ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաշտոցի պուրակ. Հանրային դաշնամուրից հանրային մանղալ ու խորոված 04/28/2019 15:11 | Վերլուծություններ
Ես չգիտեմ՝ երեկ, Մաշտոցի պուրակում մանղալ դրած ու խորոված անող քաղաքացին և 2012-16 թթ. Երևանի գլխավոր պողոտայի այդ հատվածն իր իսկ պայքարի հետևանք որպես Մաշտոցի պուրակ անվանակոչած և հանրային դաշնամուրի շուրջ դասական, ջազային երաժշտության և հեղինակային երգերի հրավառություններ նախաձեռնող, Մաշտոցի պուրակում Սահմանադրության օրը նշող քաղաքացին նույն քաղաքացին էր, թե՞ անցած 5-6 տարիների ընթացքում մեր քաղաքացու գիտակցության մեջ այսչափ դեֆորմացիա է տեղի ունեցել:
Հետաքրքիր է՝ Մաշտոցի պողոտայի երկայնքով մանղալներ դնելու և խորոված անելու՝ բարձր մակարդակով կոչը՝ Մաշտոցի պուրակում բուտիկներ տեղադրելու դեմ պայքարի ելած քաղաքացիներից քա՞նիսը՝ իրենց ուղղված համարեցին:
Ի դեպ, տարիներ առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում զույգ երկրների նախագահները Երևանում մասնակցում էին բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացման արարողությանը, իսկ այդ պուրակը Երևանի հենց այն նույն հատվածն էր, որը քաղաքացիական հանրության ջանքերի արդյունքում բարեկարգվեց, խնամված տեսք ստացավ և ինքնաբուխ կերպով անվանվեց Մաշտոցի պուրակ, հանրային գիտակցության մեջ բաժանարար գիծ քաշվեց:
Ընդ որում, առայսօր էլ հանրությունն այն չի ընկալում իբրև Միսաք Մանուշյանի անվան պուրակ, թեպետ Մանուշյան-երևելի կերպարի,պայքարող մարտիկի գործոնն արդեն իսկ պուրակի համար պայքարողների համար ընդհանրական-միացնող գաղափար պիտի լիներ: Չեղավ, չդարձավ, գիտակցության մեջ մնաց՝ Մաշտոցի պուրակը:
Այն, ի դեպ, Ալ. Թամանյանի Գլխավոր հատակագծով հենց այն հատվածն է, որն ըստ ճարտարապետի՝ Գլխավոր և Հյուսիսային պողոտաները միացնող կանաչ գոտի պիտի լիներ:
Միսաք Մանուշյան՝ դիմադրության շարժման հերոսի անունը մնաց թղթի վրա, քանզի այն նախկիններն էին որոշել: Երեկվանից՝ Մաշտոցի պուրակ անունը՝ ի հեճուկս հանրային դաշնամուրի, բոլորովին նոր զուգորդում ունեցավ՝ հանրային մանղալն ու խորովածը, որը նաև դաջվեց ՀՀ քաղաքացու տոնին:
Անկեղծ ասած, այսօր հետահայաց ցավ եմ ապրում, որ դեռևս 6-7 տարի առաջ Մաշտոցի պուրակը պայքարով նվաճած քաղաքացու ձեռքբերումը, որ հակված էր դասականությունն ու ինտելեկտուալ քննարկումը երևութականացնելուն, այսօր իջավ ու իջավ մինչև խորովածակերության մակարդակի: Ցավ եմ ապրում, քանզի քաղաքացու օրը հենց Մաշտոցի պուրակի պայքարում հանրության հաղթանակի օրն էր, ուղղակի այն պետականորեն հանրայնացնելու, գնահատելու և արժևորելու պահը կորսվեց: Մսխվեց:
Այնպես մսխվեց, որ քաղաքացու օրվա, տոնականության ձևականացման հիմնական մոտիվացիան ուտել-խմելը եղավ: Այս դեպքում՝ նույնիսկ՝ հանրային տարածքում, բացօթյա…
Իհարկե, հետաքրքիր կլիներ, եթե այս տարօրինակ սոցիալ-հոգեբանական սուբլիմացիայի շուրջ քննարկում ծավալվեր ՀՀ քաղաքացի՝ բնապահպանների, ազգագրագետների, հոգեբանների և սոցիոլոգների, ճարտարապետների և մշակութաբանների գնահատականները լսելի դարձնելու առումով: Ի վերջո, Մաշտոցի պուրակում խորոված անելն ու ուտել էլ մշակույթ է: Մշակույթ՝ բառի լայն հասկացողությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ