ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի Կենդանաբանական այգին մայիսի 1-ին մեկնարկող տարեշրջանում կիրականացնի նոր նախագծեր 04/30/2019 19:14 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Կենդանաբանական այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 1-ին. ժամը 11։00-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն Երևանի քաղաքապետարանը և այգու կողմից կազմակերպվելիք համերգային միջոցառումները, երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները, իսկ մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14։30-ը: Այս մասին տեղեկացրին մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Կլինի նաև արդեն ավանդական դարձած վիկտորինան, որի վերջնական հաղթողին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կնվիրի հեծանիվ:
Կենդանաբանական այգու հանրային հատվածում իրականացվող միջոցառումները կլինեն անվճար:
Տեղեկացնում ենք, որ մայիսի 1-ին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի անվճար կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի:
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Կենդանաբանական այգու այցելուներին կսպասարկի ևս մեկ տոմսարկղ, որը տեղակայված է կրկին մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթին: Այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթի օրվանից մինչև կիրակի՝ ժամը 11։00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի:
Ի դեպ, կենդանաբանական այգում՝ տոմսարկղերին հարակից տարածքում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը:
Հիշեցնենք, որ ամառային սեզոնին Կենդանաբանական այգու ներսի տոմսարկղերը բաց են առավոտյան 9:00-ից մինչև 21:00 (բացի երկուշաբթիից, երբ տոմսարկղերը բացվում են 11:00), իսկ այցելուներն այգում կարող են շրջել մինչև 22:00:
Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են նաև բոլորովին նոր նախագծեր և միջոցառումներ.
Ավարտին են հասցվել Այգու պավիան համադրիլների և գիշատիչ թռչունների նոր ազատավանդակների կառուցման հայեցակարգերը. նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար՝ ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ՝ ազատ ճախրի հնարավորությամբ, էքսպոզիցիոն թութակների և փասիանների համար՝ առավել ընդարձակ, կանաչապատ տարածքներ՝ առավել հարմարեցված կենդանիների կենսակերպին, ինչպես նաև նախատեսվում է հիմնանորոգել և կենդանիներով վերաբնակեցնել թռչունների վանդակին կից գտնվող աշտարակը:
Այգում արդեն գործում է ուսանողների և ավագ դպրոցի սաների համար նախատեսված էկոլոգիական ակումբ, ուր դասավանդվում են ՀՀ բնաշխարհի և կենսաբազամազանության վերաբերյալ առարկաներ. դասերը ուղեկցվելու են դաշտային վարժանքներով՝ թռչունների ինդենտիֆիկացման, նրանց քանակի հաշվարկման, բնադրման սովորությունների և այլ կարևոր առանձնահատկությունների մասին:
Դասընթացներն անվճար են և բաց կենդանաբանությամբ հետաքրքվող բոլոր դպրոցահասակների համար:
Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ՝ նվիրատվության հիմունքներում ՀՀ ներկրելու վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ, ալպակա տեսակի ուղտայծեր, էկզոտարիումի համար՝ էկզոտիկ գալագոներ, իժեր, մարմոզետ կապիկներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանի կենդանաբանական այգում:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:
2019 թվականին նախատեսվում է նաև Եվրոպական ասոցիացիայի (ԵԱԶԱ) ստուգայցը Երևան՝ որոշելու համար ասոցիացիային լիիրավ անդամակցություն ստանալու հնարավորությունը, որից հետո Կենդանաբանական այգին հայտ կներկայացնի բազում կենդանիների, այդ թվում՝ ընձուղտների, զեբրերի և այծքաղերի ընտանիքներ նվիրատվության հիմունքով Այգի ներմուծելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ