ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխականների տանը կռիվ է ընկել ու բանը հասել է դիվանբաշուն. Փաշինյանը երկընտրանքի առաջ 04/18/2019 17:16 | Վերլուծություններ

Մինչ նորաստեղծ՝ «Քաղաքացու օր» տոնի անդրանիկ նշմանը հաշված օրեր են մնացել, մեր հասարակությունը ականատես-վկան է դառնում, թե ինչպես են հեղափոխության հարթակում կանգնած որոշ «հպարտ» քաղաքացիներ դիմակազրկվում են:
Թավշյա հեղափոխության պայքարի հիմնական և գլխավոր դաշտը կոռուպցիայի դեմ պայքարն է, և ուրեմն, իշխանության ձևավորումից հետո այդ պայքարը գլխավորող պաշտոնյան պի՛տի որ դառնար կոռուպցիան բնում խեղդող սուպերմենը, բայց ինչպես հանրությունը, այնպես էլ՝ հեղափոխության առաջնորդն ու երկրի վարչապետը այսօր տեսնում և արձանագրում են, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչ միայն հեռու է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարող մարտիկ-սուպերմեն լինելուց, այլև պետության ի պաշտոնե թիվ մեկ հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է այն նույն քրեական գործի շրջանակում, որով անցնում էին իր ղեկավարած կառույցի երկու պաշտոնյաները: Ավելին, իշխանության սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչ համարվող Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը :
Մենք իհարկե, կարող ենք քաշվել մի կողմ և պարզապես հետևել, թե ինչ է հաջորդելու սրան, քանի որ արդեն տեսել ենք, թե ինչ է նախորդել: Իսկ ի՞նչ է նախորդել հարցի պատասխանը շատ տխուր է, քանի որ մեծ հաշվով նախորդող ողջ շրջանը ներքին թշնամու որոնման ու թիրախներ ընտրել-գտնելու դրվագներով լեցուն է: Ցավոք, ներկան՝ նույնպես, բայց արդեն յուրայինների մեջ։
Մեր աչքի առաջ երկակի ստանդարտներով առաջնորդվող Դավիթ Սանասարյանը՝ անմեղության կանխավարկածը չհարգելուց և անտեսելուց մինչև քննության ուղղորդմամբ է իր գործն առաջ տարել, չխորշելով կանխակալ ու կեղծ տեղեկատվության տարածումից անգամ ու հիմա, ճակատագրի հեգնանք որպես՝ ինքն է հայտնվել թակարդում: Կյանք է, ուր բումերանգի օրենքը միշտ անվրեպ է գործում:
Ի դեպ, Դավիթ Սանասարյանի՝ որպես կասկածյալ ներգրավվելու հանգամանքը մի կողմից վկայում է, որ վարչապետ Փաշինյանը փորձում է օբյեկտիվ լինել, մյուս կողմից էլ՝ հեղափոխական իշխանության տարբեր շրջանակների՝ արդեն ընդհուպ միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված լինելու հանգամանքներն ուղղակի ջրի երես է հանում:
Մասնավորաբար, Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը՝ լրահոսի թոփ թեմա լինելուզ զատ, թոփ թեմա է դարձել նաև երիտհեղափոխականների սորոսական թևի ներկայացուցիչների համար, վերջիններիս մղելով մարտական քայլերի՝ մի շարք ուղղություններով:
Սորոսականները բոլորր հնարավոր միջոցներով տագնապի ազդանշան են հնչեցրել՝ ի պաշտպանություն Սանասարյան Դավթի՝ նետահարելով կոնկրետ ուղղությոմբ, այն է՝ ԱԱԾ-ի: Երբ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակում Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի մասին՝ նրան ներկայացնելով ընդհուպ որպես դարի հանցագործ, երբ քրեական գործ անգամ չկար հարուցված՝ նույն անձինք ծափահարում էին, ասում՝ կեցցե ԱԱԾ-ն, իսկ երբ կոնկրետ քրեական գործով ռեալ ապացույցներ կան հեղափոխական Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ, պարզվում է ԱԱԾ-ն ենթակա է կախաղանի, հանրապետության վարչապետից պահանջում են կոնկրետ քայլեր, ընդհուպ՝ ԱԱԾ պետի աշխատանքից ազատում և Սանասարյանի վրայից կասկածյալի պիտակի հեռացում ու վերացում:
Այսինքն, հեղափոխականների տանը կռիվ է ընկել ու բանը հասել է դիվանբաշուն: Այս և ՔՊ-ականների բազմաթիվ երկպառակությունների հարցում արբիտրի դեր կատարող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ որոշում կկայացնի, առաջիկայում պարզ կլինի, բայց, որ նա յուրայինների տարբեր թևերի կողմից էլ լուրջ ճնշումների է ենթարկվում, ակնհայտ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
- 01/19/2021 10:00 Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան «Հրապարակ»
- 01/19/2021 09:56 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:53 Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն «Փաստ»
- 01/19/2021 09:50 Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:48 Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է «Հրապարակ»
- 01/19/2021 08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 01/19/2021 19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները