ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արշավիր Ղարամյան. Այնպես որ, Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական ոգուն հարիր... 04/30/2019 15:15 | Մեկնաբանություն
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ և անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ է տալիս և հորդորում առաջնորդվել բացառապես ազգային, պետական շահերով՝ մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը։
Ֆեյսբուքյան իր էջում Արշավիր Ղարամյանը գրել է.
«Վերջին տարվա և հատկապես վերջին ամիսների ընթացքում, Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական երկու՝ նախագահական ու խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական դաշտում, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակավրեպ ակտիվություն է սկսվել, իր դրական և բացասական կողմերով հանդերձ:
Առավելագույնս ուզում եմ անդրադառնալ բացասական կողմերին:
Քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր և գործիչներ, ինչպես նաև նոր հայտ ներկայացնողները, կարծես թե, որպես կարգախոս են ընտրել հանրահայտ խոսքը՝
«քաղաքականությունը՝ դա անբարոյականություն է» և առաջնորդվում են այդ սկզբունքով:
Շահարկելով Արցախյան հիմնախնդիրը և 20-րդ դարի վերջին նորից թափ առած համազգային շարժումը, որը խթան հանդիսացավ վերջին 350 տարիների հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքին և դրա արդյունքում կորսված հայրենիքի մի զգալի մասի ազատագրմանը, փորձում են իրենց դերի արժևորման համար նսեմացնել մյուսներին, կանգ չառնելով բարոյական և նույնիսկ իրավական նորմերի առաջ:
Խորհուրդ կտամ նրանց բոլորին՝ ուսումնասիրել հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը՝ սկսած բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատի, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի և Իսրայել Օրու գործունեությունից մինչև մեր օրերը, և դասեր քաղել՝ երբ, ինչպես և ինչ գործոնների ու պայմանների ժամանակ ենք ունեցել հաջողություններ և անհաջողություններ:
Ակնհայտ է, որ հաջողություններ ունեցել ենք, երբ իշխանները, մելիքները, հոգևոր դասի վերնախավը և առևտրա-արհեստավորական խավը եղել են միասնական, միակամ ու միաբան, և ճիշտ հակառակն ենք ունեցել, երբ եղել ենք պառակտված, իշխանության մոլուցքով կուրացած, եղբայրասպան կռիվների ընթացքում՝ կալվածքների և ունեցվածքի համար վեճերի ու դավադրությունների ժամանակ:
Այնպես որ, Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր:
Այդ համատեքստից դուրս ցանկացած քննարկումներ հղի են անդառնալի կորուստներով, պարտություններով և հավասարազոր են ազգային ու պետական շահերի դավաճանության:
Ելնելով այս գաղափարից՝ ՀՀ, ԱՀ և Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ և անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս և հորդորում առաջորդվել բացառապես ազգային, պետական շահերով, մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը, զերծ մնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ կարգախոսից:
Առավելապես խոսքս ուղում եմ այն գործիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց խոսքն ու տեսակետները հնչեցնելուց ազգը պառակտող, «հուշարձան տեղադրող», «քարը շպրտող», «մարզ է»,«սահմանը փակող», ազատագրական պայքարում մեծ ավանդ ունեցող հերոսներին, գործիչներին և զինվորականներին վիրավորական ածականներ և էպիտետներ կպցնելուց զերծ մնալ, այլապես հաղթողներ չեն լինելու, և փոխարենը ունենալու ենք կորուսյալ հայրենիք ու ցեղասպանված հայ ժողովուրդ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել