ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ 04/25/2019 17:46 | ԼՐԱՀՈՍ
2019թ. առաջին եռամսյակում ՀՀ Լոռու մարզում արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ հանցագործություն կատարելու երկու դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանատիպ մեկ դեպք: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Մարզում անչափահասների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու պլանային աշխատանքների շրջանակներում, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազները ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա տարածքային ստորաբաժանումներում անչափահասների գծով ծառայության աշխատակիցների հետ համատեղ այցելություններ են կատարել մարզի վարչական տարածքում գործող տարբեր ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ «մարզի Բազումի, Աքորի, Ստեփանավանի Վ․ Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցներ, Տաշիր քաղաքի «Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց», Վանաձորի «Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց»: Այցելությունների ընթացքում դատախազները և ոստիկանության աշխատակիցները հանդիպել են ինչպես ուսհաստատությունների բարձր դասարանների աշակերտների, այնպես էլ՝ մանկավարժների հետ։
Անչափահասների հետ հանդիպումների, ինչպես նաև առանձնազրույցի ընթացքում վեր են հանվել հանցավոր վարքագծի ձևավորման առումով կրիմինոգեն որոշ գործոններ՝ հատկապես այն անչափահասների շրջանում, ում ընտանիքներում առկա է եղել բարոյահոգեբանական անբարենպաստ մթնոլորտ: Բացատրվել են անչափահասներին իրավախախտման մղող հիմնական բացասական գործոններից, մասնավորապես ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով դրանց քրեաիրավական հետևանքները:
Աշակերտները հարցեր են ուղղել հատկապես հետաքրքրություն է առաջացրել իրավապահ համակարգում աշխատանքի անցնելու ընթացակարգերի, իրավաբանական կրթություն ստանալու անհրաժեշտության, աշխատանքի ընթացքում ի հայտ եկած դժվարությունների, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ձեռքբերման անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ևս տրվել են սպառիչ պարզաբանումներ:
Մանկավարժական կոլեկտիվների հետ հանիպումների ընթացքում ընդգծվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում: Անհրաժեշտ է համարվել շահագրգիռ այլ կառույցների, մասնավորապես Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ և նախաձեռնողական դերակատարությամբ համատեղ այս ոլորտում աշխատանքային ծրագրերի մշակումն ու գործադրումը:
Ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի սոցիալական հսկողության թուլացումը, ինչի ուղղությամբ լուրջ անելիքներ ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած բացասական դրսևորումները։
Առաջարկվել է խիստ հսկողություն սահմանել հատկապես սոցիալական ցանցերից օգտվելու նվազագույն կանոնների պահպանման նկատմամբ: Ապա վեր են հանվել այն վտանգավոր հետևանքները, որոնց կարող են բախվել անչափահասները սոցիալական ցանցերից առանց պատշաճ հսկողության օգտվելու պայմաններում: Որպես օրինակներ՝ շեշտվել է հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու անթույլատրելիությունը։ Ուսումնական հաստատությունների տնօրինությանն առաջարկվել է նաև շեղվող վարքագիծ դրսևորած, դասընթացներից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ սահմանել առավել հսկողություն և անչափահասի վարքագծում բացասական դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ակտիվ համագործակցել իրավապահ մարմինների հետ:
Քննարկումների արդյունքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել հետագայում առավել հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել