Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   21:20 Հանրությանն այլևս չեն հետաքրքրում ներկաների՝ իմիտացիոն բռնոցիները, առաջին անգամ թավիշից հետո՝ երկրի անվտանգային հարցերն ավելի են կարևորված 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   20:45 Փրկարարները Հրազդանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի 08/12/2020   20:23 Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/12/2020   20:00 Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը 08/12/2020   19:44 Քաղաքացին ցած է նետվել Աշտարակ քաղաքի կամրջից 08/12/2020   19:33 «Եթե ՀՀ-ը նշված է կարմիր նշանի տակ՝ որպես SOS ազդանշան, ապա այդ երկրների լեգիտիմ ռեակցիան պետք է լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը».Նաիրա Զոհրաբյան 08/12/2020   19:21 Օգոստոսի 13-ին Բալահովիտում կդադարեցվի ջրամատակարարումը 08/12/2020   19:13 Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է 08/12/2020   19:04 Պատկերացնու՞մ եք, որ մի քանի տարի անց Երևանի քաղաքապետը մուսուլման լինի 08/12/2020   19:03 Ուսանողները վճարում են ամբողջությամբ, բայց որակյալ հեռահար կրթություն չեն ստանում. Աբովյան 08/12/2020   18:52 Քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ. Վարուժան Ավետիսյան 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   18:42 Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է 08/12/2020   18:41 ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստանի»-ի՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին նախագիծը 08/12/2020   18:35 Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:23 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին 08/12/2020   18:09 Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am 08/12/2020   18:04 Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 08/12/2020   17:59 Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան 08/12/2020   17:52 Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   17:35 «Հարսանիքար, թե ուտուշ-խմուշ, պետքա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի». Սասուն Միքայելյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   17:21 Ես որևէ խոստում չեմ հիշում, որը խոստացել և չենք արել» Ավինյան 08/12/2020   17:11 Դատախազները պահանջում են «Սասնա Ծռեր- 1» գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման 08/12/2020   17:04 «Այսօր պատերազմները գնում են նավթի համար, վաղը` մաքուր ջրի համար». Նազելի Վարդանյան 08/12/2020   16:40 Մարզերի ուսանողները չգիտեն Երեւանում բնակարան վարձե՞ն, թե՞ ոչ. Պատգամավորը՝ պարետին 08/12/2020   16:31 ՊԵԿ-ը մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ 08/12/2020   16:25 Քաղաքացին ցած է նետվել կամրջից 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/11/2020   22:59 Արդյո՞ք Քննչական Կոմիտեն պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի դեմ նույնպես քրեական գործ հարուցել. Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ վարչապետին 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. ԱՀ Նախագահի հաղորդումը խորհրդարանում 04/17/2019   19:12  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց  և նիստի օրակարգը հաստատելուց հետո, Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանը  լսել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:

Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանշել երկրի  առաջնահերթությունները:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:  «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:

Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները Նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով:  Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ պետական երաշխիքների վերահսկողությանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների պայմաններին, լքված հանքավայրերի, պոչամբարների շրջակայքում բնապահպանական վիճակի գնահատմանը, Ստեփանակերտում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, շրջաններում կաթի մթերման խնդիրներին, նորակառույց եկեղեցու շրջակա տարածքում աշխատանքների շարունակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

 
Հաջորդիվ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը լսել է  ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը լսել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի՝ գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունն ունենալուց հետո խորհրդարանն անցել է քվեարկության և ընդունել օրենքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումը, նախարարի փոխանցմամբ,  պայմանավորված է 2017թ.-ին  ընդունված Սահմանադրությամբ և հայեցկարգային նոր ինստիտուտներով ու դրանից բխող նոր իրավակարգավորումներով: Նախագծով նախատեսվում է կարգավորել  նորմատիվ  իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները: 

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

«Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները:

Խորհրդարանը օրինագիծը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիականացում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով իրավակիրարկման համար:

Շարունակելով օրինագծերի ներկայացումը՝ Ֆելիքս Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհաստակեցվեն «ԱՀ ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է նշված երկու օրենքները:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ  Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]