ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հայերի մեջից հանվի զոհի հոգեբանությունը. Արամ Սարգսյան 04/24/2019 16:23 | ԼՐԱՀՈՍ
Մեր հիմնական խնդիրը չպետք է լինի աշխարհից պահանջել, որ դատապարտեն Ցեղասպանությունը, այլ այն, որ մենք այնքան ուժեղ լինենք, որ մեր հետ այլևս չկարողանան այդպես վարվել:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ ասաց 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանը:
‹‹Բնության մեջ էլ, պետությունների պատմության մեջ էլ ուժեղ կենդանիները խժռում են փոքրերին, ուժեղ պետությունները ուտում են փոքր ժողովուրդներին, դրանով իրենց տարածքներն են մեծացնում, իրենք են հզորանում, բայց Աստված նույնիսկ այն ամենափոքրերին էլ հնարավորություններ է տվել դրա դեմ պայքարելու, կերակուր չդառնալու››,-ասաց Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ Ցեղասպանության նկատմամբ դիրքորոշում ցուցաբերած երկրներին կարելի է բաժանել 3 խմբի.
‹‹Առաջինը այն երկրներն են, որոնք անկեղծ են պատմության, աշխարհի, իրենց խղճի առաջ. Դրա փայլուն օրինակը Ֆրանսիան է: Երկրորդ խմբի երկրները այն երկրներն են, որոնք ցեղասպանությանը անդրադառնում են այն դեպքերում, երբ ինչ-ինչ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ և այդ ժամանակ իրենց սենատներում հայտնվում է Հայկական հարցը՝ շահարկելու համար: Դրա բացառիկ օրինակը Իսրայելն է: Երբ Թուրքիայի հետ հարաբերությունները վատանում են, իրենք հիշում են, որ հայոց Ցեղասպանություն է եղել››,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երրորդ խմբում ընդգրկված են այն երկրները, որտեղ հայկական համայնքը մեծ է և հայկական հարցի մասին խոսվում է ընտրությունների շրջանում: Սարգսյանը սրա փայլուն օրինակ է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Խոսելով հատուցման մասին նախկին պատգամավորն ասաց՝ նախ պետք է ճշտել, հասկանալ ինչ պահանջ ենք դնում և հատուցում ասելով ինչ ենք հասկանում:
‹‹Ես այն կարծիքին եմ, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը որպես պետության արտաքին քաղաքականության համար մեկ օրակարգային խնդիր դնելը մեր արտաքին քաղաքականության մանևրելու հնարավորությունները փոքրացնում է և ընդհանուր առմամբ ոչ մի խնդիր այդ առումով չի լուծում››,-ասաց նա:
Սարգսյանը խոսեց նաև նոր իշխանությունների մասին և ասաց, որ նրանք բավականին բարդ ժառանգությւոն են ստացել և հնարավոր չէ այսօրվա իշխանությունների գործունեությունը 6-7 ամսվա կամ մեկ տարվա անցածով գնահատելը:
‹‹Շատ լուրջ խնդիրներ կան, որոնք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական բալանսի վերականգնման պահանջ են դնում, իսկ դա վերականգնելու համար իսկապես լուրջ աշխատանք է պետք անել››,-ասաց նախկին պատգամավորը:
Նա նշում է, որ հայ ժողովուրդը պետք է հիշի, որ լուրջ փորձություններով է անցել և կայուն է մնացել, պետք է հիշի, որ եթե աշխարհաքաղաքական գործոն չդառնանք, ապա աշխարհաքաղաքական փաստ կարող է դառնալ իր իմացությամբ, գիտելիքներով և այսօվա ունեցած պետությամբ:
‹‹Պետք է հայերի մեջից հանվի զոհի հոգեբանությունը և պետք է ուժեղ դառնալ, հակառակ դեպքում ինչքան էլ ասենք հիշում և պահանջում ենք, միևնույն է բան չի փոխվելու››,-ասաց Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել