ նա բավականին սուր քննադատեց  Փաշինյանին և նրան անմիջականորեն ենթարկվող ԱԱԾ-ին,  ապա գլխավոր դատախազությանը››,-ասաց քաղաքագետը:

‹‹Փաստինֆո››-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք իր ասածից կարելի է ենթադրել, որ պաշտոնյաները իշխանությանը քննադատելու դեպքում  կարող են կորցնել իրենց աշխատանքը.

‹‹Ես նման ենթադրություն չէի անի: Ես չեմ կարող ասել՝ արդյոք քննադատության համար մարդկանց հեռացնում են իշխանության ներսից , քանի որ նման ակնառու դեպք չկա, նույնիսկ Դավիթ Սանասարյանի դեպքը չեմ կարող օրինակ բերել, քանի որ նա հեռացված չէ և չգիտենք՝ քրեական գործի շրջանակներում դատարանը ինչ որոշում կներկայացնի››,-ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ եթե գործող չինովնիկը իշխանությանը քննադատում է, ապա առնվազն կոռեկտ չէ իր քննադատությունը, որովհետև չինովնիկ աշխատելով քննադատելը քաղաքական առումով ճիշտ չէ:

Ըստ քաղաքագետի, եթե որևէ  պաշտոնյա քննադատում է իշխանությանը՝ պետք է լքի իր պաշտոնը և ապա սկսի քննադատել իշխանություններին:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ՊՎԾ պետին առաջադրված մեղադրանքին, Մալխասյանն ասաց՝ կարևոր է, որ երկու կողմերն էլ ապացույցներ ներկայացնեն: Եվ եթե Սանասարյանը նշում է, որ իր դեմ ‹‹գործ են կարում›› պետք է հիմնավոր ապացույցներ նորկայացնի, իսկ եթե ԱԱԾ-ն է նշում, որ Սանասարյանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝այս դեպքում նույնպես պետք է ապացույցներ ներկայացվեն:

Նրա խոսքով, այս հանգամանքը Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև զուգահեռ կա նաև մարտի 1-ի գործը, որտեղ ներգրավված են Քոչարյանը, Սերյան Օհանյանը, Խաչատուրովը և եթե Սանասարյանը հայտարարում է, որ իր դեմ ‹‹գործ են կարում›› , ապա ինչ երաշխիք կա որ Մարտի 1-ի գործով չեն կարում:

Մալխասյանի կարծիքով՝  այսօրինակ հայտարարություններով ՊՎԾ պետը ‹‹խփում է›› Փաշինյանի վարկանիշին:

‹‹Փաստինֆո››-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՊՎԾ պետը իր կառույցին մեղադրանք առաջադրվելուց հետո վերաբերմունքը փոխեց իրավապահ մարմինների նկատմամբ և սկսեց չվստահել նրանց, քաղաքագետը պատասխանեց.

‹‹Երբ հայտարարվեց, որ ‹‹վատ›› իշխանությունը գնացել է և եկել է ‹‹լավ›› իշխանությւոնը, որի օրոք իրավապահ համակարգը չի աշխատելու նախորդ իշխանությունների արատավոր պրակտիկայով, Սանասարյանը չհայտարարեց, որ անհրաժեշտ է ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության հետ կապված արմատապես փոփոխություններ անել, և հիմա այդ արատավոր պրակտիկան հասավ իրենց››:

Մալխասյանի խոսքով, իշխանության ներսից ոստիկանությունն ու ԱԱԾ-ն Ազգային Ժողովի համար հաշվետու դարձնելու պահանջ չի ձևակերպվել, և բոլորը լսել են այն, ինչ Փաշինյանն է ասել, իսկ հիմա ստեղծվել է  մի իրավիճակ,երբ ուղտը չոքել է նաև Սանասրյանի դռանը:

Անդրադառնալով այն հարցին, եթե վարչապետը ընտրության առաջ կանգնի, ապա ով պաշտոնից կհեռանա՝ ԱԱԾ տնօրենը՞, թե՞ ՊՎԾ պետը՝ քաղաքագետն ասաց՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ներկայիս իրավիճակում չի լքի պաշտոնը։  

‹‹Ներկայիս տրամադրություններից դատելով, և թե ինչպես է Սանասարյանը քաղաքական հարթության մեջ սրացնում կոնֆլիկտը Իոաննիսյանի հետ և անուղղակիորեն քննադատում Փաշինյանին, կարող եմ ասել՝ Սանասարյանի պաշտոնը լքելու հավանականությունն ավելի մեծ է››,-ասաց Մալխասյանը:

 

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Հարակից հրապարակումներ`

17:17 01/05/2019  |  ՎերլուծություններԴատախազությունը մի դեպքում պուպուշ է, մի դեպքում՝ քըխ, իսկ ԱԱԾ-ն միշտ քըխ է
18:46 30/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Չեմ կասկածում, որ այս գործն ունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը». Դավիթ Սանասարյան
17:46 30/04/2019Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դուրս է եկել էթիկայի սահմաններից. Դատախազություն
17:19 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարար նշանակված ՀԷՑ-ի նախկին պաշտոնյան Դավիթ Սանասարյանի ընկերն է. Դ.Սանասարյանը հաստատեց
14:09 30/04/2019  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Սանասարյանը տեղ-տեղ է վստահում դատախազությանը
09:56 30/04/2019  |  Մամուլ«Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է». ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար. ՀԺ
19:45 29/04/2019  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն
16:59 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեղադրանքը հիմնավոր է» ձևակերպման օգտագործումը ինքնին վիճահարույց չէ. Արթուր Ղամբարյան
16:11 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍանասարյանը չի պատասխանել Փաշինյանի կողմից իրեն վստահելու վերաբերյալ հարցին
14:29 27/04/2019  |  Մեկնաբանություն«Մոտ մի ժամից կլինեմ Մաշտոցի պուրակում». Դավիթ Սանասարյան

Տեսանյութեր

07/19/2019   17:54 Ռուս սպային սպանելու համար հետախուզվողը հայտարարել է, որ պատրաստ է ինքնախոստովանական ցուցմունք տալ

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]