ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՃՈ-ի կողմից տեւական ժամանակ ամբողջ հանրապետության տարածքում զանգվածաբար խախտվել են մարդու իրավունքները. ահազանգ 04/18/2019 21:00 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ, ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորի՝ հանցագործության մասին հաղորդումը Հատուկ քննչական ծառայությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։ Վերջինիս խոսքով՝ հաղորդումն ուղարկվել է քննարկման, ինչն անընդունելի է համարում դիմումատուն։
Հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ի կողմից ՀՀ ոստիկանություն ուղարկելը չի բխում ՀՀ քր. դատ. օր-ի 175-րդ, 176-րդ, 181-րդ հոդվածների պահանջներից:
«Անթույլատրելի է հանցագործության մասին հաղորդումն ուղարկել այն մարմնին, ում պաշտոնատար անձի գործողությունները վիճարկվում են. «Ն. Թադևոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման առիթով ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող այսպես կոչված «քննությունը» չի կարող համարվել անաչառ»,- «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Արթուր Ղամբարյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի գործողությունների դեմ բողոք է ներկայացվել դատախազին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն. Թադևոսյանը հանցագործության մասին հաղորդումը էր ներկայացրել ՀՔԾ պահանջելով քրեական գործ հարուցել ՃՈ պետ Ե.Կարապետյանի նկատմամբ։
Հաղորդման մեջ դիմումատուն արձանագրել է, որ «ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետը 05.12.2016թ. թիվ 301-Ա հրամանն ընդունելու եղանակով փաստացի վերացրել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով» նորմը՝ որն արտահայտվել է 05.12.2016թ-ից մինչև 04.03.2018թ-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանների համազգեստի վրա տեսաձայնագրման շարժական սարքեր կրելու ոլորտում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի գործողության դադարեցմամբ»:
«Առաջին հայացքից նույնիսկ աբսուրդային կարող է թվալ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի կողմից շարժական տեսախցիկներ կրելու և վարորդներին նկարահանելու ոլորտում առերևույթ հակասահմանադրական հրաման ընդունելը կարող է առնչություն ունենալ ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների հետ: Թեև ինտուիտիվ իրավունքի հարթությունում Ես նույնպես գիտակցում եմ, որ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի բնույթն լիովին այլ բան է, սակայն մի բան է ինտուիտիվ իրավունքը, մեկ այլ բան է ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Ավելին՝ ՀՔԾ ի սկզբանե չի էլ ցանկացել պարզել, թե քննարկվող արարքում առկա է արդյոք ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ»,- դատախազին ուղղված բողոքում նշել է փաստաբան Ղամբարյանը՝ նշելով, որ արարքի քրեաիրավական որակման հարցերը կարելի է պարզել բացառապես դատավարական կարգով համապատասխան փաստական տվյալներ հավաքելով, և դրա հիման վրա արարքին իրավական գնահատական տալով: Մինչդեռ ՀՔԾ-ն խուսափել է կատարել ՔԴՕ պահանջը։
Ավելին՝ թիվ 301-Ա հրամանի հանրային վտանգավորությունը գիտակցելու համար, Ա.Ղամբարյանի գնահատմամբ, պետք է դիտարկել դրա հետևանքների մասշտաբները:
Նշված հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներին պարտավորեցվել է համազգեստի վրա տեղադրել և օգտագործելու շարժական տեսաձայնագրման սարքեր՝ այդպիսով սահմանափակելով մարդու սահմանադրական իրավունքները՝ մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել միայն օրենքով: Ընդ որում՝ մարդու սահմանադրական իրավունքների խախտումները ունեցել են տարածքային և ժամանակային լայն մասշտաբներ:
Այս հրամանի գործողությունն ընդգրկել է ՀՀ ողջ տարածքը եւ գործել շուրջ երկու տարի։
«Միայն քննությամբ է հնարավոր պարզել, թե ՀՀ ողջ տարածքում թիվ 301-Ա հրամանի հետևանքով մարդկանց իրավունքների ենթադրյալ խախտումները ինչ ծավալի են եղել»,-նշում է Արթուր Ղամբարյանը:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել