Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/18/2019   15:49 ԲԴԽ նիստը հետաձգվեց․ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի դատավորների 07/18/2019   15:46 Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Փաշինյանի որակումներին. Արթուր Ղազինյան 07/18/2019   15:44 Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ 07/18/2019   15:37 Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են 07/18/2019   15:27 Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով 07/18/2019   15:23 ՊԵԿ-ի հայտարարությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ 07/18/2019   15:07 Մեր միակ սխալը թույլ տալն էր, որ թեկուզ մեկ րոպեով փակվի ճանապարհը. մարզպետ 07/18/2019   14:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը 07/18/2019   14:48 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 07/18/2019   14:43 Չի բացառվում՝ Իջևանի դեպքերը կազմակերպված լինեն. փոխոստիկանապետ 07/18/2019   14:23 ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին 07/18/2019   14:05 Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում 07/18/2019   14:04 Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարվում իմ երդման օրվանից․ Նախշուն Տավարացյան 07/18/2019   13:50 Դա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին 07/18/2019   13:45 Շոգ եղանակը կպահպանվի 07/18/2019   13:37 Հակառակորդի տարածքում իրենց իսկ կրակոցից բռնկված հրդեհը տարածվել է դեպի Խաչիկ գյուղ 07/18/2019   13:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 07/18/2019   13:25 ԱՄՆ հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները լավ չեն դասավորվում 07/18/2019   13:20 Քաղաքացիներն արդեն կարող են լողալ Սևանա լճում. փոխնախարար 07/18/2019   13:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին 07/18/2019   13:11 Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները 07/18/2019   13:01 Գործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ. Նորիկյան 07/18/2019   12:55 Հրդեհ Խաչիկ գյուղում 07/18/2019   12:52 ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց․ քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը 07/18/2019   12:26 Ցուցարարները մերժել են Տավուշի մարզպետի՝ աշխատանքի առաջարկը 07/18/2019   12:20 Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու. Կառավարության հետ ոչ մեկ չի կարող շանտաժով խոսել. Վարչապետ 07/18/2019   12:01 Մեկնարկեց ԲԴԽ նիստը․ Նախշուն Տավարացյանը միջնորդեց այն անցկացնել դռնփակ 07/18/2019   11:58 Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին 07/18/2019   11:53 Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ 07/18/2019   11:37 Բերման պետք է ենթարկվեր 36 հոգի, ու՞ր են մյուսները. Վարչապետը ՝ոստիկանապետի տեղակալին 07/18/2019   11:35 Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա 07/18/2019   11:13 «Բախումներ եղել են, բայց միակողմանի». Վալերիյ Օսիպյան 07/18/2019   11:01 Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք 07/18/2019   10:56 Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա 07/18/2019   10:47 Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու. Տավուշի մարզպետ 07/18/2019   10:41 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 07/18/2019   10:39 Իջեւանի բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 13 անձ ձերբակալվել է 07/18/2019   10:37 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 07/18/2019   10:35 Իջևանում բախման հետեւանքով տուժել է 19 մարդ, որոնցից 13-ը՝ հոսպիտալացվել է 07/18/2019   10:30 ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/18/2019   10:18 ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում. «Փաստ» 07/18/2019   10:16 Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին. «Ժողովուրդ» 07/18/2019   10:02 Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան 07/18/2019   10:02 Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ 07/18/2019   09:57 Իջեւանի բախումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով 07/18/2019   09:55 Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ» 07/18/2019   09:49 Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ» 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ

Առանց դատավճռի գույքի բռնագանձումը քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան 04/19/2019   18:07  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ,  որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1.    Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:

2.    Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:

3.    Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:

Կարևոր ենք համարում արձանագրել, որ ինստիտուտների իմպլեմենտացման առնչությամբ մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է՝ երկրների կողմից որոշակի հոդվածների, այդ թվում՝ բռնագանձմանը վերաբերող դրույթների մասով վերապահումներ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումների բացակայությունը թույլ է տալիս եզրահանգել համապատասխան ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Նշված հարցերն արդեն, ինչպես ասացի, բավական երկար ժամանակ քննարկվում են,  և մենք ահա կարծես հանգում ենք վերջնական հանգրվանի:

Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.

 

1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան

2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման  և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:

Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:

Հարկ եմ համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն այս թեմայով որոշակի կոմունիկացիաներ և աշխատանքներ է իրականացրել միջազգային կառույցների հետ, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահանջին են անդրադարձել տարբեր միջազգային կառույցներ՝ վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման շրջանակներում: Մասնավորապես՝

· Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցը:

· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1.    Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:

2.    Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:

3.    Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն  չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեցող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:59 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս»․ Նիկոլ Փաշինյան
18:44 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱգրարային համալսարանը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին
13:20 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆերկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. Ժառանգության բաց նամակը՝ վարչապետին
01:07 14/04/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին. Ատոմ Մարգարյան
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
20:34 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
19:46 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան
18:11 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում հակակոռուպցիոն պայքարը. Յագլանդ
17:31 11/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերեւույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
13:44 11/04/2019  |  ՎերլուծություններԴըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ

Արխիվ

[]