ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը գնում է ճնշման ճանապարհով. Սուրեն Պարսյան 04/12/2019 17:36 | ԼՐԱՀՈՍ
«Բիզնես տեսանկյունից խախտման համար որպես պատժամիջոց կալանքի կիրառումը մեծ վնաս կարող է հասցնել ցանկացած ձեռնարկության, և այս տեսանկյունից «Սպայկա»-ի բողոքն արդարացի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու
Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ը գնում է ճնշման ճանապարհով։
Նրա խոսքով հնարավոր էր հաշիվների վրա կալանք դնել կամ գումարը վճարելու համար ընկերությանը ժամանակ տրամադրվեր։ Այս դեպքում հավաքագրումը կարելի էր կատարել ավելի գրագետ ու կազմակերպված՝ առանց ավելորդ աղմուկի, հատկապես, որ երկու ամսից սկսվելու է մթերումների շրջանը։ ««Սպայկա»-ն այդ շրջանում օգտագործում է բանկերի կողմից տրամադրվող մեծ քանակությամբ շրջանառության միջոցներ, որոնք ուղղվում են տարբեր համայնքներում գյուղմթերքի ձեռքբերմանը։ Գյուղացիների համար էլ կարևոր է իրենց ապրանքի դիմաց կանխիկ գումար ստանալը։ Այսինքն կառավարության այս կտրուկ որոշումը մի քանի ամիս հետո էլ խնդիր է առաջացնելու», - ասաց Սուրեն Պարսյանը՝ ավելացնելով, որ «Սպայկա» ընկերությանը բաժին է հասնում գյուղմթերքի արտահանման 25% և ՀՀ-ի ընդհանուր արտահանման 5%-ը, ինչը լուրջ ցուցանիշ է։
«Կառավարությունը պետք է հասկանա, որ երբ հարվածում է տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող խոշոր ընկերություններին, այդ հարվածը զգում է ամբողջ տնտեությունը։ Եթե անգամ պատժելու խնդիր կա, ապա նախքան հարվածելը պետք է գոնե թուլացնել նման ընկերությունների ազդեցությունը տնտեսության վրա։ Ցավոք Կառավարությունը վարում է կացնային քաղաքականություն», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի պնդմամբ՝ այս դեպքում վնասվել է ընկերության հեղինակությունը, որը արտաքին փոխառություններ ձեռք բերելիս դժվարություններ է ունենալու։ «Սպայկա»-ի այդ ծրագրերի մասին էին խոսում նրա հետ կապված Կառավարության նախորդ տարում ընդունած որոշումները, որոնք այդպես էլ թղթին կմնան։ «Երբ Կառավարությունը հայտարարում է, որ տարվա ընթացքում ունենալու ենք 800 մլն դոլարի ներդրում, անշուշտ, նկատի է ունեցել նաև «Սպայկա»-ի ներդրումը»։ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատուի խոսքով ողջունելի է Կառավարության կողմից եկամուտների հավաքագրման կամ ստվերի բացահայտման ցանկացած քայլ, եթե դրանք օրինաչափ են և ունեն պարբերական բնույթ, այլ ոչ թե ընտրանքային ձևով են իրականացվում։
Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել է, իսկ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը՝ մերժել։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել։
Փաստաբանները ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ