Թեմաներ
Երկուշաբթի 05 / 27 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2019   23:30 Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր. Աշոտյան 05/26/2019   23:02 Դատախազությունը` քաղաքական գործիք 05/26/2019   19:38 Թուրլըխանովի գավաթ․ Արթուր Ալեքսանյանը նվաճել է չեմպիոնական տիտղոսը 05/26/2019   19:23 Հայաստանում դատախազաքննչական համակարգն արձակո՞ւրդ է գնացել 05/26/2019   18:27 Մոսկվայում, կովկասցին ծեծել և թալանել է Պակիստանի նախկին պաշտպանության նախարարի եղբորորդուն 05/26/2019   17:36 Չինաստանի արևելքում թատրոններից մեկում երեխաների մրցույթի ժամանակ բեմի փլուզման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 05/26/2019   15:52 Բառնաուլի շրջանում կինը երեխաներին փրկելու համար նետվել է բեռնասայլի անիվների տակ 05/26/2019   15:41 Իրավական մշակույթը շարունակում է գահավիժել. Մելիքյան 05/26/2019   14:57 Սպասվում է անձրեւ ու կարկուտ, սպասվում է քամու ուժգնացում 05/26/2019   14:36 ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլուխը «ցխել» սպառնացող Նիկոլ Փաշինյանի աջակիցը բերման է ենթարկվել 05/26/2019   13:04 Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա. Հարությունյան 05/26/2019   10:17 Գեներալ- լեյտենանտը պահանջում է` քննություն սկսել Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին Ազատության հրապարակում հնչած հայտարարությունների առթիվ 05/26/2019   01:04 Բլոգերը ընկերոջ խոսքերից հետո, որ ամուսնության հույս անգամ չունենա, ամուսնացել է նրա մոր հետ 05/26/2019   00:33 ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանին և բռնացողին 05/25/2019   23:37 Բնակարանում հայտնաբերվել է երեք դիակ` ամուսինների ու նրանց ավագ որդու մարմինները` կտրած-ծակած վնասվածքներով 05/25/2019   23:11 Կինը մահացել է պատուհանից վայր ընկնելով՝ սպանության վայրից սավանի օգնությամբ փախուստի դիմելիս 05/25/2019   22:52 Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին 05/25/2019   21:06 Պենզայի շրջանում պատգամավորը հրկիզել է հարբած գյուղացուն 05/25/2019   20:49 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   20:44 Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ 05/25/2019   20:43 Հայտնաբերվել է Լիոնում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողի ԴՆԹ-ն 05/25/2019   20:27 Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/25/2019   17:49 «Եկեք Համմուրաբիին ու Դրակոնին կանչեք, թող ձեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխում բերեն». Արմեն Աշոտյան 05/25/2019   17:47 ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/25/2019   17:26 Արցախի Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի 05/25/2019   16:00 Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/25/2019   15:37 «Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   15:03 Փոստային բաժանմունքից գողություն կատարողը հայտնաբերվել է 05/25/2019   14:59 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   14:48 Առանց իրապես անկախ դատական համակարգի օտարերկրյա ներդրումներ խնդիրը լիարժեք չենք լուծի. Նիկոլ Փաշինյան 05/25/2019   14:46 Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ 05/25/2019   14:37 Հնարավոր է անձրև և ամպրոպ 05/25/2019   14:12 Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. քաղաքագետ 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   13:46 Վերջին զանգի օրը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց 05/25/2019   13:04 Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը 05/25/2019   13:01 Հակառակորդը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց 05/25/2019   12:51 Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:20 Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին 05/25/2019   12:18 Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 05/25/2019   12:02 Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում 05/25/2019   11:53 Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան 05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   23:37 Բնակարանում հայտնաբերվել է երեք դիակ` ամուսինների ու նրանց ավագ որդու մարմինները` կտրած-ծակած վնասվածքներով 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/26/2019   19:23 Հայաստանում դատախազաքննչական համակարգն արձակո՞ւրդ է գնացել 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ» 05/25/2019   23:11 Կինը մահացել է պատուհանից վայր ընկնելով՝ սպանության վայրից սավանի օգնությամբ փախուստի դիմելիս 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/26/2019   01:04 Բլոգերը ընկերոջ խոսքերից հետո, որ ամուսնության հույս անգամ չունենա, ամուսնացել է նրա մոր հետ 05/26/2019   13:04 Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա. Հարությունյան 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ» 05/26/2019   15:52 Բառնաուլի շրջանում կինը երեխաներին փրկելու համար նետվել է բեռնասայլի անիվների տակ 05/26/2019   23:02 Դատախազությունը` քաղաքական գործիք 05/26/2019   14:57 Սպասվում է անձրեւ ու կարկուտ, սպասվում է քամու ուժգնացում

«Մենք խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը և դրանով խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին». Նիկոլ Փաշինյան 04/22/2019   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն  ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի առումով: Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության  տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը: Եթե փորձենք այս ձևակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի  առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում», - ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները:

Հաջորդ կարևոր շեշտադրումը, ըստ վարչապետի, հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի  Հանրապետությունը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, և սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության մեր հաջորդ շղթան, որը, իհարկե, կապված է կրթության հետ: Այստեղից բխում է, որ մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, և այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետությանը, ուսանողներին պետք է կարողանա  ապահովել բարձր որակավորմամբ և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, նրանք պիտի պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր հիմնական տեսլականը հետևյալն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի ու ավելի պետք է մեծանա: Հետազոտական և նաև գիտական աշխատանքը պետք է գիտության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն, և ժամանակի ընթացքում այս ուղղությունը պետք է ավելի ուժեղանա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն  վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում, նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի առաջիկա 3-4-5 տարիների ընթացքում՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով, մենք կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը և այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով Հայաստանի Հանրապետությունում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա և որոշակի կարգավորումներով խրախուսել նաև մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում բանկային համակարգը և ծառայությունների համակարգը կայացած են, և այստեղ ևս բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա: Բայց միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի ՀՀ պոտենցիալ աշխատուժը նույն որակավորման բերելը, և այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է: «Այդ շերտավորման հետ կապված խնդիրներն սպասարկելու առումով է, որ մենք՝ որպես  մեր կառավարության առաջնահերթություն հռչակել ենք նաև գյուղատնտեսության ոլորտը, որն, ըստ էության, համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող, զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում,  կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա և ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման մեթոդին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի զարգացման տնտեսական մոդելի արդյունավետ իրականացմանը, կառավարություն-տնտեսագիտական հանրություն գործուն կապի ապահովմանը, տեղական փորձագիտական առկա ներուժի խթանմանը և ակտիվացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, կրթություն-գիտություն-հետազոտություն-աշխատաշուկա շղթայի ձևավորմանը, բուհական համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստմանը, մարդկային կապիտալի, քաղաքացիների մտավոր աշխատանքի և անհատական ջանքի խրախուսմանը, ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, ինչպես նաև ազգային գաղափարախոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:52 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում պետք է ստեղծվեն ուժեղ փորձագիտական ինստիտուտներ. վարչապետ
15:21 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք և հմտություններ ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել. Փաշինյան
14:19 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ. Արամ Սիմոնյանը ներկա չէ (ուղիղ)
12:43 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲնապահպանության նախարարությունը նոր ներդրողներին ուղղորդել է «լեզու գտնել» Արզնի հանքային ջուր արդյունահանելու արտոնագիրը կորցրած ընկերության հետ
10:20 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
22:06 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը
21:13 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են. Վարչապետը պնդում է, որ պահել է կադրային ջարդ չանելու իր խոստումը
19:42 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
10:10 19/04/2019  |  ՄամուլՓաշինյանը կստանա՞ պաշտոնական այցի հրավեր ԱՄՆ-ից. Հնարավոր բոլոր լծակները գործի են դրվում. «Փաստ»
20:34 18/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

Տեսանյութեր

05/25/2019   21:57 Թափառող շների ու կատուների կողքին, քարուքանդ սենյակներում ապրում են մանկահասակ երեխաները (տեսանյութ)

Տեսադարան

05/20/2019   08:58 Դատական համակարգը պարալիզացված է

Մամուլ

Արխիվ

[]