Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2019   01:04 Բլոգերը ընկերոջ խոսքերից հետո, որ ամուսնության հույս անգամ չունենա, ամուսնացել է նրա մոր հետ 05/26/2019   00:33 ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանին և բռնացողին 05/25/2019   23:37 Սպանված են գտել երեք անդամներից բաղկացած ընտանիքը 05/25/2019   23:11 Կինը մահացել է պատուհանից վայր ընկնելով՝ սպանության վայրից սավանի օգնությամբ փախուստի դիմելիս 05/25/2019   22:52 Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին 05/25/2019   21:06 Պենզայի շրջանում պատգամավորը հրկիզել է հարբած գյուղացուն 05/25/2019   20:49 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   20:44 Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ 05/25/2019   20:43 Հայտնաբերվել է Լիոնում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողի ԴՆԹ-ն 05/25/2019   20:27 Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/25/2019   17:49 «Եկեք Համմուրաբիին ու Դրակոնին կանչեք, թող ձեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխում բերեն». Արմեն Աշոտյան 05/25/2019   17:47 ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/25/2019   17:26 Արցախի Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի 05/25/2019   16:00 Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/25/2019   15:37 «Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   15:03 Փոստային բաժանմունքից գողություն կատարողը հայտնաբերվել է 05/25/2019   14:59 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   14:48 Առանց իրապես անկախ դատական համակարգի օտարերկրյա ներդրումներ խնդիրը լիարժեք չենք լուծի. Նիկոլ Փաշինյան 05/25/2019   14:46 Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ 05/25/2019   14:37 Հնարավոր է անձրև և ամպրոպ 05/25/2019   14:12 Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. քաղաքագետ 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   13:46 Վերջին զանգի օրը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց 05/25/2019   13:04 Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը 05/25/2019   13:01 Հակառակորդը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց 05/25/2019   12:51 Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:20 Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին 05/25/2019   12:18 Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 05/25/2019   12:02 Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում 05/25/2019   11:53 Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան 05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   11:40 Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում 05/25/2019   11:36 Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/25/2019   11:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ 05/25/2019   11:19 Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի. Թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել 05/25/2019   11:04 Մեկնարկել է ‹‹Սասնա Ծռեր›› կուսակցության ավտոերթը դեպի Արցախ 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ» 05/25/2019   10:54 Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին. «Ժողովուրդ» 05/25/2019   10:47 Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից. «Ժողովուրդ» 05/25/2019   10:39 Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին. «168 ժամ» 05/25/2019   10:35 Ուշադրություն՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ»
05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/24/2019   11:52 Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/24/2019   12:19 Այս պահին ԲԴԽ-ում նիստ է տեղի ունենում 05/24/2019   16:36 Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ, օծանելիք, լուսային պանելներ 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/24/2019   13:36 Դատախազությունն ստացել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդումը 05/24/2019   14:13 Գագիկ Հարությունյանի եղբայրը եւս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ» 05/24/2019   18:49 Վեթթինգի հանձնաժողովն ինքնին պետք է անցնի վեթթինգ. Նիկոլայ Բաղդասարյան 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ» 05/24/2019   15:37 Փնտրել դավաճանություն, դավադրություն, հատկապես Արցախում` անլուրջ է. Արթուր Ղազինյան (տեսանյութ) 05/24/2019   09:34 «Իմ քայլում» դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է. «Իրատես»

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (ուղիղ միացում) 04/24/2019   10:09  |  ԼՐԱՀՈՍ

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին կլինեն Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

 
 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

05/25/2019   21:57 Թափառող շների ու կատուների կողքին, քարուքանդ սենյակներում ապրում են մանկահասակ երեխաները (տեսանյութ)

Տեսադարան

05/20/2019   08:58 Դատական համակարգը պարալիզացված է

Մամուլ

Արխիվ

[]