ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ բողոքարկելով ԱԱԾ որոշումները 04/23/2019 13:26 | Քրեական խրոնիկոն
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքները եւ նրա լիազորությունների կասեցման որոշումները վերացնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանից։
Թե փաստական ինչ հանգամանքներ են ներկայացրել, պաշտպանական կողմն այս պահին չի կարող ասել՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ. «Իրավական առումով ասեմ միայն այն, որ արարքը, որի մեջ մեղսագրում են Դավիթ Սանասարյանին, նա չի կատարել, եւ առհասարակ, այն փաստական հանգամանքները, որ գործում առկա են, ողջամտորեն ցույց են տալիս, որ Սանասարյանի գործողություններում առերեւույթ հանցակազմ չկա»,-նշեց Սարդարյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործությունը պահանջում է երեք պարտադիր հատկանիշ, եւ դրանցից մեկի բացակայությունն էլ արդեն այդ արարքը դարձնում է քրեորեն ոչ հետապնդելի. «Տվյալ դեպքում այդ պարտադիր հատկանիշները՝ առանձին-առանձին վերցված, բացակայում են, այսինքն՝ Սանասարյանի գործողություններում նույնիսկ առերեւույթ հանցակազմ չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝ նախաքննական մարմինը պարզապես սխալվել է, ինչը, ըստ իրեն, մեր իրականության մեջ հաճախ է պատահում. «Պարզապես այս դեպքում այդ սխալը շատ ակնհայտ է, այդ պատճառով էլ մենք մի փոքր ապշած ենք»։
Դատախազին ուղղված բողոքում պաշտպանները խնդրել են նաեւ, որ գործը ԱԱԾ վարույթից հանձնվի այլ մարմնի՝ նշելով, որ Սանասարյանն այս դեպքում ԱԱԾ-ի նկատմամբ վստահություն չունի. «Ակնհայտ անմեղ մարդուն ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելը եւ դրան հաջորդող չհիմնավորված որոշում ընդունելը մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջացրել առ այն, որ տվյալ մարմինը կարող է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնել, այսինքն՝ այնտեղ կանխակալ վերաբերմունք կա, ինչով պայմանավորված էլ խնդրել ենք, որ գործն այլ մարմնի տրամադրվի»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի՝ վարչապետին ենթակա մարմին լինելուն եւ ըստ այդմ՝ վարչապետի կողմից կանխակալ վերաբերմունք ունենալուն՝ Արսեն Սարդարյանը իրավական առումով կոռեկտ չհամարեց այդ մեկնաբանությունները՝ նշելով, որ վարչապետը, ըստ էության, բազմաթիվ գերատեսչությունների ղեկավարն է, բայց դա չի նշանակում, որ ցանկացած գործողության համար նա պետք է պատասխանատու անձ լինի, առավել եւս՝ միտում ունենա. «Հարգելով վարչապետին՝ քննիչը իր գործառույթներում անկախ է, եւ առհասարակ, քննչական դեպարտամենտը ՀՀ քրդատի համաձայն ղեկավարվում է օրենքով, եւ եթե նա օրենքը սխալ է մեկնաբանում, իր սխալ մեկնաբանության վերաբերյալ հսկողություն իրականացնող մարմինը ոչ թե ԱԱԾ-ի ղեկավարությունն է, այլ՝ դատախազությունն ու դատարանը»,-նշեց փաստաբանը եւ հավելեց. «Իմ խորին համոզմամբ՝ մեր վարչապետը շատ օբյեկտիվ անձնավորություն է, եւ այն, որ փորձեր են կատարվում՝ վարույթ իրականացնող մարմնի սխալները կապել նրա հետ, ակնհայտ անտրամաբանական է, եւ գործող օրենսդրության հետ որեւէ առնչություն չունի»։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտնած դիրքորոշմանը, պաշտպանները համամիտ են դրան եւ կիսում են այն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,-ասել էր ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ