Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ 04/11/2019   13:08  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունից:

 ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել  գնումների գործընթացի կազմակերպման կարգում: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 04.05.17թ. որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից, եթե նախատեսված են գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով: Սակայն այդ նորմը հաճախ առաջացնում է խնդիրներ, քանի որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մարդատար ավտոմեքենաների գնման պայմանագրերով նման դրույթ չի նախատեսվել, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները տարիներ շարունակ ձեռք է բերում մրցակցային ընթացակարգերով: Արդյունքում հաղթող են ճանաչվում ոչ այդ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների՝ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, նկատի ունենալով, որ այդ ծառաությունները մատուցող ընկերություններն ըստ էության մասնագիտացված չեն այս կամ այն ֆիրմայի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման գործում կամ չունեն մասնագիտացված բարձրակարգ մասնագետներ, հաճախ վերջիններիս կողմից վերանորոգված ավտոմեքենաները կարիք է լինում կրկին վերանորոգելու, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ: Այսինքն՝ մրցակցային ձևով այդ ծառայությունների ձեռքբերման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի շատ կրում է ինչպես ֆինանսական վնասներ, այնպես էլ ժամանակի անհարկի կորուստ: Նշված խնդրի լուծման համար առաջարկվում է սահմանել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը կարող է իրականացվել գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից՝ անկախ այդ հանգամանքը գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե նախատեսված կամ չնախատեսված լինելու պարագայից: Գործող կարգի համաձայն՝ հրատապության հիմքով մեկ անձից կարող է գնում կատարվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Սակայն այդ դրույթը չի տարածվում ռազմական դրություն հայտարարվելու, զինված ուժերում ուժեղացված ծառայության անցնելու, ինչպես պահուստներում ապրանքների բացակայության դեպքում դրանց հրատապ համալրելու նպատակով գնումների կատարման գործընթացի վրա, ինչը նման իրավիճակներում կարող է խափանել ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել, որ հիշյալ իրավիճակներում նույնպես գնումները կատարվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով:

Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին

Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը,  շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին: Մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ: Ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը: Որոշմամբ նաև խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում, կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին: Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:

 

Համայնքները կընդգրկվեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար: 2019 թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը 10 է: Որոշմամբ առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել հանրապետության 40 համայնք: Տվյալ համայնքային գրասենյակներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է համայնքների հետ պամանագիր կնքել, քանի որ ծառայությունների մատուցման իրավահարաբերություններն իրենց բնույթով պայմանագրային են: Արդյունքում՝ պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեռանկարում պետք է յուրաքանչյուր փոստային բաժանմունքում, համայնքում  լինի այսպիսի ծառայություն մատուցելու հնարավորություն: «Սրանք գրասենյակներ են, որոնք ընդունում են դիմումները և ծառայությունը մատուցվում է կենտրոնացված»,-նշել է արդարադատության նախարարը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է  ընդունված որոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պետական ծառայությունները մատուցել տեղերում:

Փոխվել է կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը փոխելու նպատակով: Այն հնարավորություն կտա կացարան ընդունվել այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի և ի վիճակի են ինքնուրույն բնակվել, ունեն ինքնասպասարկման ունակություն և սեփական խնդիրներն ինքնուրույն հոգալու հնարավորություն (հոգալ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ ծախսեր): Մասնավորապես,  առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ  ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: Արդյունքում հստակեցվում է կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը, միաժամանակ կլուծվի անօթևան նվազագույնը 10 անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր: Հիմնավորման համաձայն՝ «Վետերան» կացարանում ավելի քան երկու տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով:

Հստակեցվել են բժշկական  օգնության և սպասարկման տեսակներով  ծառայությունների պարտադիր պահանջներն ու պայմանները

Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային  բժշկական  օգնության և սպասարկման տեսակներով  ծառայությունների պարտադիր պահանջների և պայմանների հստակեցնելու, ժամանակակից բժշկությանը համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ՝ փոխվել  է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, յուրաքանչյուր վիրաբուժական ծառայություն ծավալող բաժանմունքի կառուցվածքը պարզեցվել է: Կրճատվել են նաև մի շարք պարտադիր պահանջ հանդիսացող բժշկական նշանակության պարագաներ և սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում բժշկագիտության ոլորտում:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումները, ինչպես նաև նվազեցնել ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով: Հաշվի առնելով, որ համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները և Չինաստանը կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո՝ միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսված են դրա շրջանակներում փոխանցվելիք տեղեկատվության պաշտպանության երաշխիքներ:

Կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թ. ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակում ՀՀ լրացուցիչ բաժանորդագրության հայտերին: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանին հնարավորություն է ընձեռվել լրացուցիչ բաժանորդագրվել 166  ընդհանուր և 194 ընտրողական բաժնեմասի (20,025,410 ԱՄՆ դոլարին (GCI) և 23,403,190 ԱՄՆ դոլարին (SCI) համարժեք գումարի չափով): Ընդ որում, լրացուցիչ բաժանորդագրության գումարը բաղկացած է «Վճարման ենթակա» (Paid-in) և «Ցպահանջ» (Callable) մասնաբաժիններից: Առաջարկվող բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով 2021, 2022 և 2023թթ. վճարվման ենթակա գումարը համապատասխանաբար բաշխվելու դեպքում կկազմի 1,803,091.13 ԱՄՆ դոլար:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործառույթները։ Ըստ այդմ՝  կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրմանը։

Հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկում  է ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ, քանի որ օրինագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:17 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԿկառուցվի և կվերակառուցվի 230 անասնաշենք
12:11 06/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը
12:01 06/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը Կատարում դեսպանություն կունենա
12:39 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել
18:53 19/04/2018Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը
18:58 23/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը
15:09 27/07/2017  |  ԼՐԱՀՈՍԿազատականացվի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան
18:46 25/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը բարելավել է դատապարտյալների տեսակցությունների տրամադրման գործընթացը
18:41 25/02/2016  |  ԼՐԱՀՈՍԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար ԱԱՀ չի գանձվի
16:05 18/08/2015  |  ԼՐԱՀՈՍԸմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է Նորայր Մուշեղյանի անվամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]