Թեմաներ
Երեքշաբթի 08 / 20 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/20/2019   19:15 Եթե կառավարությունը կանգնի արբիտրաժում՝ փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը 400 մլն դոլարից ավել գումարի մասին կգնա. տնտեսագետ 08/20/2019   19:09 Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/20/2019   19:02 Քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ. պարզաբանում 08/20/2019   18:47 Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը 08/20/2019   18:44 Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին 08/20/2019   18:39 Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ 08/20/2019   18:28 BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ 08/20/2019   18:27 Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել 08/20/2019   18:20 Շարունակվում են Չորաթան վարչական շրջան- ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 08/20/2019   18:08 Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին 08/20/2019   18:02 Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում. Մարիա Կարապետյան 08/20/2019   17:44 Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա . Աշոտյան 08/20/2019   17:40 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Առաջին ատյանի դատարանին կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած միջնորդությունների պատճենները 08/20/2019   17:30 Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը 08/20/2019   17:25 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ 08/20/2019   17:19 Ջերմուկում հանրային քննարկում տեղի կունենա 08/20/2019   17:14 Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի ժամանկ բերման ենթարկված երկու քաղաքացիներ հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել 08/20/2019   16:58 Տիգրան Խաչատարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը 08/20/2019   16:31 Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի բուժքույրի ցուցմունքի հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է 08/20/2019   16:24 Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել 08/20/2019   16:18 ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան 08/20/2019   16:15 Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի 08/20/2019   16:06 Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/20/2019   15:57 Շաքարային դիաբետով երեխաների հանգիստը կկազմակերպվի Սեւանի «Ժայռ» հանգստյան գոտում 08/20/2019   15:50 Դադարեք ինձ համարել ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանին 08/20/2019   15:37 Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական 08/20/2019   15:28 Բանակում բան կա՞ր, որ գողանայինք..գիտե՞ք՝ ոնց ենք սարքել բանակը. Սեյրան Սարոյան 08/20/2019   15:19 Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չի փոխվի․ դատարանը մերժեց միջնորդությունը 08/20/2019   15:08 «Հո ախմախ չի, որ հետ գա». Սարոյանը՝ Միհրան Պողոսյանի մասին 08/20/2019   14:59 Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 08/20/2019   14:46 ‹‹Մի հոգի բռնել ենք, ի՞նչ հասկացանք, որ երկրորդին բռնենք››. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու մասին 08/20/2019   14:42 «Հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել. Ստեփան Դանիելյան 08/20/2019   14:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 08/20/2019   14:20 Չեմ հավատում՝ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման կտար. Սարոյան 08/20/2019   14:14 Վարչապետին ասել եմ, որ հանկարծ Մանվելը բանտում չմեռնի, խայտառակ լինենք. Սարոյան 08/20/2019   14:10 64-ամյա կինը խոստովանեց․․․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/20/2019   13:51 Պատկերացնու՞մ եք երեխաներն ասեն պապա 1, պապա 2 կամ մամա 1, մամա 2. Սեյրան Սարոյան 08/20/2019   13:47 Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում 08/20/2019   13:46 Մանվել Գրիգորյանի պաշտպանները բացարկ հայտնեցին Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկ-սրտաբանին 08/20/2019   13:42 Ես չեմ կարողանում քայլեմ, ուր մնաց փախնեմ. Սեյրան Սարոյան 08/20/2019   13:37 Կոյուղաջրով լի դույլը մնաց քաղաքապետարանի աստիճանների վրա՝ Հայկ Մարությանի համար 08/20/2019   13:31 Հանքարդյունաբերությունը պահպանում է իր դիրքերը. Հեշտ չէ դրանից ազատվել 08/20/2019   13:29 Նախարարությունն ունի մշակութային ամբիցիոզ ծրագիր, որը Փաշինյանի գնահատմամբ կարող է հանրության ընդդիմությանն արժանանալ 08/20/2019   13:22 Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել. Դավիթ Սանասարյան 08/20/2019   13:18 Մեղադրող դատախազը բացարկ հայտնեց Մանվել Գրիգորյանի գործով ֆրանսիահայ փորձագետին 08/20/2019   13:10 104 դպրոց աշնանը կհամալրվի լաբորատորիաներով 08/20/2019   13:00 Առաջիկայում մանկապարտեզային տարածքներ կվերադարձվեն համայնքներին. Փաշինյան 08/20/2019   12:56 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած 08/20/2019   12:48 Սոնա Աղեկյանը կոյուղաջուր է տարել քաղաքապետարան
08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/20/2019   12:34 Ամուլսարում հերթապահությունը շարունակվելու է. ջերմուկցիները հաստատակամ են 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/20/2019   11:45 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի վարկանիշը +6 է 08/19/2019   22:57 Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին 08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/20/2019   09:40 Գեներալը թռել է. Սեյրան Սարոյանի տանը՝ «ռազբորկա» և ոստիկանության հատուկ գործողություն. «Ժամանակ» 08/19/2019   23:57 Արտակարգ դեպք «Շիրակ» օդանավակայանում. ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 08/20/2019   10:11 Ով է նա. Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից. «Հրապարակ» 08/19/2019   21:40 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/19/2019   23:04 Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Աշոտյան 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ

«Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ՝ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ». Արարատ Միրզոյան 04/23/2019   17:49  |  Մեկնաբանություն

Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ՝ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ

Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։


Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։

Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։

Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա, մերժիր Սերժին։ Նույնն էինք պատասխանում։

Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք, Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։


ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։

Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան, դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։

– Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։

– Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։

– Դե, գնանք բոլորով միասին խոսենք։

Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։

Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։

Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։

Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։

– Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։

Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։

Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի բակում պատգամավորները հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնեցին
12:19 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
19:02 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
14:36 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
16:50 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀիմա մենք պետք է ամեն անգամ ոտնահարե՞նք այս հարցերը. ԱԺ նախագահը անհարգալից է համարել Գոռ Հովհաննիսյանի վերաբերմունքը խորհրդարանի նկատմամբ
15:32 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները
10:28 09/04/2019  |  ՄամուլԻնչու ԱԺ նախագահը չի տեղափոխվում կառավարական ամառանոց. «Հրապարակ»
13:40 08/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Ալի Լարիջանիի՝ Իրան այցելելու հրավերը
19:08 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Պետություն
18:05 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը

Տեսանյութեր

08/19/2019   18:20 Նախքան որոշում կայացնելը պետք է կշեռքի նժարին դնել բնությունը, բնապահպանությունն ու ֆինանսները. Բագրատյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]