Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Կինոպրոդյուսերը պնդում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջից գումար չի հափշտակել. Իր ձեռքից փորձում են խլել ԱՄՆ-ում գտնվող հողատարածքը 04/27/2019   19:10  |  Դատական ռեպորտաժներ

«Քաղաքացիաիրավական վեճի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, մինչդեռ մեր Վճռաբեկ դատարանը բազմաթիվ դիրքորոշումներ ունի՝ այն մասին, որ նման վեճերի արդյունքում գործ հարուցելը անթույլատրելի է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է փաստաբան Կարեն Բատիկյանը։

Վերջինս ներկայացնում է գործարար, կինոպրոդյուսերի շահերը, ով մեղադրվում է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ մեղադրանքը ուռճացված է եւ հիմնավոր չէ։

Ինչպես արդեն նշել ենք մեղադրյալը «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի նախկին գործընկերն է, ում վստահությանն արժանանալով՝ ժամանակին նշանակվել է Գրիգորյանցին պատկանող ԱՄՆ-ում գործող ընկերության տնօրեն։ Ըստ մեղադրանքի՝ Ֆիլմարտադրության շուկա մուտք գործելու համար Գրիգորյանցին առաջարկել է մի ընկերություն, որը փաստացի պատկանել է իրեն, սակայն որպես հիմնադիր-տնօրեն ներկայացրել է գոյություն չունեցող այլ անձի տվյալներ։ Սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանի խոսքով՝ գործում բավարար տեղեկություններ կան այդ «գոյություն չունեցող անձ»-ի իրական լինելու մասին. «Այդ մարդը գոյություն ունի, նա ԱՄՆ քաղաքացի է, եւ նրա հաշվեհամարին գումար է փոխանցվել, այսինքն՝ քրեական գործով այդ տեղեկությունը խեղաթյուրված է, ինչը, ես չեմ կարող ասել, միտումնավոր է արվել թե վրիպել է նախաքննական մարմնի աչքից»,-ասում է նա եւ հավելում. «Գործով անցնող բոլոր մարդիկ ԱՄՆ քաղաքացիներ են, եւ ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ԱՄՆ-ում, հետեւաբար՝ այս գործը ընդհանրապես այստեղ չպետք է քննվեր»։

«Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է

Պաշտպանի խոսքով՝ եթե գումարը վերցվեր, բայց ֆիլմ չարտադրվեր, քննարկման առարկան այլ կլիներ, բայց այս պարագայում գումարը փոխանցվել է, ֆիլմն՝ արտադրվել. «Խոսքը վերաբերում է համաշխարհային ճանաչում ստացած 14 ֆիլմերի մասին, որոնցից կարող եմ նշել, օրինակ, «Փախուստ բանտից»-ը։ Եթե նայեք, կտեսնեք, որ իմ պաշտպանյալը նշվում է որպես ֆիլմի պրոդյուսեր»։

Մեր դիտարկմանը, թե ըստ մեղադրանքը՝ նա ոչ թե ամբողջ գումարն է հափշտակել, այլ մի մասը ներդրել է ֆիլմարտադրության ոլորտում, մյուսը՝ յուրացրել, Բատիկյանն արձագանքեց՝ ասելով. «Խնդիրն այն է, որ կոնկրետ ֆիլմի եկամուտը պակաս է եղել ծախսված գումարից, ինչի պատճառով մեր դատավարական հակառակորդը իմ պաշտպանյալից պահանջել է մնացած շահույթը փոխհատուցել. «Ֆիլմարտադրությունը կարգավորվել է պայմանագրով. ամեն ֆիլմի համար պայմանագիր է կնքվել, որոնցով այնքան մանր հարցեր են լուծվել, օրինակ՝ գումարների բաշխումը կամ այն, թե դա որ կազմակերպությունը պետք է վերահսկի, իսկ այդ կազմակերպություններից ոչ մեկը ներգրավված չէ, եւ գործով չի հարցաքննվել։ Իմ պաշտպանյալը գործով միակ մեղադրյալն է, եւ մեղադրվում է տուժողի եւ նրա 4-5 ընկերների ցուցմունքների հիման վրա»,-ասում է Բատիկյանը։

Ի վերջո գույքային վեճ եղել է կողմերի միջեւ թե ոչ, նա չգիտի. «Առերեւույթ գոյություն ունի, բայց ես չգիտեմ՝ կա թե չկա, պայմանագիրը իմ պաշտպանյալի հետ չի կապվել, կապվել է այլ անձի հետ, որը քրեական գործով հարցաքննված չէ, քրեական գործը քննող անձը կոնկրետ տեղեկություններ չի ներառել մեղադրանքի որոշման մեջ»։

Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե այս պարագայում իր պաշտպանյալը որեւէ շարժառիթ տեսնո՞ւմ է, որն է հանիրավի, ինչպես նա է ասում, մեղադրանք առաջադրելու պատճառը՝ Բատիկյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ի Մալիբու քաղաքում մի հողատարածք կա, որի բաժնետեր է նաեւ իր պաշտպանյալը, եւ այն վիճելի տարածք է. «Դրա վերաբերյալ ԱՄՆ-ում հիմա քաղաքացիական դատավարության կարգով գործ է ընթանում, ու ըստ իմ պաշտպանյալի ներկայացրած հանգամանքների՝ այս ամենը կատարվում է նրա համար, որ իր վրա ճնշում գործադրեն, հողը իր ձեռքից խլեն»։ Թե ով է հողատարածքի մյուս բաժնետերը, Բատիկյանը պաշտոնական տեղեկություն չունի։

Նշենք, որ այս քրեական գործը հարուցվել է 2017 թվականի հոկտեմբերին, պաշտպանյալի խոսքով՝ հաղորդումը տալուց անմիջապես հետո. «Ընդ որում, քրեական գործի հարուցման որոշումը ամբողջովին արտատպված է հանցագործության մասին հաղորդումից»,-ասում է նա։

Հավելենք, որ հիշյալ մեղադրյալն այս պահին կալանավորված է։ Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդհանուր իրավասության դատարանի` մեղադրյալին կալանավորելու որոշման դեմ։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Արխիվ

[]