Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Մարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր 04/22/2019   16:01  |  Վերլուծություններ

Իշխանության որոշակի առաջնահերթություններ կարծես մեկ-մեկ հրապարակ են բերվում, ընդ որում, նախ՝ հանրային միջավայրում են փորձարկվում դրանք՝ ինչպես տևական ժամանակ սեռական փոքրամասնությունների քարոզչությունն էր իրականացվում՝ ծիածանագույն դրոշների ներքո համաժողովների հնարավոր անցկացման, լեռնային գյուղում գեյ-փարթիի կազմակերպման և սեռական փոքրամասնությունների կողմից ոստիկանական բաժանմունքում ոստիկան ծեծելու համատեքստում, թե՝ տեսեք-տեսեք՝ մենք ազատ ու անարգել մեր ուզածն անում ենք՝ ընդհուպ մինչև վերջերս տրանսգենդերի ելույթը ԱԺ-ում, իսկ օրերս մարիխուանայի, այսինքն թմրամիջոցների լեգալացման թեման նախ՝ փողոցում՝ քարոզչությունից սկսվեց:

Արդեն իսկ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր, Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ ապրիլի 20-ին հանրային վայրում մարիխուանայի միջազգային օր նշող և այդ համատեքստում հօգուտ մարիխուանայի օրինականացման, այսինքն՝ ապաքրեականացման քարոզ անող երիտասարդն իր հարազատ եղբայրն է: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ եղբայրներից մեկն սկսում է փողոցային ակցիաներից, իսկ մյուս՝ իրավաբան եղբայրը Ազգային Ժողովում այն ընթացք տվող պատգամավորը կամ դրանցից մե՞կը գուցեթե կլինի: Բնականաբար, այս ակցիային հաջորդելու է հարցն ԱԺ տեղափոխելը, քննարկումներ անցկացնելը: Ի դեպ, այս քարոզչական ակցիայի իրականացնողն իր արարքը մեկնաբանում էր որպես սեր՝ առ մարիխուանա: Իսկ նրա պատգամավոր եղբայրը՝ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ իր ազգականների մտքերի և տեսակետների հետ չի ցանկանում նույնանալ:

Լուսահոգի ընկերս՝ Գրիգոր Բաբայանը եթե լսեր, թե ոմն մեկը հրապարակավ հայտարարում է, թե ինքը մարիխուանա է սիրում, շատ կոշտ կասեր՝ «սիրում ես՝ կեր»:

Հա էլի, գնա կեր, քեզ տուր մարիխուանային, ներծծվիր դրանով, գլխիդ կանաչ տերևներով պսակ հյուսիր, զավակներիդ, հարազատներիդ շրջանում էլ կարող ես գովքն անել ու ավելի հեռուն գնալ, մի խոսքով՝ սերդ ոնց ուզում ես արտահայտիր, բայց հանրային միջավայրում դու իրավունք չունես: Քո իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմը, որտեղ բախվում է իմ իրավունքին: Ավելին, այդպիսով դու բախվում ես քրեական օրենսգրքին:

Ազատության հրապարակում` մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածում, երեխաների աչքի առաջ ո՞վ է քեզ թույլ տվել՝ մարիխուանան որպես երկնքից իջած մանանա ներկայացնելու գործունեություն ծավալես:

Ի դեպ, մինչ այդ փողոցային նախաձեռնությունը, մարիխուանայի հանդեպ դրական վերաբերմունքը տևական ժամանակ արդեն քարոզվում է սոցցանցային և լրատվական տարբեր հարթակներով: Դրանցից մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ դեռևս 2017 թվականին ստեղծած «Օրինական Հայաստանում» ֆեյսբուքյան խումբն է, որն այսօր 5 ադմին ունի և որոնցից մեկը շարունակում է ինքը լինել: Մարիխուանա քարոզողների խմբի անդամների մեջ ՔՊ-ական շրջանակներից ահագին մարդիկ կան, այդ թվում, նաև՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանը, ԱԺ պատգամավոր՝ Հրաչյա Հարությունյանը, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, նաև՝ լրագրողներ…

Հայտնի է՝ մարիխուանան թմրամիջոց է, որն օգտագործողի մոտ այն աստիճանաբար կարող է կախվածության առաջացնել, իսկ ցանկացած կախվածություն՝ հիվանդություն է: Այս համատեքստում արժե հիշատակել ամերիկացի լրագրող Ալեքս Բերենսոնի հեղինակած «Պատմեք ձեր երեխաներին» գրքի մասին, ուր նա ահազանգ է հնչեցնում՝ այս համատեքստում մեղադրելով լրագրող գործընկերներին մարիխուանայի վտանգների իրազեկման առումով հանրության շրջանում իրենց պարտավորություների մեջ թերանալու և պատշաճ կերպով իրականությունը չներկայացնելու համար:

Այն, որ մարիխուանան անվտանգ չէ, ինչպես փորձում են ներկայացնել դրա օրինականացման կողմնակիցները, մասնագիտական շրջանակներն են փաստում նաև: Պարզվում է՝ Հանրության մոտ առկա է թյուրըմբռնում կապված բժշկական նպատակներով և որպես թմրամիջոց օգտագործվող մարիխուանայի հետ, ըստ այդմ, բժշկական մարիխուանան, հայտնի որպես CBD, չի ազդում մարդու ուղեղի այն հատվածներին, որի վրա ազդում է որպես թմրամիջոց օգտագործած մարիխուանան, որը հայտնի է THC անվամբ:

Ցավոք, մեր որոշ լրատվամիջոցներ նույնպես վերջին շրջանում մարիխուանան ներկայացնում են որպես բազմաթիվ հիվանդությունների բուժիչ բալասան, մինչդեռ հստակ է, որ բժշկական նպատակներով և իբրև թմրամիջոց օգտագործվող մարիխուանան պիտի զանազանել, իսկ դեռահասների շրջանում հաստատ բազմաթիվ հիվանդությունների բուժմամբ չէ, որ փորձում են գրավել մերօրյա քարոզիչները:

Ի դեպ, այն հարցին, թե նման օրինագիծ ԱԺ բերվելու պարագայում Ն. Բաղդասարյանն ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի, պատգամավորը պատասխանել է. «Ես որոշ ժամանակ ԱՄՆ–ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»։

«Խորապես ուսումնասիրման» համար հավելեմ, որ հոգեբաններն ուղղակի կապ են տեսնում մարիխուանայի օրինականացման և աշխարհում ահագնացող բռնությունների և սպանությունների միջև, զգուշացնելով, որ դրա ազդեցությամբ բռնարարքների հավանականությունը առավել մեծ է:

Այսինքն, ի՞նչ է ստացվում, մի կողմից մենք պայքարում ենք ընտանեկան բռնությունների դեմ, զուգահեռաբար էլ՝ արևմտյան կառույցների «ցուցումով» ՝մարիխուանայի օրինականացման քարո՞զ ենք անում՝դրանով պայմանավորված հնարավոր բռնություններ և հանցագործություններ ծնելու համա՞ր: Մի կողմից տոտալ պայքար ենք հայտարարում ծխախոտի դեմ, մյուս կողմից մարիխուանայի օրինականացման քարոզ անում բարձր մակարդակո՞վ:

Խեղված սերու՞նդ ենք ուզում ունենալ:

 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Հարակից հրապարակումներ`

19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
13:49 30/03/2019  |  ՎերլուծություններՕրբելյանին հրավիրել են նախկինները, ինչպիսի՜ ճղճիմություն
16:42 04/03/2019  |  ՎերլուծություններՇարժանկարը հետ է պտտվում՝ դեպի 90-ականնե՞ր
13:25 01/03/2019  |  ՎերլուծություններՄեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ…
16:24 15/02/2019  |  ՎերլուծություններԻշխանությունը բառացի է հասկացել մշակույթը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գաղափարը
23:36 12/02/2019  |  ՎերլուծություններՍտեղծագործող անհատի հանդեպ՝ ոչ թե առճակատումներով, այլ՝ սիրով և հանդուրժողաբար
19:03 06/02/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը փոստային առաքանում հայտնաբերել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
13:38 16/11/2014  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցը ԱՄՆ-ից Հայաստան է առաքվել` հեղուկ օճառի տարաներում փաթեթավորված
17:57 11/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Եսայանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար
13:14 09/04/2014  |  Միջազգային լրահոսԿալիֆորնիայի ափին մոտ 1 տոննա մարիխուանա տեղափոխող նավ է հայտնաբերվել

Արխիվ

[]