Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2019   23:17 Սնունդը գարեջրով փոխարինած ամերիկացին 46 օր դիմանալով՝ արագորեն նիհարել է 04/23/2019   22:13 Տեսագրվել է ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո ընկնելու և պայթելու պահը 04/23/2019   22:08 Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթ` Երևանում (լուսանկարներ) 04/23/2019   21:42 Թոշակառուն ինքնասպան է եղել պոլիկլինիկայի սանհանգույցում` չսպասելով անալիզների հանձնման իր հերթին 04/23/2019   21:21 Մոսկվայում կրակել են գործարարի վրա 04/23/2019   21:00 ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը 04/23/2019   20:43 Օմսկում փրկել են երկու տարեկան տղային, որին վառարանն էր մտցրել հարբած պապը 04/23/2019   20:03 Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է. դատախազը կբողոքարկի 04/23/2019   19:50 ՊՎԾ-ի գործով կալանավորված Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել 04/23/2019   19:50 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄՖԿ տարածաշրջանային կառավարչին 04/23/2019   19:47 Ինչքա՞ն ծառայողական մեքենա և վարորդի հաստիք է կրճատվել պետական կառավարման մարմիններում 04/23/2019   19:31 Ռուսաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չի բացառում տաբատի գոտու օգտագործումը դաստիարակչական նպատակներով 04/23/2019   19:27 Սա արդարացված չէ եւ համահունչ չէ արդի իրավունքի պահանջներին. Նորայր Նորիկյան 04/23/2019   19:19 ԲՀԿ-ական ավագանին «հաշիվ մաքրելու» է կանչել «Իմ քայլը» ավագանուն՝ իրեն երկար նայելու համար 04/23/2019   19:17 Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարության 04/23/2019   19:02 Երևանի քաղաքապետարանը սկսել է համայնքին չծառայող անհատույց տրված տարածքների վերադարձի գործընթացը 04/23/2019   18:47 ՊԵԿ-ը խոստացել է աշխատանքային խումբ ստեղծել 04/23/2019   18:30 Հերթական առասպելը՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին. Աշոտյան 04/23/2019   18:07 ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 04/23/2019   17:54 Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր 04/23/2019   17:49 «Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ՝ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ». Արարատ Միրզոյան 04/23/2019   17:39 «Սուտ Նիկոլ» նախաձեռնությունը մրցանակաբաշխությունն անցկացնելու համար պատրաստվում է դիմել հակահեղափոխական հյուրանոցների 04/23/2019   17:35 Ավագանու աշխատանքները բացառապես ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով են. ‹‹Իմ քայլը››-ին մեղադրում են 24 ժամ 7 օր ֆեյսբուքում ակտիվ լինելու մեջ 04/23/2019   17:31 Մարությանը խոստանում է՝ առաջիկայում քաղաքացին կունենա մաքուր Երևան 04/23/2019   17:30 Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրություն 04/23/2019   17:26 Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու փաստաթղթերը ուղարկվել են ՌԴ 04/23/2019   17:24 Տիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին 04/23/2019   17:13 Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 04/23/2019   17:06 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը 04/23/2019   17:02 Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի ազգականը չէ. Անանյան 04/23/2019   16:53 Ազգային ժողովի բակում պատգամավորները հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնեցին 04/23/2019   16:25 Քաղաքապետարանի անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ 04/23/2019   16:14 Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին 04/23/2019   16:04 Պետությունը հաճախ է մերժում մարդկանց մասնակի, արտոնյալպայմաններով, ինչպես նաև երկարամյածառայության կենսաթոշակնշանակել. Պաշտպանի տարեկան հաղորդում 04/23/2019   16:01 Արտակ Զեյնալյան. «Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են» 04/23/2019   15:55 Կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ. Ուսումնասիրություններ կսկսվեն հանրային նշանակության ոլորտներում 04/23/2019   15:48 Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 04/23/2019   15:42 Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես. Աշոտյան 04/23/2019   15:40 Ֆրանսահայ աշակերտները շրջել են կառավարության շենքում 04/23/2019   15:32 Ապրիլի 23-25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով 04/23/2019   15:03 Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (տեսանյութ) 04/23/2019   14:43 Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում 04/23/2019   14:31 «Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ո՞նց է լուծելու…» 04/23/2019   14:22 «Սա պարզապես խայտառակություն է». ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց 04/23/2019   14:15 Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/23/2019   14:05 Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը 04/23/2019   13:54 Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն 04/23/2019   13:38 «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը» 04/23/2019   13:26 Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ բողոքարկելով ԱԱԾ որոշումները 04/23/2019   13:17 Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է ներկա գտնվել Երևան քաղաքի ավագանու նիստերին
04/22/2019   20:14 Կոնստանտին Օրբելյանը թատրոնը «մաքրել է գումար գողացողներից» 04/23/2019   10:00 Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել. «Փաստ» 04/22/2019   16:01 Մարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր 04/22/2019   13:51 Շահումյանում 10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն եղել. Արցախի ոստիկանություն 04/22/2019   17:23 Ենթատեքստ չկա. Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ-ում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին (տեսանյութ) 04/23/2019   17:39 «Սուտ Նիկոլ» նախաձեռնությունը մրցանակաբաշխությունն անցկացնելու համար պատրաստվում է դիմել հակահեղափոխական հյուրանոցների 04/22/2019   12:18 Վերջապես Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ. ջերմաստիճանը կբարձրանա 04/22/2019   17:49 Ինքնաթիռում մահացել է փոքրիկ երեխա 04/23/2019   11:53 Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին 04/22/2019   16:56 Արտակ Զեյնալյանն ընդդեմ քաղաքացիական և վարչական պալատի դատավորների. Գագիկ Հարությունյանը հայտնվել է դժվարին վիճակում 04/22/2019   14:43 Դանիայի ամենահարուստ մարդը Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների հետեւանքով կորցրել է իր երեք երեխաներին 04/23/2019   13:26 Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ բողոքարկելով ԱԱԾ որոշումները 04/22/2019   22:18 Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Դավիթ Սանասարյան 04/23/2019   12:23 Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել 04/23/2019   19:50 ՊՎԾ-ի գործով կալանավորված Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել 04/22/2019   18:39 Սանասարյանի կինն անդրադարձել է ամուսնու չակերտավոր ընկերներին 04/23/2019   20:03 Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է. դատախազը կբողոքարկի 04/22/2019   09:56 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը փախել է. փորձում են նրան հայտնաբերել 04/22/2019   14:04 Միհրան Պողոսյանի արտահանձնման փաստաթղթերը Ռուսաստան դեռ չեն ուղարկվել. դրանք պատրաստման փուլում են 04/22/2019   21:29 Նախկին Պետդումայի պատգամավորը ռեստորանի հաճախորդին ծեծել է «թարս նայելու» համար

Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների 04/16/2019   13:08  |  Վերլուծություններ

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը։ Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացրած 23 թեկնածուներից նախապատվությունը տվեց Արա Շիրինյանին։ Նախորդ 6 տարիներին խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը, որն ընտրվել էր օրենքի բոլորովին այլ պահանջով։ Եթե նախկինում ՀՀ նախագահն էր մրցույթ հայտարարում և նշանակում խորհրդի անդամներին, ապա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ 2018 թ. մարտի 23-ի փոփոխությունից հետո մրցույթը կազմակերպում է ոլորտը կարգավորող մարմինը, իսկ հաղթողի նշանակումը կատարում է վարչապետը։

Այսպիսով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ստեղծած 5 հոգանոց մրցութային հանձնաժողովը, որը գործելու է 6 տարի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն լրացնելու է մրցույթի միջոցով՝ ՀՌՀ-ի իսկ սահմանած կարգի համաձայն։

Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ «Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս գործընթացում փորձել էր դրսևորել ներառականություն՝ մրցութային հանձնաժողովում ապահովելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն ընթացակարգերը հարցեր են առաջացնում անգամ հաղթած թեկնածուի մոտ։

«Ճիշտն ասած, մրցութային հանձնաժողովի անդամների կազմն այդպես էլ չբացատրվեց, թե ինչ տրամաբանությամբ է ընտրված։ Մի կողմից բոլորն էլ ոլորտի մասնագետներ են, բայց ինչ-որ սկզբունքներ խախտված են...կարծես թե այդ 5 հոգանոց կազմը հնարավոր չէ որևէ բացատրելի սկզբունքով ձևավորել։
Մրցութային հանձնաժողովի կանոնակարգը պետք է փոխվի, և հանրության վերահսկողությունը հենց հանձնաժողովի ստեղծման փուլում պետք է լինի»,- ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկարագրում է ստեղծված իրավիճակը. «Առանց որևէ դիտավորության և հետին մտքի ստացվել էր այնպես, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ձևավորել էր մեր մրցութային հանձնաժողովը, և ՀՌՀ-ից երեք հոգի հայտ էին ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին։ Իմ անձնական զգացողությունն անդուր էր. ես պարտավոր էի ուսումնասիրել ինձ այդ մրցութային հանձնաժողովում հաստատած հանձնաժողովի երեք հոգու հայտերը և որոշում կայացնել... Շահերի բախումը պիտի բացառվի»։

ՀՀՌԸ Խորհրդի նախագահի թեկնածու, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի համար ևս անհասկանալի էր ՀՌՀ անդամների մասնակցությունը մրցույթին. «Ձեռնոց նետվեց բոլորին. ես կազմակերպել եմ, ես էլ պետք է շահեմ»։

 

Մտահոգություններն այսպիսով չեն ավարտվում։ Մեսրոպ Մովսեսյանի համար այս ամենը իներցիոն գործընթաց էր, իր համար պարզ չէին անգամ չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է ներկայացուցչական հանձնաժողովը. «Շատ նման է 2003-2008 թվականների ընտրությունների սխեմային։ Զրույցն իմ տպավորությամբ ձևականորեն անցկացվեց ինձ հետ, որից կես ժամ հետո հայտարարվեց հաղթողի անունը։ Ես, իհարկե, շնորհավորում եմ իմ գործընկերոջը, խնդիրն այն է, որ խտրականություն էր նկատվում։ Ասվեց, որ ոմանց հետ զրույց են անցկացնելու, ոմանց հետ՝ ոչ, ներկայացվելու է ծրագիր և հայեցակարգ, որը հետո պետք է քննարկվի հանձնաժողովի հետ, այդ քննարկումները կիսատ-պռատ եղան, այդպես էլ չիմացանք ով մասնակցեց, ով՝ ոչ»։

Լևոն Բարսեղյանն անդրադառնում է ասվածին. «Ես մի քիչ ավելի շատ քննադատություն էի սպասում, քան տեղի ունեցավ, ինչը մի կողմից զարմանալի է, մյուս կողմից լավ է իհարկե։ Եթե կա կոռուպցիայի կասկած, թելադրանքի, նեպոտիզմի, անպայման թող հրապարակվի, ինձ էլ է շատ հետաքրքիր»։ Այնուամենայնիվ, մրցութային  հանձնաժողովի անդամն ընդունում է, որ հստակ չոփորոշիչների բացակայության պայմաններում բարձրանում է  հայեցողականության մակարդակը. «ՀՌՀ-ն մեզ չի էլ տվել չափորոշիչ կամ գնահատման ինչ-որ մի համակարգ։ Մենք առաջնորդվել ենք նախադեպի սկզբունքով, ողջամտության վարդապետությամբ նստել ու քննարկել ենք՝ ինչպես ենք ընտրելու։ Ուսումնասիրել ենք յուրաքանչյուրի ներկայացրած փաթեթը, համարել ենք, որ տեխնիկական դժվարություն ունենք բոլորին լսելու, կազմել ենք կարճ ցուցակ, ընտրել ենք ինը հոգու, յուրաքանչյուրին լսել ենք տասնհինգ-քսան րոպե, զգուշացրել ենք, որ ձայնագրել ենք արխիվի համար։ Ապա ընտրել ենք նրանցից երեքին, որոնց համար փակ քվեարկություն է անցկացվել»։

Հաղթող թեկնածուն՝ Արա Շիրինյանը կարծում է, որ ապահովել բացարձակ անաչառ ժյուրի հնարավոր չէ, որովհետև մի կողմից նրանք պետք է լինեն ոլորտի մասնագետներ, մյուս կողմից էլ՝ եթե ոլորտի մասնագետ է, ուրեմն բոլորին ճանաչում է, ավելին՝ բոլորը գործընկերներ կամ ընկերներ են։

Ի դեպ, մրցույթի մասնակիցները համաձայնել են հանձնել իրենց հայեցակարգերը հաղթող թեկնածուին, որպեսզի նա կարողանա օգտվել ներկայացված գաղափարներից, ինչը և կարվի՝ հավաստիացնում է Արա Շիրինյանը. «Դա շատ կարևոր է, որ մարդիկ մասնակցում են ոչ միայն նրա համար, որ բավարարեն իրենց տարբեր տեսակի հավակնությունները՝ քաղաքական, հասարակական, ստեղծագործական, այլ՝ որ իրենց փորձից ծնված մտքերը կարող են ծառայել ոլորտի զարգացմանը, ես էլ եմ կարծում, որ միասին պետք է անենք, իհարկե պատասխանատվությունն ընկնելու է հաղթողի վրա»։

Ինչպես խուսափել շահերի բախումից հետագայում, ինչպես ապահովել անաչառ ընտրություն: Մեսրոպ Մովսեսյանը կարծում է, որ մրցույթին պետք է մասնակցեն մասնագետներ, որոնք գոնե փորձառությամբ ու մասնագիտական հմտություններով մոտ են միմյանց. «Եթե թեկնածուներից մեկն ունի հեռուստաընկերություն, մյուսը չունի որևէ փորձ, նրանք արդեն նույն հարթության վրա չեն, բոլորը տարբեր չափանիշների են ենթարկվում։ Հանձնաժողովը պետք է կազմված լինի ոլորտի պրոֆեսիոնալներից, ճանաչեն մասնակիցներին։ Հանձնաժողովի ստեղծումով գուցե պետք է զբաղվի ԱԺ-ն, իսկ ՀՌՀ-ն կարող է տեխնիկական ապահովությունը կազմակերպել»։

Հետագա մրցույթների համար, ըստ Լևոն Բարսեղյանի, նախ պետք է ջանքեր ներդնել ու ինչ-որ չափորոշիչային կարգ սահմանել. «Ես կարծում եմ, որ այդ գործում կարող են օգտակար լինել ոլորտի տարբեր մասնագետներ, չեմ համարում, թե դրա մշակելը այս հանձնաժողովի սահմանափակ լիազորությունն է»։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովի անդամը կարևորում է թեկնածուների ծրագրային փաթեթների հրապարակումը, ինչը մաքսիմալ թափանցիկ գործընթաց կապահովի. «Լավ կլինի օրենքով սահմանել, որ մրցութային փաթեթը՝ հավակնորդի կենսագրականով ու հայեցակարգով, պետք է հրապարակվի և դրվի հանրային քննարկման։ Ճիշտ կլինի, որ առավելագույն հրապարակայնություն լինի»։

Այս օրերին լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ Աշխատանքային խումբը փաստաթուղթն ամբողջացնելուց հետո այն կդնի շրջանառության մեջ, ինչպես նաև կներկայացնի ԱԺ 3 խմբակցություններին և ոլորտով զբաղվող հանձնաժողովին։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Մեդիա փորձագետ

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/22/2019   17:28 Ամերիաբանկն ու պետությունը. գործունեությունը թվերով

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]