Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/25/2019   12:39  |  Հարցազրույց

Օրերս ԵՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նա ունի իր պատկերացումները, բայց քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ կառավարությունը, ապա պիտի ժողովրդի պատկերացումը, տեսակետը  լինի այդ հարցում:  Եվ քանի որ ըստ նրա՝ ,,ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը,, ուստի ինքն այդ հարցի պատասխանը ակնկալում է ստանալ ժողովրդից: Այս համատեքստում նա ըստ էության,  մեղադրում է մեր նախորդ նախագահներին, թե՝ այս հարցի վերաբերյալ ո՛չ պետականորեն ձևակերպված պատասխան ու տեսլական է եղել, ո՛չ էլ հանրային   դիսկուրս, նախընտրական բանավեճ կամ քննարկում  է ծավալվել:

Ըստ այդմ, չի՞ ստացվում, որ մի քանի տասնամյակ շարունակ մենք չենք ունեցել Արցախի հարցի լուծման մեր պետության պատկերացումը, այս համատեքստում խարխափել ենք ու այսօր վարչապետ Փաշինյանը ստիպված է նոր-նոր հարցադրումներ է անել և  պատասխաննե՞ր ակնկալել… Ի վերջո, այս հայտարարությունները ստվեր չե՞ն գցում արդյոք  արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստում մեր ունեցած ձեռքբերումների վրա: Արդյոք հենց այդ  հաղթանակները չէին հայության կողմից իր տեսլականի միասնական արտահայտությունը: Այս  հարցերի,   ընդհանրապես,  Արցախի հարցի լուծման ներկա փուլի վերաբերյալ ենք զրուցել «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հետ:
 

- Հենց սկզբից ասեմ, որ առաջին նախագահի դիրքորոշումն այդ հարցի շուրջ շատ հստակ է եղել: Նա միշտ, ընդ որում, եթե չեմ սխալվում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես բարձրաձայնել է իր դիրքորոշումը, այլ հարց, որ այն կարող ենք մենք կիսել կամ չկիսել: Ի դեպ, հենց ինքը՝ Փաշինյանը պաշտպանել է Լևոն Տեր- Պետրոսյանի դիրքորոշումը: Եթե անդրադառնա իր լրագրողական կենսագրությանը, կտեսնի, որ գոնե առաջին փուլում, մինչև ՀԱԿ-ից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից բաժանվելը նա ամբողջությամբ պաշտպանել է նրա դիրքորոշումը:

- Մեկ այլ փաստագրում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր պաշտոնավարման առաջին օրերին անդրադառնալով Արցախի հիմնահարցին,  հայտարարում էր, որ չի կարող իրեն վերագրել Արցախի անունից բանակցելու իրավունք, քանի որ բանակցությունների ժամանակ Արցախի անունից հանդես գալու ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ բարոյական հիմնավորում չունի: Արդյոք նրա այս միտքը և ԵՊՀ-ում նրա հնչեցրած տեսակետները միմյանց փոխլրացնող չե՞ն: Ըստ Ձեզ, ի՞նչ են դրանք ցուցանում:

- Տեսեք,   դեռ 2018-ի մայիսի 8-ին  հանդիպելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, նա միանգամից խոսեց այն մասին, թե ինքը մանդատ չունի, ինչը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում, որը գնալով նա ավելի զարգացրեց՝ մի դեպքում շրջուն շարադասությամբ, մեկ այլ դեպքում՝ ինչ-որ նոր միտք ավելացնելով: Իսկ ԵՊՀ-ում կայացած վերջին հանդիպման ընթացքում, անկեղծ ասած՝ ինձ համար շատ  զարմանալի մտքեր  արտահայտեց: Առանձին դեպքերում նա  ասում է ժողովուրդն է ինձ մանդատ է տվել և գործուղել կառավարություն՝ այդ համատեքստում լուծելով հարցեր: Օրինակ,  կառավարության  կառուցվածքը այդ մանդատով փոխեց: Բան չունեմ ասելու, ժողովուրդն իրեն վստահության մեծ քվե է տվել, ասելով՝ ահա  մեր վստահության քվեն տալիս ենք քեզ, վերցրու այն և  իրականացրու քո հայեցակարգը: Եվ բազմաթիվ հարցերի վերաբերյալ հենց ժողովրդին էլ վկայակոչում է նա: Միայն՝ ոչ  Արցախի հարցում: Այս դեպքում  նա ասում է, չէ, ժողովուրդն ինձ այդ քվեն չի տվել: Այսինքն,  ստացվում է, որ նա  երկակի ստանդարտներով է առաջնորդվում: Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի ազգովի- ժողովրդով քննարկենք ու տեսակետ  ձևավորենք Արցախի հարցում :  Ի՞նչ ձևաչափով պիտի քննարկենք՝ դարձյալ ոչ մի  կերպ չեմ պատկերացնում: Եվ ամենակարևորը՝ սա շատ նուրբ հարց է ու եթե ժողովրդական  քննարկման դրվի, տաքսիստների, շուկաների ու  խանութների վաճառողների մակարդակով, վախենամ՝  այնքան տարբեր կարող են լինել տեսակետները, որ ծիծաղատեղ կարող ենք դառնալ նաև դրսում:

-Ի վերջո, որ ժողովրդից ստացված արձագանքներով ինչպե՞ս պիտի լուծվի,  գործընթացներին որպես կանոն մարդկանց շատ նեղ շրջանակ է ներգրավված եղել:

-Եվ դա ճիշտ է, ընդհանրապես, արտաքին քաղաքականությունն անդրկուլիսյան ոլորտ է: Առավել ևս, Արցախի հարցը, որի վերաբերյալ իրազեկ մարդիկ մատների վրա հաշվելի են:

 Ըստ էության այն, ինչ նա ասել է Արցախի հակամարտության հետ կապված, ինձ համար զարմանալի է: Նուրբ հարց է, բարդ, պիտի շատ զգույշ մոտենալ, ցանկացած ձևակերպումը յուրաքանչյուրը յուրովի կարող է հասկանալ: Ի դեպ, վերջին՝  համալսարանականների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանի  հայտնած մտքերը  վտանգավորության տեսանկյունից գլուխգործոց կարելի է համարել:  Հասկանում եմ՝ ինչ-որ տեղ ուզում է խուսափել պատասխանատվությունից, բայց մեկ է՝ չի կարող, ի վերջո, բարձր քվեով ինքն այսօր ղեկավարում է Հայաստանը: Իր հայտնած մտքերի անմիջական պատասխանը պիտի լինի հետևյալը՝ նախ ինքդ  ներկայացրու քո տեսլականը: Ընդհանրապես, այս հարցում ժողովրդին ներքաշելու Փաշինյանի  ցանկությունը քաղաքականության հետ որևէ կապ չունի: Թերևս,  նա ժողովրդական  դիվանագիտության մասին է խոսում: Բայց դարձյալ չեմ պատկերացնում, թե մեկը կարող է լուրջ ընդունել իր ասածը: Պատահական չէ, որ սոցցանցերում արդեն հումորի են վերածել: Կարծում եմ՝ միայն հումորով պիտի ընդունել՝ այդ կերպ շեղելով վտանգի միտքն անգամ:

-Ըստ Ձեզ, ինչու իրեն Արցախի հարցի տեր չի զգում Փաշինյանը, մեծ լիազորություններով օժտված, լեգիտիմ… Քաղաքագիտական որոշ շրջանակներ էլ  հաճախ են կրկնում, թե նրա լեգիտիմությունը արտաքին  քաղաքական հարաբերություններում շատ փակ դռներ կարող է բացել, բացում է…Արդ, պատասխանատվությունից ինչո՞ւ պիտի նա խուսափի:

-Իհարկե, փաստ է, որ մեծ քվենրով է եկել իշխանության, բայց միևնույն ժամանակ՝ առանց օրակարգի  և այդ խուսափողականության հիմքերի հիմքը պիտի այդտեղ տեսնել: Հեղափոխական էյֆորիայի տակ կատարված իշխանափոխությունն  օրակարգ չունի, ինչն ինքն էլ  իր հարցազրույցներում, անուղղակի մատնում է՝ հաստատելով, թե առանց օրակարգի է եկել և ուզում է հիմա օրակարգ ձևավորել: Միայն թե՝ այն ձևավորելու ճանապարհային քարտեզը ոչ միայն անլուրջ է, այլև՝ հումորային է, այդպես օրակարգ չեն ձևավորում: Իսկ եթե քաղաքագիտական տեսանկյունից նայենք, եթե եկել ես իշխանության  մեծ տոկոսներով, չկեղծված ընտրություններով, ապա արդեն իսկ ժողովուրդը քեզ տվել է լայն լիազորություններ, որ քո օրակարգն իրացնես: Այդ տարրական քաղաքագիտական ճշմարտությունը պիտի նա իմանա:  Եվ եթե ինքը փորձում է ասել՝ ժողովուրդ, մինչև հիմա անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել Արցախի հարցի շուրջ հստակ տեսլական, ինձ մնում է ասել՝ չգիտեմ՝ ինչ տրամադրություն է ունեցել նման մտքեր հայտնելիս:  Այս նրա խոսքից  մեկ բան կառանձնացնեի՝ ինքը մեկ անգամ ևս հայտարարում է՝ ես իշխանության եմ եկել առանց օրակարգի, հընթացս ուզում եմ օրակարգ ձևակերպել և այդ ճանապարհային քարտեզը հակաքաղաքագիտական է:

-Արդեն իսկ բազմաթիվ դեպքեր ունեցանք, երբ Փաշինյան-Ալիև տարբեր ձևաչափի և կամ՝ մոսկովյան՝ Մնացականյան-Լավրով-Մամեդյարով՝ արտգործնախարարների մակարդակով կայացած  հանդիպման մանրամասները   մենք իմանում ենք ոչ թե մեր երկրի վարչապետից կամ՝ արտաքին գերատեսչության ղեկավարից, այլ՝ հակառակ կողմից կամ կողմերից:  

- Իսկապես, արդեն կանոն է դարձել, մինչ մերոնք  գալիս և փոխանցում է հանրությանը, թե ուղղակի զրուցել են, անցյալից են խոսել, կամ՝ նոր բան չի գրանցվել հանդիպման ընթացքում, մեկ էլ տեսնում ենք, որ Ադրբեջանն իր ժողովրդին հստակ օրակարգ  փոխանցեց, կամ, ասենք՝ ՌԴ, այլ ոչ թե՝ Հայաստանի արտգործնախարարից    ենք իմանում հանդիպման մանրամասները: 

Ալիևի հետ իր առաջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը գնաց առանց օրակարգի, այդպես էլ հայտարարեց՝ թե մեկնում է առանց օրակարգի: Իսկ լինու՞մ է այդպիսի հանդիպում ընդհանրապես: Ըստ իս՝  կարելի է ասել՝ գնում եմ հանդիպման առանց օրակարգի, դա էլ է օրակարգ: Բայց արդյո՞ք պիտի գնալ հանդիպման առանց օրակարգի: Զուգահեռաբար,   հակառակ կողմը և՛ մինչև հանդիպումը, և՛ հանդիպման ժամանակ ու հետո էլ հայտարարել է, որ  գնում են, գնացել են հստակ օրակարգով: Եվ Ալիևը, և Մամեդյարովը,  և այդպես  էլ փոխանցել են իրենց լրատվամիջոցները… Իսկ այդ օրակարգը հստակ էր՝ բացառել  Արցախի՝ բանակցային ձևաչափի մաս կազմելը:

 Ի հավելումն,  նրանք հայտարարում են, թե՝ գնում են այն օրակարգով, որ Հայաստանի  վարչապետը նոր մարդ է այս գործընթացում, ինքը որոշակի  ժամանակ է ուզել,  որ ադապտացվի, կամ տեղեկանա բանակցային գործընթացի ողջ պատմությանը, բայց իրենց  օրակարգը մնում է նույնը՝ պետք է որոշակիորեն լայն ինքնուրույնության կարգավիճակ տալ Արցախին՝ Ադրբեջանի կազմում, այսինքն, Ադրբեջանի  օրակարգը շատ հստակ է:

Վերադարձին, Փաշինայնն ուղղակի հայտարարեց, թե ընդամենը գնացել- զրուցել են անցյալի մասին, մինչդեռ ցավով եմ ասում,   ադրբեջանական կամ ռուսական մամուլից մենք իմացանք մանրամասներ, այսինքն  նրանք պարզ ասացին՝ մենք մեր օրակարգը շոշափել ենք: Ցավալի է, բայց փաստ,  որ մենք ստիպված ենք բանակցային գործընթացի վերաբերյալ  տեղեկանալ ոչ թե հայկական, այլ՝ ադրբեջանական ու ռուսական  աղբյուրներից:

Ի վերջո, որքան էլ անդրկուլիսյան ոլորտ է, այնուամենայնիվ,  որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում կողմերն այն համատեքստում,  թե ինչ պետք է փոխանցեն ժողովրդին: Ադրբեջանական  կողմն իր ժողովրդին միշտ փոխանցում է, իսկ մենք ոչինչ  չենք իմանում: Ժողովրդին գործընթացների, տրամադրությունների վերաբերյալ որևէ ինֆորմացիա  չտալով հանդերձ՝ այսօր Փաշինյանը փորձում է  մեծ պատասխանատվություն է դնել նրա վրա:  Լինելով շատ   ուշադիր  Արցախի հետ կապված նրա արտահայտությունների հանդեպ, բարեկամաբար   պետք է խորհուրդ տամ իրեն՝ շատ խորամուխ լինել գործընթացներին,  նոր միայն խոսել:

Տեսեք, առաջին անգամ  2018թ. մայիսին  երբ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը  հակամարտող կողմ է, ես զարմացա, քանզի 20 տարվա մեր պատմության մեջ ոչ արտգործնախարարների, ոչ էլ՝ դեսպանների մակարդակով անգամ նման ձևակերպում չէր եղել: Հակառակը, միշտ Ադրբեջանն է ասել, թե հակամարտությունն ունի երկու կողմ՝ Ադրբեջան և Հայաստան: Ճիշտ է՝ միջազգային  կառույցներն ասել են, բայց Հայաստանի Հանրապետության  կողմից որևէ մեկը չի ասել: 

Իսկ եթե մենք ամրագրում ենք, որ հակամարտությունն ունի երկու կողմ, այս դեպքում այն փոխում է իր բովանդակությունը: Այդ դեպքում գործ ենք ունենում Ադրբեջանի հանդեպ հողային պահանջի հետ: Սա իրենք միշտ են ասել: Իսկ  ինքն օգտագործեց սա: Ցավում եմ, որ խորհուրդներ ընդունող տեսակ չէ: Արցախի հետ կապված ցանկացած էպիզոդի մեջ անգամ, ինքը միշտ կոպիտ սխալներ է թույլ տվել:

 Երբ կարդացի վերջին, 2019 թ մարտի 29-ին    համանախագահների և ԱԳ նախագահների մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման հայտարարությունը, որն ըստ էության,  առաջին բանակցային հանդիպումն էր և որով շատերն էին ոգևորված, ես տարակուսանքի մեջ ընկա, քանի որ երկու կարևոր բան կար, որոնք պիտի ներառված լինեին, սակայն, չկային:

Նախ, որ  որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում նույն մայիս-հունիսին տեղի ունեցան կողմերի երկկողմ հանդիպումներ, իհարկե՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, որտեղ օգտագործելով պատերազմի և Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, չասեմ շատ արմատական հաջողություն, բայց մեր դիվանագիտությունը որոշակի դիվիդենտներ շահեց: Մասնավորաբար,  հարց բարձրացվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հրադադարի գոտում վերահսկման մեխանիզմներ կարողանան իրականացնել, որպեսզի տեսնեն՝ ով ինչ շարժ է կատարում:  Սա  դիվանագիտական հաջողությունն էր ինչ-որ տեղ, որը շեշտվեց և՛ Վիենայում, և՛ Սանկտ Պետերբուրգում և՛ Ժնևում: Ես զարմացա,  որ այդ պայմանավորվածությունն ընդհանրապես այդտեղ տեղ չէր գտել, միայն 2018 թվականի սեպտեմբերին Դուշամբեում կայացած  հանդիպումից էր խոսք գնում:

Չգիտեմ, իսկապես չե՞ն գիտակցել, որ դա պետք է ֆիքսվի, թե՞ քննարկել են, բայց Ադրբեջանը դեմ է եղել: Եթե դեմ եղած լինի, նշանակում  է, մերոնք լավ չեն աշխատել, որովհետև եռանախագահության միջնորդությամբ և ներկայությամբ հստակ պայմանավորվածություն էր  ձեռք  բերվել: Եվ ոչ վաղ անցյալում: Իսկ եթե մոռացել են,  նշանակում է՝ շատ վտանգավոր է: Եթե կարող են նման կարևոր  փաստը մոռանալ, ուրեմն, իսկապես վտանգավոր է: Այնպես որ, մտահոգությունները շատ են այդ առումով: Պիտի քո առաջնահերթությունները կարողանաս ֆիքսել տվյա՛լ պահին, եթե անպատրաստ և անօրակարգ ես գնում:

-Ի դեպ, ես շարունակ մտածում եմ՝ վերջին մեկ տարում հայկական կողմի՝  մի տեսակ շեշտադրված՝ խաղաղասիրական թեմաներն ու  ելույթները /մենք խաղաղ ենք մեր լեռների պես՝ միշտ/ որքանո՞վ են  արձագանք գտնում ադրբեջանական կողմում: Ինչ-որ չեմ տեսել փոխադարձություն այդ բնագծում:

-2000-ականների սկզբներին էլ,   երբ դիվանագիտական աշխատանքի մեջ էի, հումանիտարիզացիայի, խաղաղության թեմայով մի քանի  փորձեր, հիշում եմ, դեսպանների մակարդակով եղան:  Մերոնք էստեղից գնացին, նրանք եկան,  դա պաուզա է, որը կողմերին հնարավորություն է տալիս պատրաստվելու ավելի կարևոր գործընթացի:

Ինչ խոսք, Բրյուսելում հայտարարել, թե մենք խաղաղության օրակարգ ենք առաջարկում, գեղեցիկ է, համամարդկային , բայց խնդիրն այն է, որ  մենք գիտենք ով է մեր հակառակորդը : Մի հասարակություն, որն ուրախանում է երբ զոհված տղայի գլուխը կտրում գյուղեգյուղ ման են տալիս, ողջունում,  ծափ են տալիս, երգում, պարում, նման արարքի համար էլ՝  հերոսի կոչում ստանում, որքանո՞վ է պատրաստ ընկալել խաղաղության օրակարգը:

Ադրբեջանն այսօր  մանրամասն պատրաստվում է պատերազմի, իրենք Դուշամբեից հետո չեն կրակել, ինչը լավ է, այդ ընթացքում էլ՝  Փաշինյանն, ըստ պայմանավորվածության, արցախյան հարցի նախորդ շրջանում եղած  գործընթացին է ծանոթանում, ինտեգրվում պրոցեսին, բայց երբ այդ՝ փոխպայմանավորվածության  փուլն անցնի, այդժամ կքննարկենք խաղաղության, չկրակելու հարցը:

Չկրակելու փաստը կարելի է որակել  հաջողություն, եթե ժամկետն ավարտվի պայմանավորվածությունների և արդեն բանակցային գործընթացը հստակ օրակարգով ընթանա:  Եթե արդյունքում մենք ունենանք հարցի լուծում, որը կբավարարի մեզ և կրակոցներ չեն լինի, իսկապես բոլորս Նիկոլ Փաշինյանին  հոտընկայս կծափահարենք: Որովհտև շատ հստակ է, թե ինչ է ուզում Ադրբեջանը և ինչ ակնկալիք ունի Փաշինյանից: Ինչ-որ մի պահից հետո նոր կերևա չկրակելու պայմանավորվածությունը ժամկետային էր, թե՞ իսկապես Փաշինյանն այնքան հմուտ դիվանագետ է և այնքան ճիշտ է ընկալում իրավիճակը, որ վաղը- մյուս օրը սահմանին արդեն կրակոց չի լինի ու մենք կունենանք Արցախի հարցի լուծում , որ կբավարարի մեր ողջ ժողովրդին:

 

շարունակելի

Հարցազրույցը՝ Անահիտ Եսայանի

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:01 26/03/2019  |  ՔաղաքականԻշխանությունն իրեն շրջապատել է դավադրությունների տեսությամբ մթնոլորտը թուլացնող փորձառու նախկիններով. Ռուբեն Հակոբյան
09:30 11/03/2016  |  ՄամուլՌուբեն Հակոբյանին չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ՝ նաև նախընտրական ցուցակներում. «Իրատես de facto»
11:09 18/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ում Ռուբեն Հակոբյանի հեռանալու մասին մամուլից են տեղեկացել
23:38 17/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌուբեն Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորություններից
09:02 16/09/2015  |  Մամուլ Ռուբեն Հակոբյանը` ՀՅԴ-ու՞մ. «Ժամանակ»
11:34 13/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Քառյակը երկնել է այն, ինչ կարող էր
10:20 06/02/2014  |  ՄամուլՓաստաբան Ռուբեն Հակոբյան. Մարդն իր կյանքն այդպես է տնօրինում. զբաղվում է մարմնավաճառությամբ
18:12 03/10/2013  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]