ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու Նիկոլ Փաշինյանը չի կատարում իր խոստումը.«Իմ քայլը» խմբակցությունը չունի հարցի պատասխանը 04/15/2019 19:25 | ԼՐԱՀՈՍ
2018 թվականի մայիսին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, սակայն առ այսօր այդ խոստումը չի կատարել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանից փորձելով պարզել պատճառը։ Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրինագիծը։
«Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին կամ 8-ին խորհրդարանում ունեցած իր ելությում՝ պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Մենք մեկ տարի է՝ սպասում ենք այս նախագծին, և ես ուզում եմ ձեր կարծիքն իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել խոստումից հետո, եթե այո, ի՞նչ ճնշման արդյունքում չեք կատարում այդ խոստումը։ Քաղաքական ի՞նչ հետևանք կարող է լինել տրված խոստումը չկատարելու իմաստով, այսինքն՝ հնարավո՞ր է մյուս խոստումներն էլ չկատարվեն»,- դիմելով Վահագն Հովակիմյանին ասել է Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան Հովակիմյանն ասաց, որ կառավարությունն ինքն է որոշում՝ ինչ կառուցվածքի վերաբերյալ նախագիծ ներկայացնի Ազգային ժողով։
«Կառավարությունն ինքն է ցանկանում նման կառուցվածք ունենալ և դրա համար էլ այսպիսի նախագիծ է ներկայացրել։ Տվյալ դեպքում կառավարությունը եկել է այն համոզման, որ այս փուլում իր ծրագիրն իրականացնելու համար նման կառուցվածք է անհրաժեշտ։ Կառավարությունը կարող է հետագայում փոփոխություններ նախաձեռնել, բայց հիմա ներկայացրել է այնպիսի կառուցվածք, որպիսին իրեն անհրաժեշտ է»։ Այս պատասխանը չգոհացրեց Մարուքյանին։
«Ես չեմ վիճարկում կառավարության մենաշնորհը կառուցվածքը ներկայացնելու հարցում։ Ես հետաքրքրվում էի՝ որպես իշխող վարչության անդամ, թեկնածու Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսք է տվել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հիմա այդ խոստումը չի կատարվել ձեր ուժի կողմից, ինչո՞ւ չի կատարվել, ինչ-որ բա՞ն է ազդել և արդյոք դա չի ազդի ընդհանրապես հավատալու իմաստով։ Այն մարդը, որը խոստում է տվել, կառավարության ղեկավարն է»,- արձագանքեց Մարուքյանը, իսկ Վահագն Հովակիմյանն էլ հորդորեց այդ հարցը տալ վարչապետին։
«Էդ հարցը դուք հնարավորություն ունեք տալու վարչապետին, և ես համոզված եմ, որ պատասխանը ձեզ լիարժեք կբավարարի և դուք անբավարարվածության զգացողություն չեք ունենա, հաստատ դրանից հետո ամեն ինչ բավարարված կլինի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ