ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել 04/30/2019 19:34 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:
Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ թվով 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 14-ը՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անառակաբարո գործողությունների, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 7-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ սպանության, մնացածը՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հարուցված 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ, 11-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, իսկ 224-ով քրեական գործով վարույթը կարճվել է, որոնցից 63-ը՝ արդարացնող հիմքով, 161-ը՝ ոչ արդարացնող, այդ թվում` 126-ը՝ հաշտության հիմքով: 9 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 76-ը փոխանցվել է հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով դատախազին բացառիկ իրավասություն է վերապահվել հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Քրեադատավարական նոր իրավակարգավորման պայմաններում ենթադրյալ բռնարարն այլևս չի կարող վստահ լինել, որ տուժողի հետ հաշտության մեխանիզմի կիրառմամբ ամեն անգամ կկարողանա խուսափել քրեական հետապնդումից, իսկ հանցանքն ապացուցվելու դեպքում նաև քրեական պատասխանատվությունից, ինչը ընտանիքում բռնությունները շարունակելու հնարավորություններ էր ստեղծում:
Դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների համար 2018թ. մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը: Բացի այդ՝ ստուգվում են նաև բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումները: Անօգնական է դիտարկվում այնպիսի վիճակը, երբ ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Նախատեսվել է, որ նշված հանգամանքների առկայությունը ստուգելու նպատակով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից պարտադիր կազմակերպվում է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ անձամբ հավաստիանալու անձի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու իրողության մասին: Եվ այն դեպքում, երբ պարզվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ կա, վերջինիս վիճակը, համաձայն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, գնահատվում է որպես անօգնական:
Նման դեպքում, ըստ մշակված և գործադրվող ուղեցույցի, դատախազի՝ հանրային կարգով քրեական գործ հարուցելու լիազորությունը համարվում է պարտադիր, այլ ոչ թե հայեցողական:
ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հանձնարարականից հետո՝ 2018 թվականի ընթացքում մասնավոր մեղադրանքի 34 դեպքով, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից, երբ պարզվել է, որ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարողացել պաշտպանել իր իրավաչափ շահերը, դատախազների կողմից հարուցվել են 34 քրեական գործեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
- 03/03/2021 23:59 Հայ մարդուն դիպուկահարի նշանոցի տակ պահելու հրաման տվողն ու հրաման կատարողն առնվազն թուրք են. Մակինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները