Թեմաներ
Շաբաթ 05 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/25/2019   21:06 Պենզայի շրջանում պատգամավորը հրկիզել է հարբած գյուղացուն 05/25/2019   20:49 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   20:44 Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ 05/25/2019   20:43 Հայտնաբերվել է Լիոնում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողի ԴՆԹ-ն 05/25/2019   20:27 Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/25/2019   17:49 «Եկեք Համմուրաբիին ու Դրակոնին կանչեք, թող ձեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխում բերեն». Արմեն Աշոտյան 05/25/2019   17:47 ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/25/2019   17:26 Արցախի Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի 05/25/2019   16:00 Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/25/2019   15:37 «Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   15:03 Փոստային բաժանմունքից գողություն կատարողը հայտնաբերվել է 05/25/2019   14:59 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   14:48 Առանց իրապես անկախ դատական համակարգի օտարերկրյա ներդրումներ խնդիրը լիարժեք չենք լուծի. Նիկոլ Փաշինյան 05/25/2019   14:46 Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ 05/25/2019   14:37 Հնարավոր է անձրև և ամպրոպ 05/25/2019   14:12 Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. քաղաքագետ 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   13:46 Վերջին զանգի օրը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց 05/25/2019   13:04 Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը 05/25/2019   13:01 Հակառակորդը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց 05/25/2019   12:51 Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:20 Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին 05/25/2019   12:18 Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 05/25/2019   12:02 Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում 05/25/2019   11:53 Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան 05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   11:40 Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում 05/25/2019   11:36 Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/25/2019   11:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ 05/25/2019   11:19 Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի. Թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել 05/25/2019   11:04 Մեկնարկել է ‹‹Սասնա Ծռեր›› կուսակցության ավտոերթը դեպի Արցախ 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ» 05/25/2019   10:54 Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին. «Ժողովուրդ» 05/25/2019   10:47 Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից. «Ժողովուրդ» 05/25/2019   10:39 Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին. «168 ժամ» 05/25/2019   10:35 Ուշադրություն՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ» 05/25/2019   10:30 Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը 05/25/2019   10:24 Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ շրջանառվել. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը 05/25/2019   10:17 Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում. «Ժողովուրդ» 05/24/2019   23:06 Մոսկվա-Սիմֆերոպոլ ռեյսի ագրեսիվ ուղևորի մահվան դեպքի փաստով գործ է հարուցվել (տեսանյութ) 05/24/2019   21:34 Արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, թանապուր և մեղր. ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում համալրումներ կան
05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/24/2019   11:52 Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/24/2019   12:19 Այս պահին ԲԴԽ-ում նիստ է տեղի ունենում 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/24/2019   16:36 Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ, օծանելիք, լուսային պանելներ 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/24/2019   13:36 Դատախազությունն ստացել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդումը 05/23/2019   22:49 Տրանսսեքսուալի հետ անկողնում. Սահակաշվիլու մասին մերկ ճշմարտությունը (տեսանյութ) 05/24/2019   14:13 Գագիկ Հարությունյանի եղբայրը եւս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/24/2019   18:49 Վեթթինգի հանձնաժողովն ինքնին պետք է անցնի վեթթինգ. Նիկոլայ Բաղդասարյան 05/24/2019   08:22 «Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի. «Ժամանակ» 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ» 05/24/2019   15:37 Փնտրել դավաճանություն, դավադրություն, հատկապես Արցախում` անլուրջ է. Արթուր Ղազինյան (տեսանյութ) 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/24/2019   09:34 «Իմ քայլում» դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է. «Իրատես»

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն 04/20/2019   11:47  |  Վերլուծություններ

Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։  Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

           ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրև ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ և՛ հայաստանյան և՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարևորության և դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսևորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձևակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թևածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարևորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների,  խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։    

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիանալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։  

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարևորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երևակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների և պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների  ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը և օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, և ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով և ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման և խաղաղ գոյակցության կիրառական բանաձևեր ձևակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար և հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը։

 

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում
Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան,
պատմական գիտությունների թեկնածու

 

Հոդվածը հրապարակվել է «Независимая газета» թերթի կայքում 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին
23:14 17/01/2019  |  ՀարցազրույցԼավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան.aysor.am
16:22 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը Սուրբ Աթոռում հրաժեշտի հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
15:34 03/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար 
21:31 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան. ԱԳ փոխնախարար. Tert.am
19:53 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆարեկացու արձանի տեղադրմամբ Հայաստանի մի կտոր տեղափոխվում է Վատիկան. Միքայել Մինասյանի հարցազրույցը Catholicnews-ին
18:10 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը Վատիկանում պարգևատրել է մի խումբ գործիչների
12:58 06/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին. դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը
12:26 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
23:57 08/06/2013  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Արխիվ

[]