Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան 04/11/2019   19:46  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին։

Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են որոշակի խնդիրներ: Դուք գո՞հ եք նրանց հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից, և եթե ոչ՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե դուք գիտեք, որ ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում: Ուրախ եմ, որ իր գործունության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը: Շնորհակալ եմ:

Հարց – Շնորհակալություն պարոն վարչապետ Ձեր երկրի անցած ուղին և հաջողությունները ներկայացնոլու համար: Շնորհավորում եմ Ձեզ և ուզում եմ հարցնել, թե ի՞նչ է տեղի ունենում նախկին քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերում և որքանով է ապահովված արդարադատության անկախությունն այդ գործերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցի համար, դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեզ համար, մեր երկրի համար, մեր կառավարության համար, որովհետև հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մի բան, առանց սեթևեթանքի, որ ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների և պայմանների, ակախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հանրության համար, դա մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է: Եվ վերջերս, երբ Եվրամիությունից պատվիրակություն էր եկել Հայաստան, և նրանք լսում էին մեր դիրքորոշումներն անկախ դատական համակարգ ունենալու մասին, ինձ շատ ուղիղ հարց տվեցին, ասացին՝ իսկ դատական համակարգն անկախ դարձնելու ուղղությամբ դուք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ: Եվ ես շատ ուղիղ պատասխանեցի, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց, իսկապես, անառարկելիորեն անկախ դատական համակարգի, մենք չեն կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը: Ունե՞նք արդյոք այսօր այսպիսի դատական համակարգ՝ ցավոք սրտի, ես չեմ կարող ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ: Ես ձեզ կարող եմ 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ 100 տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել: Եվ ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև, օրինակ, ընդամենը 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին: Բայց, որ մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում խնդրում եմ որևէ կասկած մի ունեցեք: Շնորհակալ եմ:

Հարց – Պարոն վարչապետ, ես ցանկանում եմ Ձեզ հարց ուղղել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Իրանը բազմաբնույթ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումը, հատկապես Եվրամիության հետ համագործակցության ենթատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կարող եմ ասել, որ Եվրոպայի ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյանների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք, գիտեք այսպիսի մի բավականին բարդ իրավիճակում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են: Այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ մեր բարեկամներն են: Եվ, իհարկե, մեր հույսը և կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին: Եվ անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների շփումների ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումը և գիտակցումը: Ես, իհարկե, բոլորի հետ չէ, որ հասցրել եմ անձամբ շփվել, բայց Եվրամիության մեր գործընկերների հետ, Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր շփումներում այս ընկալման շուրջ մենք ունեցել ենք համաձայնություն, կոնսենսուս: Շնորհակալ եմ:

Հարց – 2018թ ապրիլին այս վեհաժողովն ընդունեց իմ զեկույցը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և իրավական ակտիվների, գույքի առգրավման գործընթացի դյուրացման վերաբերյալ: Ես գիտեմ, որ հանցավորության դեմ պայքարը Ձեր կառավարության առաջնահերթություններից է: Կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս եք տեսնում միջազգային գործընկերների հետ ձեր համագործակցությունն այս ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի կիրառման առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ հարցի համար, որովհետև շատ կարևոր էր, որ նման հարց հնչեր հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Որովհետև մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյո՞ք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը: Եվ սրա հետ կապված Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ, նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում, ես կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջ: Ես ուզում եմ հիշատակել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում և այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին:

Անկեղծ ասած, անձամբ իմ տեսակետից դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց ինչպես ասացի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, և այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում և, իհարկե, շատ օգտակար կլինի նաև այս հարցում, Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն ասացի, անշրջելիորեն փակվել է: Շնորհակալ եմ:

Հարց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Եթե Դուք նկատեցիք, ես իմ ելույթում հատուկ ընդգծեցի, որ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Եվ գիտեք, երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի: Երբ օրինակ իմ այցերի կամ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ այս բառերի տակ, բնականաբար, խոսքը գույնի մեջ չէ, ոչ էլ սիրո և ոչ էլ առավել ևս համերաշխության, այլ խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է: Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել, որևէ: Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Եվ սա միշտ ասել եմ, որ մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է և շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից: Կարծում եմ, հենց սա է պատճառը, որ մենք այսօր ունենք այն վիճակը, որի մասին Դուք նշում եք: Ես պետք է ուղիղ լինեմ և անկեղծ՝ այն, ինչ ասացի ես քիչ առաջ, ասվածի վերաբերյալ տարբեր գործընկերներ ունեն տարբեր կասկածներ: Մինչև հիմա էլ միջազգային մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ ահա հնարավոր է այս այսպես է, այն այնպես է, որ այնուամենայնիվ, գուցե կա ինչ-որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, արտաքին քաղաքական ենթատեքստ, բայց ես կարծում եմ, որ ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ես ասել եմ և դա շատ կարևոր է: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ: Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ և երջանիկ ապագայի, և մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մենք նախագահում ենք այս պահին այդ կազմակերպությունում և մենք մեզնից կախվածն անելու ենք այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: Անվտանգության համակարգի առումով մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ամեն ինչ անելու ենք այդ կազմակերպությունը և այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Եվրամիության հետ մենք այսօր ունենք հրաշալի հարաբերություններ և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության հետ ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում: Շնորհակալ եմ:

Հարց – Ըստ Ձեզ, որքանո՞վ է Եվրապայի խորհուրդը նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք ես միշտ նաև այդ հարցին ի պատասխան հարկ եմ համարում ընդգծել և հույս ունեմ, որ այդ ընդգծումը ճիշտ կհասկացվի հատկապես այս ամբիոնում: Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին և սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես, բնականաբար, դրանց հետ համաձայն եմ, բայց թույլ տվեք ասել, որ դրանք իմ ընկալմամբ և մեր ընկալմամբ, նույնքան և հայաստանյան արժեքներ են: Ես նկատի ունեմ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում որպես մի բան, որը մենք ներկրել ենք կամ որևէ տեղից արտահանվել է դեպի մեր երկիր: Սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի մենթալիտետից և մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից: Եթե այս փաստը արձանագրենք, մենք կարող ենք արձանագրել, որ այսօր մենք Եվրոպայի խորհրդի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա ժողովրդավարությունը: Ես ասեցի իմ ելույթում՝ չնայած ոչ մի օտարերկրյա ուժ հեղափոխության մեջ ներգրավված չի եղել և դա այդպես է, բայց Հայաստանի 18-ամյա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և այս ընթացքում մեր կատարած համատեղ աշխատանքն իհարկե շատ էական կերպով նպաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը: Եվ այս առումով, իհարկե, Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ես արդյունավետ եմ համարում: Առնվազն ես ասացի, որ անձնական պահ էլ կա. ինձ մի անգամ չեն բանտարկել շնորհիվ Եվրոպայի խորհրդի և մի անգամ բանտից ազատել են նաև ի շնորհիվ Եվրոպայի խորհրդի: Այնպես որ ես այդ համագործակցությունը համարում եմ խիստ արդյունավետ և կայացած: Շնորհակալություն:

Հարց – Միջազգային հանրության մեջ կա տեսակետ, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները մեծ հարստություն են կուտակել այս տարիների ընթացքում: Ձեր կառավարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի հավակնոտ ծրագիր: Հայտնի է նաև, որ Ձեր երկրի երկրորդ նախագահն այս պահին գտնվում է բանտում: Կարո՞ղ եք մեզ ասել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել և ինչպիսի՞ արդյունքներ եք արդեն արձանագրել այս ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցերի համար: Երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ո՞րն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է, որ ես անձամբ ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ, որովհետև ինձ համար չկա ավելի հուսալի գործիք կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, գործին նվիրված լինելու համար: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, որ մարդիկ հավատան դրան, որովհետև ես չեմ կարծում, թե աշխարհում կա մի որևէ վարչապետ և որևէ կառավարություն, որ կանգնում ամբիոնից ասում է՝ գիտեք, այո, ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում կոռուպցիայի մեջ ներգրավվել, իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ այս առումով շատ կարևոր է դառնում իշխանության և կառավարության խոսքի վստահելիությունը: Եվ այս է պատճառը, որ ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը: Եվ սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, թե կոռուպցիան, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում իշխել է, ինչպիսի լծակներ, ինչպիսի ֆինանսական միջոցներ ունի և ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև: Իհարկե, Դուք ճիշտ եք, և հետևաբար, առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով:

Հարց - 2001թ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանն իր նվիրվածության մասին: Կարո՞ղ եք ասել, ե՞րբ եք պատրաստվում գործնականում ի կատար ածել ձեր հանձնառությունը, ինչը բխում է ձեր ստանձնած պարտավորություններից և միջազգային կառույցների ընդունած բանաձևերից և փաստաթղթերից:

Հարց – Պարոն վարչապետ, անցյալ տարվա նոյեմբերին Երևանում նախատեսվում էր անցկացնել կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏ հանրության համաժողով: Սակայն դա տեղի չունեցավ հանրային կարծիքի, այդ թվում քաղաքական գործիչների ճնշման պատճառով, որոնք մտահոգություն էին հայտնում մասնակիցների անվտանգության վերաբերյալ: Դա վկայում է ԼԳԲՏ անձանց իրավունքների լուրջ խախտումների մասին, ովքեր Հայաստանում զրկված են նույնիսկ իրենց տարրական իրավունքներն իրագործելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր կառավարությունն այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելուն, ապա ես մեր պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ենք ստեղծել՝ դա արդեն իսկ բավականին լավ է:

Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու:

Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի: Եվ սա շատ կարևոր պարտավորություն է:

Ինչ վերաբերվում է ԼԳԲՏ հանրությանը՝ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները: Ես Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց անկեղծ ասած չեմ կարող նշել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է: Ես այդ խնդրին անկեղծ ասած տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ, երկու գրառման շրջանակներում և բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ: Շնորհակալ եմ:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեր ընտրությունը նպաստավոր ակնկալիքներ առաջացրեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության խաղաղ կարգավորման առումով: Արդյո՞ք բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ ձեր հայտարարությունները կարող են դիտարկվել որպես հետընթաց քայլ: Ձեր ժողովրդականությունը Հայաստանում կարող է արդյոք հույս ներշնչել, որ ձեր երկրը կտանեք խաղաղություն ճանապարհով՝ ի հեճուկս հայկական սփյուռքի փաստարկներին և երկրի ներսում օլիգարխների ճնշմանը:

Հարց – Կարող եք բացատրել, թե ինչու է Հայաստանը շարունակ դեմ քվեարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային և Ղրիմի անեքսիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերին: Դուք չեք ցանկանում փոխել Հայաստանի դիրքորոշումը և կոնկրետ հարց՝ ում է պատկանում Ղրիմը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցերի համար, առաջին հարցը վերաբերվում էր բանակցային ֆորմատի, մեջբերում եմ հարցից, փոփոխությանը, բայց ես արդեն իսկ հասցրեցի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման քննարկումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և երբ նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահությունը ու ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել: Ես քիչ առաջ ասացի, հիմա թվականը ցավոք չեմ կարող կոնկրետ հիշել, բայց ենթադրում եմ 1994-95-96 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այն տեղի է ունեցել Մոսկվայում: Մեր ձեռքի տակ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով այս կոմունիկացիան անելու փաստաթղթեր, այսինքն ոչ միայն երեք համանախագահներն են եղել, այլև մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարց, որովհետև տեսեք կա պարզ խնդիր, սա մեզ համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ: Ոմանք նույնիսկ սա փորձեցին որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է, որովհետև մենք ասում ենք՝ մենք ո՞ւզում ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետև շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել: Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել են, ապրել են և հուղարկավորվել են իր նախնիները: Ես դրա համար նաև իմ խոսքում ասացի, որ յուրաքանչյուր հակամարտություն, յուրաքանչյուր իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետև հասկանալի է, որ կան բազմաթիվ նրբություններ և մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկլրների, պետությունների, ժողովուրդների: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում: 

Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Նույն տրամաբանությամբ ես կուզենայի պատասխանել նաև Ղրիմի հետ կապված հարցերին, բանաձևերի հետ կապված հարցերին: Գիտեք, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել, և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան և ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար: Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ: Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկոսությունը, կայունությունն ու զարգացումը: Եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին. ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որովհետև Հայաստանի օրինակով ասեմ, ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ: Հայաստանամետ լինելը ի՞նչ է նշանակում միջազգային տրամաբանությամբ, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, և պետք է փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ: Շնորհակալ եմ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:11 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում հակակոռուպցիոն պայքարը. Յագլանդ
17:31 11/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերեւույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
13:44 11/04/2019  |  ՎերլուծություններԴըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ
10:26 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ցուցահանդեսի բացում. Մեկնարկել է Փաշինյանի այցը Ստրասբուրգ
19:24 10/04/2019Ուրախ լուր՝ ըստ վարչապետի
23:29 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենսդիր և գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք գործ հարուցելու ցուցում տալու իրավասությամբ օժտված չեն. Դատախազություն
19:51 09/04/2019  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն դեռեւս չի ստացել վարչապետի ցուցումով հարուցված քրգործը
15:04 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ. Նիկոլ Փաշինյան
13:30 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է.Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթ ունենալուն
11:17 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Крепитесь, запад нам поможет». Նիկոլ Փաշինյանը՝ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցից հետո

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]