ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կգնաս այ սենց կլուծես հարցը». Փաշինյան 04/22/2019 18:07 | Ղարաբաղյան հակամարտություն
Ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը: Այսօր Երևանի պետական համալսարան կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հարցի կարգավորման վերաբերյալ ունի իր պատկերացումները, բայց չի ուզում որ դա լինի իր պատկերացումը. «Դա պետք է լինի հայ ժողովրդի պատկերացումը, քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ մեկ կառավարությունը»,-ասաց Փաշինյանը։
«Շատ կարևոր է հարց է՝ մենք գիտենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ երբ նոր էր վարչապետ դարձել, հաճախ հարցազրույցներ կամ հոդվածներ էին գրվում, որոնցում Ղարաբաղի հարցով հետևյալ ձևակերպումներն էին լինում.
«Մեկն ասում էր՝ «էսինչն են ծախել», մյուսն ասում էր՝ «եթե չի ծախել հեսա կծախեն», մեկը գրում էր՝ «այ հենց նոր ծախեցին պրծան»։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ էս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա էդ խոսակցությունը։ Որովհետև դուք բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»։ Դրա համար էլ սկսվում ա տարբեր խոսակցություններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հանրությունը պետք է պատկերացում ունենա՝ ի՞նչ է ակնկալում Ղարաբաղի հարցում 50, 100 տարի անց. «Այ երբ որ մենք պատկերացնենք 50, 100 տարի հետո ի՞նչ պետք է լինի Ղարաբաղի հարցը՝ պետք է միջազգայնորեն ճանաչումով լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ դեռ պետք ա բանակցելիս լինենք այս կամ այն լուծման շուրջ։ Երկուսն էլ տարբերակ է, բայց պետք է հասկանանք՝ մենք ո՞ր ռազմավարությամբ ենք գնում», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ իրեն ուղղված բնական հարց է առաջանում այս դեպքում՝ «դուք որ գնացել եք բանակցությունների, պատկերացում ունե՞ք, թե՞ չունեք այս մասին»:
Վարչապետի խոսքերով՝ Ղարաբաղի հարցի սեփականատերն ամբողջ հայ ժողովուրդն է։ «Մենք մի մեծագույն սխալ ենք գործել երրորդ հանրապետության պատմության ընթացքում՝ փոխանակ ասենք Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք՝ հակառակն ենք արել, ասել ենք՝ «եկեք Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսենք»։ Դրա համար ձևավորվել է այս անորշության ու կասկածի մթնոլորտը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Ղարաբաղի հարցի սեփականատերը որևէ կառավարություն, վարչապետ չի կարող լինել. եչա համազգային հարց է՝ Փաշինյանն ասաց. «Այդտեղից բխում է հետևյալ հաջորդ հարցը՝ իսկ ազգը, ժողուվուրդն ու նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվությունը»։
«Ինչի՞ համար եմ ասում, օրինակ՝ մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, այս տարբերակով, կամ այն տարբերակով։ Ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և գալիս է հարց՝ «շատ լավ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն մեր երեխաները պետք է գնան բանակում ծառայելու», ու երբ հարցը գալիս է այստեղ, ասում են՝ «հոպ, իսկ կլինի՞ իմ երեխան չգնա՝ հարևանի երեխան գնա»։ Սա պատասխանատվության մաս է չէ՞», - ասաց մա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ