ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի վարչապետի «քիփ» ինստիտուտ չի լինելու. Փաշինյանի հայտարարությունը լուրջ չեն ընդունել հենց նրա «քիփերը» 04/20/2019 12:48 | Վերլուծություններ
Արդեն մի քանի օր է իշխանության տարբեր օղակների, հասարակական և իրավական տարբեր շրջանակների քննարկման թեժ թեմաներից մեկը ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն է։
ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսերքի 308-րդ հոդվածի հատկանիշներով ու խափանման միջոց ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ըստ այդմ, քննիչը միաժամանակ դատախազի համաձայնությամբ որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին , ինչն ուղարկվել է ՀՀ վարչապետին, որն էլ հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել քննիչի որոշման կատարումը։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով անցնող բազմաթիվ պաշտոնյաներ ունեցել ենք և կունենանք, սակայն Դավիթ Սանասարյանի դեպքը լինելով բազմաշերտ է և խորքային՝ ի ցույց է դնում իշխանության ներսում առկա տարաձայնությունները։
Սորոսականներն անցել են գրոհի և անթաքույց ԱԱԾ-ին մեղադրում են Սանասարյանի նկատմամբ «գործ սարքելու» մեջ՝ այդպիսով թիրախավորելով ոչ միայն ԱԱԾ տնօրենին, այլ նաեւ՝ վարչապետ Փաշինյանին, քանի որ փաստացի այդպիսով ընդունում են, որ Փաշինյանի պաշտոնավարման օրոք եւս հնարավոր է, որ «գործեր սարքվեն», մարդիկ քաղաքական հետապնդման ենթարկվեն։ Իսկ եթե գործող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ հնարավոր է «գործ սարքել», ապա նախկինների նկատմամբ կարելի ու կարելի է։
Փաստորեն, միայն մեկ «յուրայինի» նկատմամբ մեղադրանքի առաջադրումն ի ցույց դրեց, թե որքան փխրուն ու խոցելի վիճակում է Նիկոլ Փաշինյանը. թավշյա հեղափոխության ուղին անցած երիտասարդներն անձեռնմխելիություն են պահանջում, ուզում են, որ յուրայիններին «բան ասող» չլինի, օրենքի ուժը իրենց վրա պետք է զգան միայն սեւերը, նախկինները։
Վարչապետը հայտնվել է հեղափոխական –սորոսականների սարդոստայնում՝ մի կողմից փորձում է ապացուցել, որ երկրում բան է փոխվել ու անգամ յուրայինների նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն՝ հիմքերի առկայության պարագայում, մյուս կողմից՝ գրոհի են անցել սորոսականները, որոնք իշխանության համն առնելով՝ ուզում են օգտվել բոլոր տեսակի բարիքներից։
«Քանի դեռ ես վարչապետ եմ՝ արտոնյալ մարդ չի լինելու, սկսած իմ հարազատ քաղաքական ուժից, մերձավոր շրջապատից»,- դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին հայտարարել էր վարչապետը՝ ըդգծելով. «Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին»:
Վարչապետի այս հայտարարությունը, որը փոքր ինչ խմբագրական փոփոխություններով այս մեկ տարվա ընթացքում բազմիցս հնչել է՝ պարզվում է այնքան էլ լուրջ չեն ընդունել առաջին հերթին հենց վարչապետին «քիփերը», ովքեր այսօր դուրս են եկել նրա դեմ՝ մեղադրելով նրա պաշտոնավարման շրջանում գործեր «սարքելու» մեջ։
«Իմ դեմ իրականացվողը շինծու է»,- ապրիլի 18-ին հայտարարեց Դավիթ Սանասարյանը, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
«Պետական կառավարման համակարգում հերթով թիրախավորում են որոշ մարդկանց ու սկսում «ցխել»,- ապրիլի 18-ին հայտարարեց Դանիել Իոննիսյանը, երբ արդեն հայտնի էր, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով ապացույցներ կան ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կողմից առերեւույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ու սա այն դեպքում, երբ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նույն օրը շատ հստակ ազդակ տվեց՝ արձանագրելով, որ «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»։
«Մենք իրականացրել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխություն, բայց եթե որեւէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության եւ օրենքի ուժը: Այսինքն՝ որեւէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն»,- ասել է վարչապետը՝ 2018 թվականի մայիսին Դավիթ Սանասարյանին ներկայացնելով Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին։
Հիմա այդ օրենքը ուժն իրենց վրա զգում են հենց գործող իշխանության ներկայացուցիչները, իսկ թե որքանով նրան կհաջողվի այդպիսով զսպել իր «քիփերի» նկրտումները՝ ցույց կտա ապագան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին