ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ատելության խոսքի դեմ պայքարը չպետք է շփոթել խոսքի ազատության անհարկի սահմանափակման հետ. Արման Ղարիբյան 04/22/2019 10:22 | ԼՐԱՀՈՍ
«Ատելության խոսքի դեմ պայքարը որեւէ դեպքում չպետք է շփոթել խոսքի ազատության անհարկի սահմանափակման հետ»,- այս կարծիքն է հայտնել «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ։ Քննարկումը կրում էր «Սպառնալիքներ իրավապաշտպանների նկատմամբ․ատելության խոսքը՝ համացանցում» խորագիրը։
Արման Ղարիբյանի կարծիքով՝ երբեմն զլմ-ներն իրենք են ատելության խոսքի տարածողը, բայց երբեմն էլ դրա զոհն են. «Որեւէ մեկս ապահովագրված չէ ատելության խոսքից, ուստի պետք է շահագրգռված լինենք, որ մեր խոսքը լինի ավելի պատասխաանտու եւ չխախտի ուրիշների իրավունքները»։
Անդրադառնալով ատելության խոսքի միջազգային եւ հայաստան իրավական կարգավորումներին՝ Ղարիբյանը նշեց, որ ատելության խոսքի վերաբերյալ կան որոշակի համընդհանուր սկզբունքներ։ Մասնավորապես, ատելության խոսք է որակվում բանավոր կամ գրավոր խոսքը կամ ցանկացած արտահայտչամիջոց, որով խիստ բացասական վերաբերմունք է արտահայտվում կամ ատելություն է սերմանվում որեւէ անձի կամ խմբի նկատմամբ՝ պայմանավորված էթնիկ, ազգային, ռասսայական, սեռական, կրոնական կողմնորոշումներով, հաշմանդամություն ունենալու կարգավիճակով եւ սոցիալական այլ հատկանիշներով. «Մեր օրենսդրությունը որոշակիորեն արգելում է ատելություն հարուցելը, սակայն չի ներառում սոցիալական կոնկրետ խմբեր, ինչի առաջնահերթությունը այսօր ունենք»,-ասում է Արման Ղարիբյանը եւ հիշատակում Եվրոպայի նախարարների կոմիտեի հանձրարարականը, որով հստակեցվում է ատելության քարոզը։
Ըստ այդ հանձնարարականի՝ ատելության խոսքի քարոզ է համարվում դրա տարածումը, հրահրումը, խրախուսումը եւ արդարացումը. «Եթե համակցենք այս չորս գործողությունները եւ հետեւենք մեր համացանցային տիրույթում երկխոսություններին, կտեսնենք, որ գրեթե ամեն երկրորդը, ըստ էության, ատելություն է քարոզում»,-կարծում է Արման Ղարիբյանը։
Ինչ վերաբերում է հայաստանյան օրենսդրական կարգավորմանը, այն ատելության խոսքի տարածման համար նախատեսում է քրեական պատասխանատվություն. «Սակայն ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն միայն ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար»,-ընդգծեց Ղարիբյանը՝ հավելելով, որ ատելության խոսքի տարածումն ինքնին հանցագործություն է, բայց այն կարող է ծնել նաեւ դրանով պայմանավորված այլ վտանգավոր հանցագործություններ, ինչպես, օրինակ, ֆիզիկական բռնությունն է, խոշտանգումը կամ մահը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Տիգրան Մելքոնյանն էլ կարծում է, որ ատելության ցանկացած դրսեւորում անթույլատրեի է՝ անկախ նրանից, թե ով է այն անում եւ ում դեմ է ուղղված. «Համացանցն ու սոցիալական հարթակները հաճախ օգտագործվում են ատելության խոսքն ու բռնությունը տարածելու համար, ինչը անթույլատրելի է։ Հիմա էլ եթե բացենք որեւէ հոդված, ամենաթեթեւ բանը, որ կտեսնենք դրա մեկնաբանություններում, վիրավորանքը կլինի, իսկ անհանդուրժողականության մթնոլորտը ազդում է առողջ հասարակության եւ համերաշխության ձեւավորման վրա»-նշում է նա։
Նրա պնդմամբ՝ խոսքի ազատության տարրեից մեկը այլակարծությունն է, ինչը այսօր մարդիկ դիմավորում են ատելության խոսքով եւ սպառնալիքներով. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց հոդվածի բովանդակությանը ծանոթանալու՝ մարդիկ անհանդուրժողականության կոչերի եւ վիրավորանքների տարափ են հնչեցնում մեկնաբանություններում։ Այս առումով շատ կարեւոր է լրագրողների դերը»։
ՄԻՊ աշխատակիցը ընդգծում է նաեւ մեկ այլ խնդիր. «Մեր հասարակությունը փաստաբանին նույնացնում է այն մարդու հետ, ում վերջինս պաշտպանում է, եւ չի ցանկանում ընդունել, որ փաստաբանն ուղղակի կատարում է իր աշխատանքը՝ պրոֆեսիոնալ կերպով պաշտպանելով մի մարդու, ում պետությունը կասկածում է որեւէ անօրինական արարք կատարելու մեջ»,-ասում է նա եւ հավելում, որ այդ կարծրատիպը պետք է կոտրել։
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել