Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2019   23:58 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/21/2019   22:05 Վարչապետը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/21/2019   21:03 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան 11/21/2019   20:10 «Եթե Ապրիլյան պատերազմին չեն մրսել, հիմա էլ կդիմանան». Դաշնակցական երիտասարդներին թույլ չեն տվել վառարեն տեղադրել (տեսանյութ) 11/21/2019   20:06 Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղում մահացել է 11/21/2019   19:52 Եթե պետք լինի ամբողջ Կոնդով կգանք, իրենց վրայով կանցնենք. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության դիմաց (տեսանյութ) 11/21/2019   19:46 Սերժ Սարգսյանը այն մարդը եւ քաղաքական գործիչը չէ, որ այլեւս կարող է գնահատականներ տալ . Ալեն Սիմոնյան 11/21/2019   19:31 Մեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) 11/21/2019   19:16 Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը. Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է 11/21/2019   19:11 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները 11/21/2019   19:09 Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի 11/21/2019   19:07 Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   19:04 Հեռանում է ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլ նաեւ՝ գործկոմը. նոր ընտրությունները՝ դեկտեմբերին 11/21/2019   18:54 ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը 11/21/2019   18:50 Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների 11/21/2019   18:47 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 11/21/2019   18:42 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   18:13 Պոռթկումս կարող եմ արդարացնել. Ռուբեն Սահակյանը՝ ՓՊ որոշման մասին 11/21/2019   18:05 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 11/21/2019   17:58 Ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   17:49 «Քեզ սպանելու և մորթելու եմ». Երևանում տղամարդը ծեծել է հարսնացուին 11/21/2019   17:46 Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը 11/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/21/2019   17:14 «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարել է. այրվել է 250 քմ տարածք 11/21/2019   16:58 Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին 11/21/2019   16:56 Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ 11/21/2019   16:50 Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 11/21/2019   16:47 Կրակային պատրաստության պարապմունքներ 11/21/2019   16:40 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 11/21/2019   16:36 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն 11/21/2019   16:18 Կարող է հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   15:49 Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   15:26 Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   14:47 Հրդեհ Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի շինության տանիքում 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/21/2019   14:31 Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան 11/21/2019   14:16 Վարկերի ներգրավման տեղատարափը շարունակվում է 11/21/2019   14:03 Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան 11/21/2019   13:41 Կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 9.95 մլն դրամ 11/21/2019   13:38 Կառավարությունն արտոնություն տվեց «Նյուպլաստ» և «Թրեյդ էքսպորտ» ընկերություններին 11/21/2019   13:29 Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով
11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ) 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ 04/11/2019   13:44  |  Վերլուծություններ

Դեռևս 2018-ի ապրիլին, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քննադատելով նախկին իշխանություններին հայտարարում էր, թե՝ ինքը չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ:

Սակայն այսօր մենք տարբեր առիթներով ականատեսն ենք լինում, թե նա ինչպես է ինքն իրեն օժտում մի դեպքում՝ դատախազի, մեկ այլ դեպքում՝ դատավորի կամ նույնիսկ քննիչի լիազորություններով: Ըստ էության, նրա վարքը միապետ-ղեկավարի վարք է հիշեցնում:

Մեծ հաշվով՝ ոչինչ էլ չի փոխվել: Ուղղակի, եթե նախկինները սուսուփուս էին նման դեպքերում իրենց գործը տեսնում, ապա Նիկոլ Փաշինյանն իր տեսակին հարազատ՝ ամեն հարցում ցանկանում է »կիսվել» ժողովրդի հետ: Անգամ՝ օրինազանցության, Սահմանադրությունը խախտելու դեպքում:

Օրերս Հայաստանի վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Նախ, նա իր այս ֆեյսբուքյան գրառմամբ ոչ թե՝ մազոխիստի, այլ պոպուլիստի, ինչու ոչ նաեւ՝ լիազորությունները չարաշահողի տպավորություն է թողնում, ընդ որում՝ օրենք բառը շահարկելով, ինքն իրեն օրենքի ու Սահմանադրության հետ նույնացնելով։

Տեսեք, երկրի վարչապետը առանց չնչին իսկ մտածելու հայտարարում է, թե «քրեական գործ է հարուցվել իր անմիջական ցուցումով»` այդպիսով հաստատելով, որ ինքը գերազանցել է երկրի վարչապետի իր լիազորությունները: Նրա այս հայտարարությանը հաջորդեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, առ այն, որ վարչապետը գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն չունի: Պաշտպանը բնականաբար, վարչապետի նման առանց հիմքի չէր խոսում, այլ վկայակոչում էր օրենքը, այն է՝ «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար,և դա ոչ թե վարչապետն է, այլ դատախազը»:

Բայց վարչապետի պոպուլիզմն իր շարունակությունն ունեցավ, քանի որ նա հակադարձեց ՄԻՊ-ի օրենքով ամրագրված խոսքին ու հեգնեց, թե՝ «Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն»: Հետո հավանաբար, հուշեցին նրան, թե՝ եղբայր, այս կերպ ինքդ քեզ հակասում ես՝ դառնալով օրինախախտ, մինչդեռ ուրիշներից գոնե հրապարակավ պահանջում ես հավատարիմ մնալ օրենքի ոգուն ու տառին: Հեռու չգնանք, հենց այս օրերին է ընթանում Կոնստանտին Օրբելյանի դեմ իր և մշակույթի նախարարության արշավանքը՝ օրենքի այս ու այն կետի վկայակոչմամբ: Կետ, որից չի բխում ոչ մշակութային օջախի, ոչ էլ ընդհանրապես բնագավառի ու երկրի, հանրության շահը:
Ավելի ուշ մասնագետների հուշումով նա լղոզեց իր իսկ ասածը , բայց ինչպես սովորաբար, այս դեպքում էլ նրա լեզուն մտքից արդեն առաջ էր անցել:

Նկատենք, որ վարչապետի պաշտոնում սա Փաշինյանի առաջին և միակ լիազորությունների վեարզանցումը չէր: Այս համատեքստում նա ավելի վաղ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրավապահներին, ավելի կոնկրետ՝ դատավորներին ուղղորդելով, արդեն հասցրել էր հաթաթաներ տալ՝ թե՝ «ցույց տվեք այն դատավորին, որ իմ ասածը չանի մոտիվով»: Ի դեպ, ի հեճուկս Փաշինյանի կամայականության, գտնվեց այն դատավորը, որը բացառապես օրենքով առաջնորդվեց՝ կուլ չգնալով վարչապետի հաթաթաներին:

Էլի՞ փաստեր հիշենք: Խնդրեմ, հայտնի գաղտնալսման պատմությունը, որն ուղղակի ճչացող փաստ էր, թե ինչպես են ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հրատապ ցուցումներ ստանում երկրի վարչապետից՝ նրա հետ քննարկելով անկախ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խափաման միջոցի հարցը:

Հավելենք, որ ի պատասխան «Փաստինֆո»-յի հարցի, ՀՀ դատախազությունը ևս հաստատեց , որ «Քրեական գործ հարուցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների կողմից»: Այլ խոսքով արձանագրում, որ վարչապետը քրեական գործերով ցուցումներ տալու իրավունք չունի։

Իսկ վարչապետի հետագա «սրբագրումը», թե ցուցում է «տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է», ավելի բարդացրեց իրավիճակը։ Ամբողջ հարցն այն է, որ հանցագործության մասին օպերատիվ տեղեկություններին ընթացք տալու համար վարչապետի ցուցում ամենեւին էլ պետք չէ, օրենքով նախատեսված չէ։ Դա ընդամենը յուրօրինակ «խոստովանություն» էր, որ, այսպես կոչված, օպերատիվ տեղեկություններին ընթացք է տրվում, քրեական գործերը հարուցվում կամ մերժվում են վարչապետի ցուցումով, ինչն ուղղակի հակասահմանադրական է։

Ընդգծենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որն ամրագրում է օրինականության սկզբունքը, սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Իսկ ինչպես դատախազությունն ու ՄԻՊ-ն արձանագրել են՝ գործող օրենսդրությամբ վարչապետն իրավունք չունի քրեական գործերով ցուցումներ տալ անգամ իրեն ենթակա մարմնին։ Հետեւապես ամեն ինչ չէ, որ օրինական է, եթե չասենք, որ իրականում հակասահմանադրական է։ Իսկ վերջերս մեծ ճանաչում ստացած 300.1 հոդվածը Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտումը դիտարկում է որպես Սահմանադրական կարգի տապալում՝ դրա համար նախատեսելով քրեական պատասխանատվություն։

 

Հեղինակ` Արթուր Գահնապետյան


Հարակից հրապարակումներ`

10:26 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ցուցահանդեսի բացում. Մեկնարկել է Փաշինյանի այցը Ստրասբուրգ
19:24 10/04/2019Ուրախ լուր՝ ըստ վարչապետի
23:29 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենսդիր և գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք գործ հարուցելու ցուցում տալու իրավասությամբ օժտված չեն. Դատախազություն
19:51 09/04/2019  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն դեռեւս չի ստացել վարչապետի ցուցումով հարուցված քրգործը
15:04 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ. Նիկոլ Փաշինյան
13:30 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է.Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթ ունենալուն
11:17 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Крепитесь, запад нам поможет». Նիկոլ Փաշինյանը՝ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցից հետո
10:10 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ Նորագավիթի մաքսակետում
23:11 08/04/2019  |  ՔաղաքականՓաշինյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ երկուստեք հնարավոր կլինի երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
20:34 07/04/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՆման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

11/21/2019   18:59 Աննախադեպ հաշվով պարտության համար կար բարոյական պատասխանատվության հարց. Արթուր Վանեցյան

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]