Թեմաներ
Երեքշաբթի 10 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2019   23:37 Վրացական ավիաընկերությունը գտել է դեպի Ռուսաստան չվերթների արգելքի շրջանցման մեթոդ 10/21/2019   22:52 Վթարային ջրանջատում Վարդենիս քաղաքում հոկտեմբերի 22/23-ին 10/21/2019   22:38 Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան 10/21/2019   22:27 Արդեն ամաչում եմ, որ դեռ ազատության մեջ եմ. Նարեկ Սամսոնյան 10/21/2019   22:03 «Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան 10/21/2019   21:57 «Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը». Ռուբեն Մելիքյան 10/21/2019   21:21 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով. Արմեն Աշոտյան 10/21/2019   20:53 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 10/21/2019   20:41 «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Շավարշ Գրիգորյանը 10/21/2019   20:09 Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը քաղբանտարկյալներ են. Վահե Եփրիկյան 10/21/2019   20:05 Ամեն ինչ թույլատրելի է Նիկոլ Փաշինյանին և իր բերած Կառավարության անդամներին. Անի Կարապետյան (տեսանյութ) 10/21/2019   20:00 Արա Վարդանյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան 10/21/2019   19:44 Վարչապետ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր 10/21/2019   19:36 Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալիս վատացել է 10/21/2019   19:36 ՀՀ-ում գործում է երկու օրենսգիրք՝ ՀՀ քրեական օրենսգիրքը և Նիկոլի օրենսգիրքը. Անահիտ Մութաֆյան 10/21/2019   19:16 Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/21/2019   19:05 Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը. Կոստանյան 10/21/2019   18:41 Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա»ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին 10/21/2019   18:23 «Կոռուպցիայի օրինականացում». Վլադիմիր Մարտիրոսյան 10/21/2019   18:19 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին 10/21/2019   18:14 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 10/21/2019   18:09 «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 10/21/2019   18:05 Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց 10/21/2019   17:59 Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է.hetq.am 10/21/2019   17:54 Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ 10/21/2019   17:49 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ 10/21/2019   17:46 Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ 10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց 10/21/2019   17:31 Անվտանգության ոլորտում ԵԱՀԿ-ն հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար 10/21/2019   17:27 Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ին 10/21/2019   17:20 ՀՀ վարչապետը Քրիստինե Սարգսյանին ազատել է աշխատանքից 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/21/2019   16:35 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/21/2019   16:10 Տեսանկարահանող սարք պահելով՝ արդարադատությանը միջամտելը տեսականորեն հնարավոր չէ. Վարդևանյան 10/21/2019   16:05 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 10/21/2019   16:01 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 10/21/2019   15:55 Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ գողություն էին արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/21/2019   15:39 Ryanair-ին հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի. Ավինյան 10/21/2019   15:34 Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է. ՔԿ ղեկավար 10/21/2019   15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/21/2019   15:16 Սպասվում են տեղումներ 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   14:56 Վերադառնում ենք հանքարդյունաբերության երկնիշ աճի ժամանակաշրջան 10/21/2019   14:54 Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի, որևէ խոսք անգամ չի գնացել. Ինձ համար էլ է սա նորություն. Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին 10/21/2019   14:49 Սփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/21/2019   14:34 Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը
10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/21/2019   19:05 Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը. Կոստանյան 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/21/2019   20:53 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/21/2019   19:36 Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալիս վատացել է 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/21/2019   22:03 «Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/21/2019   14:34 Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը

Առողջապահության նախարարն ընդունել է ենթաօրենսդրական ակտ՝ հղում կատարելով հակասահմանադրան հոդվածին 04/30/2019   18:30  |  Հարցազրույց

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր պացիենտներին: «Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»։ Այս հայտարարությունից հետեւում է, թե քաղաքացին ոչ թե պետք է նախապես տա իր համաձայնությունը՝ իր մահից հետո օրգաններն օգտագործելու համար, այլ հակառակը՝ առարկի։ Որքանով է այս մոտեցումը համահունչ մեր օրենսդրությանը։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբան Գոհար Մելոյանը:

-Տիկին Մելոյան, մեր ազգային օրենսդրությունը չի՞ կարգավորում, թե որ դեպքում կարող են մարդու մահից հետո օգտագործվել նրա օրգանները։

- Պարոն Թորոսյանի մեջբերումը հանրության շրջանականերում անհագստության տեղիք տվեց, ինչին հանգամանորերեն կանդրադառնամ։ Պետք է ասեմ, որ ՀՀ օրենսդրությամբ նման իրավակարգավորում կա։ Մասնավորապես, 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի համաձայն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ՝ ամուսինը, չափահաս երեխան, ծնողներից մեկը, հարազատ եղբայրը կամ քույրը, հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:
Սակայն 2010 թ-ի սեպտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴՈ-913 որոշմամբ վերոնշյալ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր։

- Ստացվում է, որ քաղաքացին պետք է նախապես ոչ թե տա իր համաձայնությունը, այլ առարկի՞, որ իր մահից հետո իր օրգանները չօգտագործվեն։ ՀՀ սահմանադրական դատարանը ինչ մեկնաբանություն է տվել։

- ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել համաձայնություն տալու ինստիտուտն ընդհանրապես՝ իմ կողմից հիշատակված 7-րդ հոդվածի համատեքստում։ Այսպես՝ ՍԴ-ն 2005 թ. Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ, հյուսվածքներ վերցնելուն։ Սա ՍԴ որոշման համաձայն՝ հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և 14-րդ հոդվածին՝ համաձայն որի` մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից, ճանաչել:

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է նաև, որ տվյալ իրավակարգավորումը ռիսկային է և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:
Երկրորդ՝ փաստել է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթներ համապատասխանում են Սահմանադրությանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՍԴՈ-913 որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Նկատենք, որ ՀՀ կառավարությունը, մինչ Սահմանադրական դատարանի նշված որոշման կայացումը, չէր ընդունել օրենքով իրեն պատվիրակված բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են օրենքի լիարժեք կիրառումն ապհովելու համար:

Բացի այդ՝ Սահմանադրական դատարանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հստակեցված չեն նաև փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող և իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաև փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման գործընթացը ֆինանսավորելու հիմնական պայմանները։ Սա առավել կարևոր և ռիսկային պայմաններից է ։

- Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու վերաբերալ հանրության շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ընթացքում նշվում է, որ դա միջազգային պրակտիկայում մեծապես կիրառվող ընթացակարգ է, երբ մարդը պետք է նախօրոք հրաժարվի իր մահից հետո դոնոր հանդես գալ. արդյո՞ք իրապես առկա է նմանատիպ միջազգային փորձ:

- Տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավորումներ։ Փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նախքան օրգանների փոխպատվաստումը պարտադիր է դոնորի համաձայնությունը, սակայն տարբերակվում են համաձայնության արտահայտման եղանակները։ Մի դեպքում ենթադրյալ համաձայնությունն է, այսինքն՝ անձի համաձայնությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չի հրաժարվել իր մահից հետո իր օրգաններն օգտագործելուց։ Երկրորդ դեպքում՝ պոզիտիվ համաձայնություն, երբ անձը կենդանության օրոք տալիս է իր հստակ համաձայնությունը՝ իր մահից հետո իր օրգաններն օգտագործելու վերաբերյալ:
Միջազգային պրակտիկան ակնհայտ վկայում է, որ երկու նշված մոտեցումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Խնդիրն այն է, թե ինչպես են դրանք իրացվում և օրենսդրորեն երաշխավորվում`տվյալ իրավահարաբերություններում հնարավոր բացասական դրսևորումները կանխելու անհրաժեշտությունը նկատի ունենալով: Դիցուք՝ կարգավորված չէ իրավիճակը, երբ մահացած անձը հարազատ կամ ազգական չի ունենում, և այս դեպքերի շուրջ կարող են հանցավոր սխեմաներ ձևավորվել։

- Դուք ինչպես եք կարծում, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ինչպիսի իրավակարգավորում պետք է գործի։

- Ինձ համար կարող է ընդունելի լինել մեր օրենսդրությամբ ամրագրված կարգավորումների կիրարկումը։ Այն է՝ մարդու մահվանից հետո նրա մերձավորների համաձայնությամբ նրա օրգանների օգտագործումը, եթե կենդանության օրոք նա անհամաձայնություն չի հայտնել, սակայն դրա համար շատ կարևոր է ձևավորվել իրավակարգավորումների ամբողջական համակարգ՝ երաշխավորելով մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, և նվազագույնի հասցնել կոռուպցիոն կամ հանցավոր գործունեության ռիսկերը տվյալ բնագավառում։ Օրինակ՝ շատ մեծ է օրգանների ապօրինի առևտրի իրականացման ռիսկը՝ հատկապես ռազմական գոտիներում։ Հաշվի առնելով, որ օրգանների փոխպատվաստումը համաշխարհային պրակտիկայում առավել շահութաբեր բիզնեսներից է, կարելի է վերհիշել մի շարք աղմկահարույց բացահայտված դեպքեր, ինչպես՝ սահմռկեցուցիչ դեպքը, մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում գործող թուրք բժիշկ Յուսիֆ Էրչին Սյոնմեզ անունով անձի (մականունը՝ «Ֆրանկենշտեյն»՝) մասին, ով մի շարք երկրներում մեղադրվում է օրգանների մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ: 1999 թ-ին Կոսովոյում 300 սերբ զինվորների առևանգման գործը ՄԱԿ-ի ուժերով հետաքննելուց հետո հայտնի է դարձել, որ այդ գործի հետեւում կանգնած է վերջինս, ում հաջողվել էր խուսափել այն մեղադրանքից, որ ինքը սպանելով հանել է սերբ զինվորների ներքին օրգանները և դրանք ուղարկել այլ երկրներ։ Ըստ բժշկական համայնքի՝ լուրջ ռիսկեր են պարունակում նաև մարդու մահվան ճշգրիտ արձանագրումը։

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա։ Լիազոր մարմինը, ի դեմս առողջապահության նախարարի՝ սույն թվականի փետրվարի 1-ին ընդունել է մի շարք հրամաններ՝ սահմանելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, որոնցից մասնավորապես՝ «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 05-Ն հրամանում հղում է արվում Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչված 7-րդ հոդվածին։

Այսինքն` ընդունվել է ենթաօրենսդրական ակտ, որը հղում է կատարում օրենքի անվավեր ճանաչված հոդվածին և կարգավորում է հակասահմանադրական ճանաչված իրավահարաբերություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այս ենթաօրենսդրական կարգավորումները ևս թերի են կատարվել, օրինակ` չի ընդունվել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։

Կարծում եմ` սա բավականին խնդրահարույց, մարդկային գործոնին ուղղակիորեն առնչվող և լուրջ կոռուպցիոն և այլ հանցավոր ռիսկեր պարունակող բնագավառ է, և դրա կարգավորումն առնվազն պետք է սկսվեր համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` նախատեսելով հստակ գործող մեխանիզմ, առավել ևս` հաշվի առնելով, որ օրենքում ունենք հակասահմանադրական ճանաչված, անվավեր դրույթ, որի հիման վրա կարգավորումներ սահմանելը լիազոր մարմնի կողմից լրացուցիչ կազուսային իրավիճակների կարող է հանգեցնել, իսկ ռիսկերն ահռելի են և վտանգավոր, ինչին անդրադարձա վերևում։

Ըստ իս՝ շատ կարևոր է նմանաբնույթ հարցերի հանրային հնչեղության ապահովումը, օրենսդրական նախաձեռնության պարագայում` հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատականի ապահովումը, ինչը կնվազեցնի հետագա համակարգային խնդիրների առաջացման հնարավորությունը։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:31 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը
15:48 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
12:42 06/04/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ. Արսեն Թորոսյան
17:15 04/04/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Թորոսյանը հայտնել է «Շտապ օգնության» ուղղաթիռի շահագործման օրը
10:12 03/04/2019  |  ՄամուլԱրսեն Թորոսյանի դեմ ցուցմունքներ են տալիս. «Հրապարակ»
19:24 02/04/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի կադրային քաղաքականության պերճանքն ու թշվառությունը. Արսեն Թորոսյանը կհարցաքննվի՞
15:35 02/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ. hraparak
09:30 02/04/2019  |  Մամուլ«Փնտրեք ձեր թիմում». Փոխնախարարի ձերբակալությունը`պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
20:11 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարարը չի կարող առանց նախարարի հրամանի փոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատություններին տրամադրվող գումարը. Արսեն Թորոսյան
18:08 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայկական առողջապահության ազգային խորհրդ»-ն անհանգստացած է փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն սկանդալով

Տեսանյութեր

10/21/2019   19:54 Անասնաշուկայում շարունակվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]