Թեմաներ
Երկուշաբթի 06 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/24/2019   17:44 Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել 06/24/2019   17:35 Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ 06/24/2019   17:33 Հայաստանի որոշ դիվանագետներ վտանգում են ՀՀ- Սփյուռք հարաբերությունները. Եվրոպայի հայերի համագումար 06/24/2019   17:26 Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:19 Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը 06/24/2019   17:12 Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019   16:34 Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը 06/24/2019   16:28 Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ 06/24/2019   16:14 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն 06/24/2019   16:01 Արամ Կարախանյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 06/24/2019   15:53 Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը 06/24/2019   15:49 Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները 06/24/2019   15:24 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը, որի կապակցությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը 06/24/2019   15:17 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին 06/24/2019   15:12 Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019   14:42 Մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքից փրկարարները տարհանել են 60 ուսանողի 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   14:28 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին 06/24/2019   14:18 Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը 06/24/2019   14:16 Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի 06/24/2019   14:05 Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/24/2019   13:32 Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/24/2019   13:18 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին 06/24/2019   13:11 «Սա քաղաքական սամազվանեցություն է». Շարմազանովը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին 06/24/2019   13:06 Դոլարի առաջարկի ճնշումը ուժեղանում է 06/24/2019   13:03 Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս 06/24/2019   12:57 Արտգործնախարարի մի քանի հարցադրումները 06/24/2019   12:54 ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 789 դեպք 06/24/2019   12:37 Հստակ պատասխանների ակնկալիքով 06/24/2019   12:34 Փոխնախարար Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   12:11 Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   12:01 Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   11:50 Վահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան 06/24/2019   11:41 Ձեզ դրսևորեք «կլասիկ» և ոչ թե «ռաբիզ» պատգամավորի նման. Մկրտչյանը՝ Մարուքյանին (տեսանյութ) 06/24/2019   11:38 Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ 06/24/2019   11:30 Մեղադրանք է առաջադրվել՝ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար. գործը դատարանում է 06/24/2019   11:23 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 06/24/2019   11:17 Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) 06/24/2019   11:05 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում 06/24/2019   11:01 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 21-ից 24-ը 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/24/2019   10:45 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը Վահե Գրիգորյանի ինքնահռչակման վերաբերյալ 06/24/2019   10:40 Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը. Սասնա ծռեր
06/22/2019   18:10 48-ամյա կինը Երեւանում ծեծել է հարսին 06/23/2019   14:02 Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/22/2019   20:46 Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգել են մեկ ժամով՝ ինքնաթիռում բռնկված կռվի պատճառով (տեսանյութ) 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/23/2019   19:24 Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան 06/23/2019   00:50 Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով 06/23/2019   15:46 Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը ու բռնկվել. կան տուժածներ 06/23/2019   18:12 Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/23/2019   18:46 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հողն ու քարերը լցվել են անասնաֆերմայում աշխատող 17 -ամյա տղայի վրա. վերջինս մահացել է shamshyan.com 06/23/2019   21:05 Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ) 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/23/2019   17:36 ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/23/2019   15:39 Կորած բնակչին փրկարարները գտնել չեն կարողացել. նա տուն է վերադարձել ինքնուրույն 06/22/2019   21:06 Ռուսները զանգվածաբար հանձնում են դեպի Վրաստան տոմսերը (տեսանյութ) 06/23/2019   15:22 Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Ագրարային համալսարանը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին 04/15/2019   18:44  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն:

Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։

Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Իրականացվում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր:

Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։

Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից:

Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր պետական գործառույթներ Ագրարային համալսարանին պատվիրակելու հնարավորությունը: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև բուհի սեփական եկամուտների ավելացմանը միտված քայլերը, փորձագիտական ներուժի բարձրացումը, գյուղատնտեսական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Ռեկտորն ավելացրել է, որ ուսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման աշխատանքներն ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարևոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ-ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը։ Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։

ՄԱԶԾ-ի հետ գործակցությամբ վերակառուցվելու է ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական թեքումով ավագ դպրոցը, Եվրամիության աջակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքը և Ապարանի գյուղատնտեսական քոլեջ-մասնաճյուղը՝ Վայհենշտեֆանի Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի հետ գործակցությամբ։ Համալսարանի՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման և արդիականացման նախագծով նախատեսվում են հետաքրքիր նորարարություններ՝ «խելացի» անասնաֆերմա, հիդրոպոնիկ եղանակով կերարտադրություն, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց։ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների արդիականացման, գինեդարանը գինու տուրիզմի և ուսումնական կենտրոնի վերափոխելու, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման ծրագրերն էլ սպասում են իրենց հերթին։

Մեկնարկել են նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող գիտական կենտրոնների կարողությունների գնահատման և զարգացման աշխատանքները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆերկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. Ժառանգության բաց նամակը՝ վարչապետին
01:07 14/04/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին. Ատոմ Մարգարյան
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
20:34 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
19:46 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան
18:11 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում հակակոռուպցիոն պայքարը. Յագլանդ
17:31 11/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերեւույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
13:44 11/04/2019  |  ՎերլուծություններԴըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ
10:26 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ցուցահանդեսի բացում. Մեկնարկել է Փաշինյանի այցը Ստրասբուրգ
19:24 10/04/2019Ուրախ լուր՝ ըստ վարչապետի

Տեսանյութեր

06/24/2019   15:41 Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]