Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   01:04 Իլոն Մասկը հայտնաբերել է, թե ինչպես ուղեղը միացնել համակարգչի հետ 07/17/2019   23:43 Մալայզիայի թագավորը ամուսնալուծվել է «միսս Մոսկվա -2015 »-ից՝ ամուսնությունից մեկ տարի անց 07/17/2019   22:53 ԱՄՆ դատարանը թմրաբարոն Էլ Չապոյին դատապարտել է ցմահ բանտարկության 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ) 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   21:01 Ինչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   20:35 Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 07/17/2019   20:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը 07/17/2019   19:40 Հուսանք՝ ՍԴ դատավորների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու լուրերը կհերքվեն. Արամ Վարդեւանյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   18:46 Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   18:30 Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրերի հանձնման վերաբերյալ 07/17/2019   18:27 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան 07/17/2019   18:19 Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար 07/17/2019   18:07 Պետք է գնալ այդ քայլին՝ առանց այլոց հաշվետվություն տալու. Սանասարյան 07/17/2019   18:01 Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին 07/17/2019   17:55 Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 07/17/2019   17:48 Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է Shamshyan.com 07/17/2019   17:41 Ամեն դեպքում մի քիչ տարակուսելի է. Հովհաննես Խուդոյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակի խուզարկության մասին 07/17/2019   17:18 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ 07/17/2019   17:12 Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր 07/17/2019   17:06 Դատավորի անկախության հետ կապված խնդիր լինելու դեպքում կարձագանքենք. Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին 07/17/2019   16:56 IDBank-ի հաճախորդներին արդեն հասանելի է Cash2Card փոխանցումների ծառայությունը 07/17/2019   16:48 Եթե չլինեն բավական հիմանվոր կասկածներ խուզարկության համար, ապա կարելի է ասել, որ դա միջամտություն է արդարարադտությանը. «Իմ քայլի» պատգամավոր 07/17/2019   16:17 Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   16:07 Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից. Վարչապետ 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:43 Այս ամենը չհաջողված վեթինգի հետեւանքն է. փաստաբանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողության մասին 07/17/2019   15:39 Դատավոր Գրիգորյանին վերաբերող ցանկացած գործողություն պետք է ամենալուրջ հիմնավորումներն ունենա. Ռուբեն Մելիքյան 07/17/2019   15:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ 07/17/2019   15:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 07/17/2019   15:18 Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:44 Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   14:27 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 07/17/2019   14:23 «Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում» 07/17/2019   14:22 «Սևանի» ազգային պարկն անգործության է մատնված. Ջավադյան 07/17/2019   14:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/17/2019   14:04 ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ 07/17/2019   13:55 JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/16/2019   09:47 Աբովյանում՝ դպրոցի բակում, 34-ամյա տղամարդ է սպանվել 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին 04/25/2019   12:36  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի առաջին տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:


Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ և ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին և պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան և շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին և նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:

Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արևմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման և կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:

Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու  ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել»:

Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում:

«Փոփոխությունները շարունակական են: Մեկ տարի առաջ Հայաստանում չկար ժողովորդավարություն, այսօր` կա, մեկ տարի առաջ Հայաստանում չկար ազատ մամուլ, այսօր` կա: Նախկինում ընտրության արդյունքները կեղծվում էին, այսօր` ոչ: Այսօր` հեղափոխությունից մեկ տարի անց, մենք պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Մեկ տարի առաջ հեղափոխությունը մարդիկ իրականացրեցին` փողոց դուրս գալով և պայքարելով անարդարությունների դեմ, տնտեսական հեղափոխությունն էլ պետք է մարդիկ կատարեն: Կառավարությունը պետք է քաջալերի և հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել և ստեղծել արդյունքներ: Մեր հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը: Աղքատությունը կարող ենք հաղթահարել միայն աշխատանքով և կրթությամբ: Մեր խնդիրն է, որպեսզի քաջալերենք մարդկանց աշխատել, որպեսզի հավատան իրենց ուժերին: Ես և Աննան սովորական ընտանիքից դուրս եկած մարդիկ ենք, և ամենակարևորը, որ մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, միշտ պայքարել ենք: Կառավարությունը գործընկեր է, որ պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ հավատան իրենց ուժերին: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ կրթության, օրինականության, հավասարության և արդարության համար, որպեսզի մարդիկ կրթվեն, զբաղվեն իրենց սիրելի աշխատանքով և զարգացնեն երկիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 
Հարցին, թե որ տարիքից է զգացել, որ ցանկանում է լինել վարչապետ, Փաշինյանը շեշտել է, որ երբեք նման ցանկություն չի ունեցել և որևէ կարգավիճակի համար մղում չի ունեցել: Ըստ Փաշինյանի, իր ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է այն արժեքների ու սկզբունքների համար, որոնց հավատացել է: «Այդ սկզբունքներն էին ժողովրդավարությունը, արդարությունը, օրինականությունը: Ես այդ արժեքներին եմ հավատում և, ըստ էության, ես գիտեի, որ այդ պայքարը ինձ կտաներ դեպի խոչընդոտներ: Ես միշտ իմացել եմ, որ եթե քաղաքականությամբ զբաղվեմ` կլինեն զրկանքներ ու հետապնդումներ: Միաժամանակ, ես ոչ մի պարագայում իմ սկզբունքներից չեմ նահանջելու: Կնահանջեն նրանք, ովքեր փորձում են ոտնահարել այդ սկզբունքները»,- ասել է վարչապետը` պատմելով, թե ինչպես է լրագրող այնուհետև պատգամավոր եղած տարիներին հետապնդվել, ձերբակալվել, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների: Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ, իր աշխատասենյակն ու բնակարանը հսկում են բազմաթիվ մարդիկ: Հարցին, թե չի հոգնում աշխատելուց, վարչապետը նշել է, որ սեփական ժողովրդին ծառայելը իր համար հաճույք է և երբեք այդ աշխատանքի ծանրությունը չի զգացել:

Թե ինչ լուծում է տեսնում Արցախյան հակամարտության խնդրում, վարչապետը շեշտել է, որ լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և առաջին հերթին պետք է սկսել երկխոսություն ժողովուրդների միջև: «Այժմ մենք բանակցությունների մեջ են Ադրբեջանի նախագահի հետ և պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանում պահպանենք երկարատև խաղաղությունը»:

Թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ հարցին, վարչապետը շեշտել է, որ տեսնում է ազատ, ուժեղ երկիր: «Տեսնում եմ երկիր, որտեղ ապրում է 6-7 միլիոն մարդ, տեսնում եմ երկիր, որտեղ մարդիկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և ստանում են բարձր աշխատավարձ: Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Տեսնում եմ երկիր, որ պետք է դառնա ապրելու համար լավագույն վայրը բոլոր սփյուռքահայերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշակերտներից մեկն էլ Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին և արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է և միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ: «Ամուսնության ընթացքում եղել են հետապնդումներ, շատ փորձություններ, հատկապես, երբ ամուսինս ձերբակալված էր կամ ընդհատակում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը աշակերտներին հարցեր է ուղղել նաև վարչապետը: Թե ինչն են ավելի շատ հավանել հարցին աշակերտները պատմել են, որ Հայաստանն ավելի լավն էր, ավելի գեղեցիկ ու զարգացած, քան իրենք պատկերացնում էին: 13-ամյա Գեղոն Գասպարյանը պատմել է, որ շատ տպավորված է «Թումո» կենտրոնով, Շանթ Կուդնոյանն էլ ասել է, որ չորս տարի առաջ էլ է Հայաստան եկել, սակայն այժմ շատ փոփոխություններ է տեսնում: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, մարդիկ այստեղ բարի են, ժպտերես ու պատրաստակամ օգնել դիմացինին»,- ասել է նա:

Ապագայի հետ կապված ծրագրերի վարչապետի հարցին ի պատասխան, երեխաները նշել են, որ մտադիր են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել քոլեջ, այնուհետև համալսարան, լավ սովորել և կապը երբեք չկորցնել հայրենիքի հետ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:32 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. Նիկոլ Փաշինյան
13:01 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
10:06 23/04/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի ազգականին հարցաքննության են կանչել․ «Ժողովուրդ»
09:58 23/04/2019  |  ՄամուլՓաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում». «Հրապարակ»
09:49 23/04/2019  |  ՄամուլՓաշինյանի իշխանությունը ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»
09:27 23/04/2019  |  ՄամուլՎարչապետն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»
18:48 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
18:32 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մենք խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը և դրանով խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին». Նիկոլ Փաշինյան
15:52 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում պետք է ստեղծվեն ուժեղ փորձագիտական ինստիտուտներ. վարչապետ
15:21 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք և հմտություններ ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել. Փաշինյան

Տեսանյութեր

07/17/2019   20:33 Հրապարակվել է Յարոսլավլի գաղութում բանտարկյալի ծեծի նոր տեսագրություն

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]