Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան 04/15/2019   13:47  |  Մեկնաբանություն

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է   հուտուների «Ինտերահամվե»  կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։

Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները և մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։

Մենք դեռևս ապրում ենք ուրիշների և հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների և հորինվածքների շրջանակում։

Հետևաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջևում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր  կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն և հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձևը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետևում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլևս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որևէ դեպքում, որևէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետև դրանից մինչև «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետև չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաև նրանք, ովքեր երբևէ օպերան ներսից չեն տեսել, և այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։

Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝  հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբևէ չի կրթել, բայց մինչև վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։

Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձևավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առևտրի ու մանիպուլյացիաների հարթակի։ Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի և այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետևանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգևոր և այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։ Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսևորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։  Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։ Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։  Իսկ այսօրվա պայմաններում թերևս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, և այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների և լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, և շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձևավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետև անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու և անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ  փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սև ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ   հաճախ կրում են «ազատ» և «ազատություն» բառերը։

Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետև ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։

Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետևանքներն ու հետևությունները։

Երբ որևէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։

Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ,  երբ  նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերևալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետևաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։ 

 Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարևորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ և կոնկրետ հետևանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։

Մենք պետք է ձևակերպենք նոր խաղի կանոն. որևէ շահի, որևէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։

Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձևակերպումների մեջ, հանկարծ որևէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարևոր է, որ իշխանությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին և հստակ ձևակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռևս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, և, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը և կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը.  դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]