ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյան. «Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են» 04/23/2019 16:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019 անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա չենք կարող չարձանագրել, և սա ես կոչում եմ ակադեմիական «հակամարտություն», որը փոխզարգացրել է մեկը մյուսին»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ համոզմանը հանգել է սեփական իրավապաշտպան գործունեության արդյունքում, որին նվիրել է մասնագիտական աշխատանքի մեծ մասը: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:
Նախարար Զեյնալյանը, կարևորելով փաստաբանական գործունեության երաշխիքների սահմանադրական մակարդակով ամրագրման փաստը, նշել է, որ սա փաստաբանի առաքելության արժևորման նոր և չափազանց բարձր նշաձողի սահմանում էր, նշաձող, որի պարբերական, էլ ավելի բարձրացման պատասխանատուն բոլորն են` Կառավարությունը, փաստաբանական պալատը, փաստաբաններից յուրաքանչյուրը, որպես այդ առաքելության մարմնավորողներ:
Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծին, որով հերթական բարեփոխումը կիրականացվի փաստաբանության համակարգում: Դրանից առանձնացվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորման սահմանումը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցի կարգավորումը, ինչպես նաև այլ նախագծի շրջանակում Կառավարության այն մոտեցումը, որով նախատեսվում է փոխել դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ որպես կարգապահական սանկցիա տուգանք կիրառելու կարգավորումը: Նախարարի խոսքով՝ կնախատեսվեն այլ կարգավորումներ, որոնք կարտացոլեն փասաբանների անկախությունն ու փաստաբանական պալատի` որպես ինքնակառավարման մարմնի դերը բարձրացումը:
Խոսելով ոլորտի բարեփոխումներից` Արտակ Զեյնալյանը նշել է, որ չի կարող չանդրադառնալ այն մտահոգություններին, որ ունեմ փաստաբանների նկատմամբ ատելության խոսքի տարածման դրսևորման առնչությամբ: «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության որոշ խմբեր պիտակավորում, ընդհուպ սպառնում են փաստաբանին` այս կամ այն անձին իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Ցավոք, լինելով անձի իրավունքների պաշտպան, փաստաբանը երբեմն ինքն է ստիպված է լինում ապավինելու այլոց, այդ թվում` իրավապահ մարմինների պաշտպանությանը: Այս առումով, կարծում եմ, դեռ շատ անելիք ունենք հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու և ավելի հանդուրժող վերաբերմունք ձևավորելու համար»,- նշել է նախարարը՝ միևնույն ժամանակ կոչ անելով փաստաբաններին, որպեսզի նրանք չնույնանան իրենց վստահորդների հետ, հարգալից վերաբերմունք ցուցաբերեն մրցակցող կողմի փաստաբանի, դատարանի նկատմամբ: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ արդեն պետք է ավանդույթ դառնա այս ակադեմիական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ և նաև դատական պրոցեսից հետո հաշտ և խաղաղ գոյակցությունը փաստաբանական համայնքում: Նախարար Զեյնալյանի համոզմամբ, պետք է շատանան այն դեպքերի օրինակները, երբ «տանուլ տված» փաստաբանը գնահատում է այն դատական ակտը, որն արձանագրել է իր վստահորդի պարտությունը, քանի որ դրանով է հզորանում մեր ունեցած դատական համակարգը, դրանով է արժևորվում իրավունքի պաշտպանությունը:
Բացման ելույթներից հետո նախարարը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ շրջել է Հանրային պաշտպանի գրասենյակի, Փաստաբանական դպրոցի, ՀՀ նոտարական պալատի, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված փաստաբանական գրասենյակների և հանրային ծառայություններ մատուցող կառույցների տաղավարներով:
Միջոցառման ընթացքում Արտակ Զեյնալյանը հանդիպել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Փարիզի փաստաբանների միության անդամներին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ