Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2019   11:01 ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել 09/23/2019   10:50 Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ 09/23/2019   10:27 Չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել 09/23/2019   10:21 «Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   09:28 Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին 09/23/2019   09:25 Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին 09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   19:28 ՃՏՊ Զորավար Անդրանիկի փողոցում 09/22/2019   18:32 Եղանակը Հայաստանում 09/22/2019   18:09 Նկարիչը ապակի է կոտրում հանուն արվեստի, բայց ավելորդ մեկ ճաք՝ և դա արդեն վայրագություն է 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   13:57 ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   12:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր. «168 ժամ» 04/23/2019   09:37  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում նոր թափ կհավաքեն: Նախքան նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ կազմով «լծվեց» կոնկրետ մեկ տնտեսվարողի՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շահերի պաշտպանությանը:

Հատկապես հետաքրքիր էր Ծառուկյանի ռեակցիան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանի ելույթի այն հատվածին, որտեղ պատգամավորը հիշեցրեց գործարանի մասնավորեցման ժամանակաշրջանը:

«168 Ժամի» հետ զրույցում Հայկ Գևորգյանը պնդեց իր ներկայացրած տվյալները՝ 2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատցեմենտն» ուղիղ վաճառքի ձևով, 200 հազար դոլարով: Ըստ նրա՝ այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գագիկ Ծառուկյանը փայատեր է, որովհետև «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: Ծառուկյանի անհանգստությունը Գևորգյանի մոտ տարակուսանք է առաջացրել՝ ինչո՞ւ է Ծառուկյանն անհանգստանում, երբ ինքը մասնավորեցման մասին խոսելիս՝ նրա անունը չի էլ հնչեցրել:

Հարցն այն է, թե ի՞նչ պայմաններում է գործարանը դարձել Գագիկ Ծառուկյանի սեփականությունը: Ընդ որում՝ այդ մասին «Արարատցեմենտի» և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքերում առկա տեղեկատվությունները մի փոքր տարբեր են: Մասնավորապես՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կայքում նշված է. «Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: «Մուլտի Գրուպը» բազմաճյուղ կոնցեռն է՝ կազմված մի շարք ձեռնարկություններից…»:

Իսկ կոնցեռնի կայքում դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ Արարատի ցեմենտի գործարանի ձեռք բերման տարեթիվ նշված է 2003 թվականը:

2002թ. դեռևս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գևորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ԲԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը:

Մասնավորեցվող բաժնետոմսերի գինն ընդհանուր սահմանվել է 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ գնորդին կառավարությունն ընդամենը պարտավորեցրել է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001թ. ցեմենտի արտադրության ծավալները: Որևէ ներդրումային պարտավորություն օֆշորային նոր սեփականատիրոջ առաջ չի դրվում։

Նույն որոշմամբ՝ կառավարությունը տարբեր ընկերությունների պարտավորեցրել է ազատել մեկ այլ ընկերության՝ ունեցած պարտավորություններից, որոնց կապը, սակայն, «Արարատցեմենտի» հետ հստակ նշված չէ, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6.8 մլն ԱՄՆ դոլար չափով, «ՀայՌուսգազարդն» ազատել է «Երևանի ՋԷԿ»-ին՝ մատակարարված գազի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտավորությունից, «Երևանի ՋԷԿ»-ը՝ «Հայէներգոյին»՝ էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտքերից, «Հայէներգոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերին» է ազատել էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն դոլար պարտավորությունից, և այլն:

Թե ինչպե՞ս է օֆշորային «Ռոբերտոն» դուրս եկել խաղադաշտից, և ինչպե՞ս ու ի՞նչ գնով է «Մուլտի Գրուպը» ձեռք բերել գործարանը, որևէ տեղեկատվություն չկա:

Ծառուկյանն էլ նախօրեին հրաժարվեց որևէ պարզաբանում մտցնել: Լրագրողի հարցին՝ ինչքա՞ն է վճարել «Արարատցեմենտի» համար, Ծառուկյանը պատասխանեց. «Քո ի՞նչ գործն ա»:

Ի դեպ, այն տարիներին «Արարատցեմենտի» ուղիղ վաճառքը փորձագետներն «անօրինական» էին համարում, քանի որ տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում: Սակայն 2001 թ. միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից:

Ավելի ուշ, արդեն «Ռոբերտոյի» հետ գործարքից հետո, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, իբր, «Արարատցեմենտը» «Ռոբերտոյին» վաճառելու մասին կառավարության որոշումը գործարանի մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթի շարունակությունն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 23.04.19թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:01 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱնբարոյական է այն մարդը, ով ասել է Ծառուկյանը գաղտնի շտաբի անդամ է. ԲՀԿ ղեկավար
16:17 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ տնտեսական հանձնաժողովին կից կստեղծվի ենթահանձնաժողով. Բաբկեն Թունյան
09:41 19/04/2019  |  ՄամուլԳագիկ Ծառուկյանը դժգոհել է ԲՀԿ պատգամավորների քայլից. «Ժողովուրդ»
13:34 18/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե հանձնաժողովը որոշել է կլինկերի վրա հարկ չդնել, մենք էլ ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում. Գագիկ Ծառուկյան
16:57 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանը նեղացած է տնտեսական հարցերով հանձնաժողովից
15:07 16/04/2019  |  ՄեկնաբանությունԻնչ Դավիթ Անանյանը եկել է պաշտոնի ամբողջ ուղղությունը Ծառուկյանն է. Ծառուկյանը՝ իրեն պատկանող ընկերություններում ստուգումների մասին
11:25 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊրովոկատորներ են ուղարկում ցեմենտի գործարան. Գագիկ Ծառուկյանը դժգոհ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից
13:10 13/04/2019  |  Վերլուծություններ«Պարտեզի» սպանությունները՝ Ծառուկյան-Փաշինյանի հարաբերությունների կիզակետում
10:47 13/04/2019  |  ՄամուլԲարիշել են. Գագիկ Ծառուկյանը Ռուբեն Հայրապետյանին հրավիրել է իր դղյակ. «Հրապարակ»
12:28 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍտուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայանում․ ՇՎՏՄ

Արխիվ

[]