Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով 04/30/2019   19:03  |  ԼՐԱՀՈՍ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգարժան Տիգրան Սուրենի,

Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական  այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար:

Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր: Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։

Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։

Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։

Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է՝ գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով։

Մեր օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման հարցերը։ Կցանկանայի նաև առանձնացնել մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման  համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը միտված որոշումը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, ավելի մանրամասն կանդրադառնա Միության որոշումներին, իսկ ես կցանկանայի կատարված արդյունավետ աշխատանքի համար երախտագիտությունս հայտնել այսօրվա նիստի մասնակիցներին:

Կցանկանայի ընդգծել հետագայում ևս Երևանում ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներն անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Ուրախ կլինենք ողջունել պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան-

Շնորհակալություն, Նիկոլ Վովայի:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

նախ և առաջ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, որ միջկառավարական խորհրդի նիստերում մենք սովորաբար քննարկում ենք խնդրահարույց հարցերը, որտեղ անհաժեշտ է կոնսենսուս և վարչապետների մակարդակը թույլ է տալիս հենց նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ հասնելու այդ փոխզիջումներին: Եվ մենք այսօր ձեզ զեկուցում ենք, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ու ես կցանկանայի ներկայացնել որոշ խնդրահարույց հարցեր, որոնք եղել են մեր օրակարգում:

Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է ցուցաբերում բիզնեսը՝ արգելքներն են, սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկաներ: Մենք եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն ենք ներկայացնում մեր ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար: Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի այն սահմանափակումները, որոնք մենք հաստատել ենք, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք: Մենք մշակել ենք այնպսիսի ճանապարհային քարտեզներ, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել դրանք:

Երկրորդ ասպեկտը, որը կարևոր է մեր բիզնեսի համար, դա հակադեմպինգային հետաքննության գործառույթն է, որն իրականացնում է կոլեգիան: Մասնավորապես, մենք անցկացրել ենք հակադեմպինգային հետաքննություն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով: Եվրոպական մի քանի կազմակերպություններ ձեռնարկել էին դեմպինգային քաղաքականություն, որպեսզի մեր շուկան հայտնվի իրենց ձեռքերում: Անցկացվել է հակադեմպինգային հետաքննություն, սակայն հայտնվել է վետոն, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը: Մենք գոհունակությամբ ընդծում ենք, որ այսօր մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի այդ հարցի վերաբերյալ և կոլեգիայի որոշումը կգործի:

Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերել է շաքարավազին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են մեր ընդհանուր շուկայում ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ: Մեր ռուսաստանցի գործընկերների կողմից վետո է դրվել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ որ խնդիրների: Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ:

Այս օրինակները խոսում են այն մասին, որ միջկառավարական խորհրդի ձևաչափը շատ արդյունավետ է, այն թույլ է տալիս բոլոր նման սուր հարցերը վեր հանել և գալ կոնսենսուսի:

Հարցերի երկրորդ խումբը, որոնց մասին նաև պարոն Փաշինյանն ասաց, ուղղված են մեր միության զարգացմանը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է մեր թվային գրասենյակի կողմից: Այսինքն, Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում:

Մենք այսօր նաև հաստատել ենք «մեկ պատուհանի» մոդելը: Այն բիզնեսի համար ունի սկզբունքային կարևոր նշանակություն: Եթե մեր բոլոր հինգ երկրները համապատասխան այս մոդելին ձևավորեն այդ միասնական պատուհանը, ապա դա նշանակում է, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Այս հարցի շուրջ ևս առկա է պայմանավորվածություն: Կոնսենսուս կա նաև թվային առաջին ծրագրի թողարկման շուրջ, որը լուծում է կոոպերացիների խնդիրը:  Այդ թվային պլատֆորմը, որը կստեղծվի, առաջին հերթին կպաշտպանի փոքր և միջին բիզնեսի շահերը, քանի որ փոքր բիզնեսի համար հանվում են գործառնական մի շարք ծախսեր: Այդ թվային պլատֆորմի միջոցով նրանք կկարողանան վաճառել իրենց ծառայություններն ու ապրանքները և միաժամանակ իրենց համար գտնել հաճախորդներ: Այնպես որ սա բավականին լուրջ բեկում է:

Ավարտելով ելույթս, կցանկանայի ընդգծել, որ թվային օրակարգի հետ կապված այսօրվա որոշումները թույլ են տալիս մեզ հայտարարել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջին անգամ ձևավորվում է թվային համակարգ, որը թույլ կտա մեր երկրներին իրացնել իրենց թվային սուվերենությունը: Այսինքն, յուրաքանչյուրս կունենանք մեր եվրասիական թվային պլատֆորմը: Շնորհակալություն ուշադրության համար:

«Արմենիա» հ/ը - Պարոն վարչապետ, ինչպիսի՞ք են մեր առաջնահերթությունները Միության շրջանակում, քանի որ մենք նախագահում ենք Միությունում: Եվս մեկ հարց Տիգրան Սարգսյանին՝ ո՞ր երկրների հետ է ԵԱՏՄ-ն մոտ ստորագրելու ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագիր, և արդյոք Իրանի՝ պատժամիջոցների ներքո գտնվելու վիճակը չի՞ ազդի այդ երկրի հետ նման համաձայնագրի իրագործմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալություն հարցի համար: Ես արդեն իմ ելույթում նշեցի: Եվրասիական տնտեսական միությունում առաջնահերթ հարցերից մեկը մեզ համար բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումն է: Իհարկե, քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են. մենք այդ հարցը քննարկում ենք և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով: Հուսով եմ՝ այդ գործընթացը կհասնի իր նպատակին, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, դա շատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության համար, որովհետև, ինչպես գիտեք, գազի և էներգառեսուրսների գները շատ կոնկրետ ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա, և այդ նյուանսը շատ կարևոր է ընդհանուր տնտեսական տարածքի համար:

Մյուս առաջնահերթությունը թվային օրակարգն է, և կարծում եմ, որ թվայնացումն իրապես կմոտեցնի մեր տնտեսությունները և իրական հնարավորություններ կստեղծի մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ համագործակցության համար: Իհարկե, կան նաև շատ այլ կարևոր հարցեր, բայց Եվրասիական տնտեսական միության զարգացման և հետագա ընդլայնման, մյուս երկրների համար Միության գրավչության բարձրացման և արդեն անդամ երկրների համար Միության արդյունավետության բարձրացման տեսանկյունից այս հարցերը, իմ կարծիքով, ամենակարևորն են:

Շնորհակալություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան - Ազատ տնտեսական գոտիների առումով մեզ մոտ հետևյալ իրավիճակն է. մենք ունենք Վիետնամի հետ գործող համաձայնագիր, որն արդեն 2 տարի ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև Վիետնամի հետ առևտուրը տարեկան երկնիշ աճ է արձանագրում, և դա վկայում է այն մասին, որ ազատ առևտրի գոտու մեխանիզմն առևտրի ծավալի ավելացման իրական խթանիչ է հանդիսանում: Դա նշանակում է, որ միաժամանակ կա նաև տնտեսական աճի ներուժ, իսկ վիետնամական շուկան շատ մեծ է և դինամիկ զարգացող, այսինքն՝ հետաքրքիր է այդ թվում նաև հայաստանյան արտադրողների համար:

Երկրորդ համաձայնագիրը ժամանակավոր համաձայնագիր է, որը հանգեցնելու է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Գործնականում մեր բոլոր երկրներում այդ համաձայնագիրը վավերացվել է, Ղազախստանում այն արդեն գտնվում է նախագահի ստորագրության ներքո, ինչից հետո մեր իրանցի գործընկերները նույնպես կվավերացնեն, և այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

Մյուս համաձայնագիրը, որը մենք պատրաստել ենք, Սերբիայի հետ է՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ համաձայնագիրն ակտուալ է Հայաստանի և Ղրղզստանի համար, քանի որ երեք երկիր՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունեն, իսկ հիմա անհրաժեշտ է արդեն համաձայնագիր ունենալ ողջ Եվրասիական միության համար: Մենք մոտ ենք այդ համաձայնագիրն ավարտին հասցնելուն:

Մյուս համաձայնագրերը, որը մենք հիմա մշակում ենք, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտիների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերն են: Այժմ բանակցությունները շարունակվում են, և միևնույն ժամանակ բանակցություններ են տարվում նաև Իսրայելի հետ:

Ես թվարկեցի 7 ուղղություն, որոնց վերաբերյալ Եվրասիական հանձնաժողովի բարձրագույն խորհուրդը մեզ հանձնարարել է աշխատել, բանակցություններ վարել և պատրաստել համապատասխան փաստաթղթեր: Մենք արդեն փուլ առ փուլ այդ համաձայնագրերը կներկայացնենք հաստատման:

Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ իրավիճակը բարդանում է նրանով, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ չկար: Դա, իհարկե, դա որոշակի ճշգրտումներ կմտցնի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ տեսնում ենք, որ դա լրջորեն ազդում է մեր իրանցի գործընկերների հետ առևտրի, գործարքների, ֆինանսական գործողությունների իրականացման տեխնոլոգիաների վրա: Բայց, միևնույն ժամանակ, պարզ է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում և  ամենից առաջ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից և առաջարկել կոնկրետ գործիքակազմ, որոնք կնպաստեին Իրանի հետ առևտրի, ապրանքաշրջանառության աճին, և այդ թվում Հայաստանը կիրագործեր իր՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև կամրջի գործառույթը: Կարծում եմ, որ դրանից պետք է օգտվել: Շնորհակալություն:

«Ինտերֆաքս» լ/գ – Շնորհակալություն: Հարցս ուղղված է պարոն Սարգսյանին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Եվրոպական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովների միջև տեխնիկական երկխոսություն է սկսվել, որը նախկինում չի եղել, բայց էությունը չի բացահայտվում: Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչի՞ մասին է այդ երկխոսությունը, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան –

Շնորհակալություն: Դա կարևոր հարց է, քանի որ Եվրասիական հանձնաժողովի բարձրագույն խորհուրդն այդ քաղաքականությունն է իրականացնում՝ ինտեգրման քաղաքականություն: Իսկ ինտեգրումը նշանակում է, որ մենք պետք է կապեր հաստատենք ոչ միայն ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների, այլև մյուս ուղղություններով և այդ թվում՝ Եվրոպական միության հետ, քանի որ Եվրոպական միությունը մինչև վերջերս Եվրասիական տնտեսական միության հիմնական գործընկերն էր: Բայց այն քաղաքական որոշումների պատճառով, որոնք մեր լիազորությունների հարթությունում չեն, կա Եվրասիական տնտեսական միության լուրջ առաջխաղացում ասիական ուղղությամբ. առաջին անգամ նախորդ տարի առևտուրն ասիական երկրների հետ իր ցուցանիշներով առաջ է անցել Եվրոպական միության հետ առևտրի ցուցանիշներից: Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է մնել մեր հիմնական առևտրային գործընկերը: Մենք շահագրգռված ենք փոխգործակցության նորմալ մեխանիզմների ստեղծմամբ՝ ուղղված ամենից առաջ տնտեսվարող սուբյեկտների համար հարմարավետ պայմանների ստեղծմանը: Այս տեսանկյունից խոսքը գնում է նախևառաջ չափանիշների, տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվ փաստաթղթերի, հակադեմպինգային հետազոտությունների մասին, որոնք մենք անցկացնում ենք:

Մենք իսկապես հասանք նրան, որ մեզ ճանաչեցին որպես սուբյեկտ, և եղավ Եվրոպական միության քաղաքական հայտարարություն՝ մեզ հետ տեխնիկական երկխոսություն սկսելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն կա: Դա թույլ է տալիս մեզ տեխնիկական մակարդակով՝ մեր նախարարների, վարչությունների ղեկավարների մակարդակով աշխատել Եվրոպական հանձնաժողովի հետ հենց այն հարցերի շուրջ, որոնց մասին ձեզ ասեցի: Դա պայմանավորված է նրանով, որ մեզ հայտարարություններով են դիմում եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում Եվրասիական տնտեսական միության տարածքում, և շահերը հաշվի չեն առնվում հենց այդ երկխոսության բացակայության պատճառով: Մեր եվրոպացի գործընկերները նշում են, որ իրենք հետաքրքված են այդ երկխոսությամբ, բայց որոշակի քաղաքական հարցերի պատճառով լայնամասշտաբ երկխոսություն դեռ չկա: Բայց կարող եմ պնդել, որ ինչքան Եվրասիական տնտեսական միությունը ամրապնդվի, Եվրոպական միության հետ երկխոսությունը նույնպես կամրապնդվի:

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը
10:32 30/04/2019  |  ՄամուլԻ՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով. «Իրատես»
10:23 30/04/2019  |  ՄամուլԻ՞նչ է՝ Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե՝ «թողեք խորովա՞ծ անեմ». «Իրավունք»
09:17 30/04/2019  |  ՄամուլՈ՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը. «168 ժամ»
19:59 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
19:41 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշմամբ Գևորգ Մինասյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի ներկայացուցիչ
19:28 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին
17:18 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին
14:43 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի կենսագրությունը միշտ հակառուսական է եղել. Ռ. Հակոբյան
13:42 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]