Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Առանց դատավճռի գույքի բռնագանձումը քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան 04/19/2019   18:07  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ,  որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1.    Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:

2.    Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:

3.    Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:

Կարևոր ենք համարում արձանագրել, որ ինստիտուտների իմպլեմենտացման առնչությամբ մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է՝ երկրների կողմից որոշակի հոդվածների, այդ թվում՝ բռնագանձմանը վերաբերող դրույթների մասով վերապահումներ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումների բացակայությունը թույլ է տալիս եզրահանգել համապատասխան ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Նշված հարցերն արդեն, ինչպես ասացի, բավական երկար ժամանակ քննարկվում են,  և մենք ահա կարծես հանգում ենք վերջնական հանգրվանի:

Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.

 

1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան

2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման  և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:

Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:

Հարկ եմ համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն այս թեմայով որոշակի կոմունիկացիաներ և աշխատանքներ է իրականացրել միջազգային կառույցների հետ, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահանջին են անդրադարձել տարբեր միջազգային կառույցներ՝ վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման շրջանակներում: Մասնավորապես՝

· Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցը:

· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1.    Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:

2.    Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:

3.    Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն  չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեցող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:59 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս»․ Նիկոլ Փաշինյան
18:44 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱգրարային համալսարանը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին
13:20 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆերկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. Ժառանգության բաց նամակը՝ վարչապետին
01:07 14/04/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին. Ատոմ Մարգարյան
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
20:34 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
19:46 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան
18:11 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում հակակոռուպցիոն պայքարը. Յագլանդ
17:31 11/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերեւույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
13:44 11/04/2019  |  ՎերլուծություններԴըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ

Արխիվ

[]