Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների 04/16/2019   13:08  |  Վերլուծություններ

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը։ Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացրած 23 թեկնածուներից նախապատվությունը տվեց Արա Շիրինյանին։ Նախորդ 6 տարիներին խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը, որն ընտրվել էր օրենքի բոլորովին այլ պահանջով։ Եթե նախկինում ՀՀ նախագահն էր մրցույթ հայտարարում և նշանակում խորհրդի անդամներին, ապա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ 2018 թ. մարտի 23-ի փոփոխությունից հետո մրցույթը կազմակերպում է ոլորտը կարգավորող մարմինը, իսկ հաղթողի նշանակումը կատարում է վարչապետը։

Այսպիսով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ստեղծած 5 հոգանոց մրցութային հանձնաժողովը, որը գործելու է 6 տարի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն լրացնելու է մրցույթի միջոցով՝ ՀՌՀ-ի իսկ սահմանած կարգի համաձայն։

Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ «Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս գործընթացում փորձել էր դրսևորել ներառականություն՝ մրցութային հանձնաժողովում ապահովելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն ընթացակարգերը հարցեր են առաջացնում անգամ հաղթած թեկնածուի մոտ։

«Ճիշտն ասած, մրցութային հանձնաժողովի անդամների կազմն այդպես էլ չբացատրվեց, թե ինչ տրամաբանությամբ է ընտրված։ Մի կողմից բոլորն էլ ոլորտի մասնագետներ են, բայց ինչ-որ սկզբունքներ խախտված են...կարծես թե այդ 5 հոգանոց կազմը հնարավոր չէ որևէ բացատրելի սկզբունքով ձևավորել։
Մրցութային հանձնաժողովի կանոնակարգը պետք է փոխվի, և հանրության վերահսկողությունը հենց հանձնաժողովի ստեղծման փուլում պետք է լինի»,- ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկարագրում է ստեղծված իրավիճակը. «Առանց որևէ դիտավորության և հետին մտքի ստացվել էր այնպես, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ձևավորել էր մեր մրցութային հանձնաժողովը, և ՀՌՀ-ից երեք հոգի հայտ էին ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին։ Իմ անձնական զգացողությունն անդուր էր. ես պարտավոր էի ուսումնասիրել ինձ այդ մրցութային հանձնաժողովում հաստատած հանձնաժողովի երեք հոգու հայտերը և որոշում կայացնել... Շահերի բախումը պիտի բացառվի»։

ՀՀՌԸ Խորհրդի նախագահի թեկնածու, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի համար ևս անհասկանալի էր ՀՌՀ անդամների մասնակցությունը մրցույթին. «Ձեռնոց նետվեց բոլորին. ես կազմակերպել եմ, ես էլ պետք է շահեմ»։

 

Մտահոգություններն այսպիսով չեն ավարտվում։ Մեսրոպ Մովսեսյանի համար այս ամենը իներցիոն գործընթաց էր, իր համար պարզ չէին անգամ չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է ներկայացուցչական հանձնաժողովը. «Շատ նման է 2003-2008 թվականների ընտրությունների սխեմային։ Զրույցն իմ տպավորությամբ ձևականորեն անցկացվեց ինձ հետ, որից կես ժամ հետո հայտարարվեց հաղթողի անունը։ Ես, իհարկե, շնորհավորում եմ իմ գործընկերոջը, խնդիրն այն է, որ խտրականություն էր նկատվում։ Ասվեց, որ ոմանց հետ զրույց են անցկացնելու, ոմանց հետ՝ ոչ, ներկայացվելու է ծրագիր և հայեցակարգ, որը հետո պետք է քննարկվի հանձնաժողովի հետ, այդ քննարկումները կիսատ-պռատ եղան, այդպես էլ չիմացանք ով մասնակցեց, ով՝ ոչ»։

Լևոն Բարսեղյանն անդրադառնում է ասվածին. «Ես մի քիչ ավելի շատ քննադատություն էի սպասում, քան տեղի ունեցավ, ինչը մի կողմից զարմանալի է, մյուս կողմից լավ է իհարկե։ Եթե կա կոռուպցիայի կասկած, թելադրանքի, նեպոտիզմի, անպայման թող հրապարակվի, ինձ էլ է շատ հետաքրքիր»։ Այնուամենայնիվ, մրցութային  հանձնաժողովի անդամն ընդունում է, որ հստակ չոփորոշիչների բացակայության պայմաններում բարձրանում է  հայեցողականության մակարդակը. «ՀՌՀ-ն մեզ չի էլ տվել չափորոշիչ կամ գնահատման ինչ-որ մի համակարգ։ Մենք առաջնորդվել ենք նախադեպի սկզբունքով, ողջամտության վարդապետությամբ նստել ու քննարկել ենք՝ ինչպես ենք ընտրելու։ Ուսումնասիրել ենք յուրաքանչյուրի ներկայացրած փաթեթը, համարել ենք, որ տեխնիկական դժվարություն ունենք բոլորին լսելու, կազմել ենք կարճ ցուցակ, ընտրել ենք ինը հոգու, յուրաքանչյուրին լսել ենք տասնհինգ-քսան րոպե, զգուշացրել ենք, որ ձայնագրել ենք արխիվի համար։ Ապա ընտրել ենք նրանցից երեքին, որոնց համար փակ քվեարկություն է անցկացվել»։

Հաղթող թեկնածուն՝ Արա Շիրինյանը կարծում է, որ ապահովել բացարձակ անաչառ ժյուրի հնարավոր չէ, որովհետև մի կողմից նրանք պետք է լինեն ոլորտի մասնագետներ, մյուս կողմից էլ՝ եթե ոլորտի մասնագետ է, ուրեմն բոլորին ճանաչում է, ավելին՝ բոլորը գործընկերներ կամ ընկերներ են։

Ի դեպ, մրցույթի մասնակիցները համաձայնել են հանձնել իրենց հայեցակարգերը հաղթող թեկնածուին, որպեսզի նա կարողանա օգտվել ներկայացված գաղափարներից, ինչը և կարվի՝ հավաստիացնում է Արա Շիրինյանը. «Դա շատ կարևոր է, որ մարդիկ մասնակցում են ոչ միայն նրա համար, որ բավարարեն իրենց տարբեր տեսակի հավակնությունները՝ քաղաքական, հասարակական, ստեղծագործական, այլ՝ որ իրենց փորձից ծնված մտքերը կարող են ծառայել ոլորտի զարգացմանը, ես էլ եմ կարծում, որ միասին պետք է անենք, իհարկե պատասխանատվությունն ընկնելու է հաղթողի վրա»։

Ինչպես խուսափել շահերի բախումից հետագայում, ինչպես ապահովել անաչառ ընտրություն: Մեսրոպ Մովսեսյանը կարծում է, որ մրցույթին պետք է մասնակցեն մասնագետներ, որոնք գոնե փորձառությամբ ու մասնագիտական հմտություններով մոտ են միմյանց. «Եթե թեկնածուներից մեկն ունի հեռուստաընկերություն, մյուսը չունի որևէ փորձ, նրանք արդեն նույն հարթության վրա չեն, բոլորը տարբեր չափանիշների են ենթարկվում։ Հանձնաժողովը պետք է կազմված լինի ոլորտի պրոֆեսիոնալներից, ճանաչեն մասնակիցներին։ Հանձնաժողովի ստեղծումով գուցե պետք է զբաղվի ԱԺ-ն, իսկ ՀՌՀ-ն կարող է տեխնիկական ապահովությունը կազմակերպել»։

Հետագա մրցույթների համար, ըստ Լևոն Բարսեղյանի, նախ պետք է ջանքեր ներդնել ու ինչ-որ չափորոշիչային կարգ սահմանել. «Ես կարծում եմ, որ այդ գործում կարող են օգտակար լինել ոլորտի տարբեր մասնագետներ, չեմ համարում, թե դրա մշակելը այս հանձնաժողովի սահմանափակ լիազորությունն է»։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովի անդամը կարևորում է թեկնածուների ծրագրային փաթեթների հրապարակումը, ինչը մաքսիմալ թափանցիկ գործընթաց կապահովի. «Լավ կլինի օրենքով սահմանել, որ մրցութային փաթեթը՝ հավակնորդի կենսագրականով ու հայեցակարգով, պետք է հրապարակվի և դրվի հանրային քննարկման։ Ճիշտ կլինի, որ առավելագույն հրապարակայնություն լինի»։

Այս օրերին լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ Աշխատանքային խումբը փաստաթուղթն ամբողջացնելուց հետո այն կդնի շրջանառության մեջ, ինչպես նաև կներկայացնի ԱԺ 3 խմբակցություններին և ոլորտով զբաղվող հանձնաժողովին։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Մեդիա փորձագետ

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]