Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Ագրարային համալսարանը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին 04/15/2019   18:44  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն:

Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։

Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Իրականացվում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր:

Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։

Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից:

Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր պետական գործառույթներ Ագրարային համալսարանին պատվիրակելու հնարավորությունը: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև բուհի սեփական եկամուտների ավելացմանը միտված քայլերը, փորձագիտական ներուժի բարձրացումը, գյուղատնտեսական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Ռեկտորն ավելացրել է, որ ուսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման աշխատանքներն ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարևոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ-ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը։ Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։

ՄԱԶԾ-ի հետ գործակցությամբ վերակառուցվելու է ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական թեքումով ավագ դպրոցը, Եվրամիության աջակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքը և Ապարանի գյուղատնտեսական քոլեջ-մասնաճյուղը՝ Վայհենշտեֆանի Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի հետ գործակցությամբ։ Համալսարանի՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման և արդիականացման նախագծով նախատեսվում են հետաքրքիր նորարարություններ՝ «խելացի» անասնաֆերմա, հիդրոպոնիկ եղանակով կերարտադրություն, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց։ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների արդիականացման, գինեդարանը գինու տուրիզմի և ուսումնական կենտրոնի վերափոխելու, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման ծրագրերն էլ սպասում են իրենց հերթին։

Մեկնարկել են նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող գիտական կենտրոնների կարողությունների գնահատման և զարգացման աշխատանքները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆերկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. Ժառանգության բաց նամակը՝ վարչապետին
01:07 14/04/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին. Ատոմ Մարգարյան
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
20:34 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
19:46 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան
18:11 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում հակակոռուպցիոն պայքարը. Յագլանդ
17:31 11/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերեւույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
13:44 11/04/2019  |  ՎերլուծություններԴըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ
10:26 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ցուցահանդեսի բացում. Մեկնարկել է Փաշինյանի այցը Ստրասբուրգ
19:24 10/04/2019Ուրախ լուր՝ ըստ վարչապետի

Արխիվ

[]