Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Քաղաքական պատվերն այստեղ չափազանց մեծ դեր է խաղում, իսկ անհեթեթության մեղավորները դուխ չունեն օբյեկտիվ լինելու. Ռուբեն Սահակյան 04/10/2019   10:24  |  Հարցազրույց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննարկումը, իսկ ՄԻԵԴ-ն էլ գրանցել է պաշտպանական կողմի երրորդ գանգատը, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: Մինչ քննարկում է երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հարցը՝ «Փաստինֆո»-ն խնդրեց պաշտպան Ռուբեն Սահակյանին պատասխանել առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին վերաբերող մի քանի հարցերի։

-Պարոն Սահակյան, արդեն ավելի քան մեկ ամիս է ծանոթանում եք քրեական գործի նյութերին։ Այս պահին մի կողմ դնելով նախագահի Սահմանադրական անձեռնմխելիության ինստիտուտը, խնդրում եմ ասեք, թե ըստ քրեական գործի՝ ինչով է դրսեւորվել նախագահի կողմից Սահմանադրական կարգի տապալումը։

- Որպես մեղադրյալի ներգրավելու մասին որոշման մեջ «Սահմանադրական կարգի տապալում» բառերով որակվել են քննիչի մտքերը, որոնք հանցակազմի հետ որևէ կապ չունեն: 13.5 էջից բաղկացած մեղադրանքը ջուր է, հանցակազմի տարրերի հետ որևէ աղերս չունի: 12 էջը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Կես էջը՝ ՀՀ Սահմանադրության հինգ հոդվածների շարադրանքն է: Մեկ էջի վրա էլ գրել են 0038 հրամանի ու արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի մասին: Բոլոր այդ մտքերի տրամաբանական կապն էլ բացակայում է: Ութ ամսից ավելի է ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններս, այնպես էլ մյուս մեղադրյալների պաշտպանները հայտարարում են, որ չեն հասկանում մեղադրանքի շարադրանքը: Անգամ գրավոր ենք դիմել՝ պահանջելով պարզաբանել մեղադրանքը, մերժվել է միջնորդությունը: Իմ երկարամյա պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում այսպիսի անորոշ, ոչինչ չասող մեղադրանքի ձևակերպման:

- ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասը համաձայն՝ Սահմանադրական կարգ տապելել նշանակում է ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմի դադարեցումը։ Բազմաչարչար 0038 հրամանը նշված հոդվածներով ամրագրված, որ նորմն է վերացրել։

- 0038 հրամանի մասին մի քանի անգամ հրապարակայնորեն մասնագիտական պարզաբանումներ տվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ հրամանը պաշտպանության նախարարության ներքին գործածության հրաման է: Իսկ այն ինչ ՀՔԾ-ն է տեսնում այդ հրամանի տակ, ապա դա ՀՔԾ-ի կարծիքը չէ: Դա ուրիշի ցանկությունն է, որը ՀՔԾ-ի կողմից մատուցվում է հասարակությանը՝ որպես հանցանք հիմնավորող հրաման: Հույժ գաղտնի բառերն էլ օգտագործել են հրամանին խորհրդավորություն հաղորդելու, տպավորությունն ուժեղացնելու համար: Իրականում հրամանի նպատակը եղել է կանխել Զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին: Ավելիի ապացույցներ՝ գործի 76 հատորներում չկան: Այն, ինչ մեր ընդդիմախոսները ուզում են տեսնել 0038 հրամանում, ընդամենը տկար երևակայության արդյունք է: Այն ինչ նրանք գնահատում են որպես «ծանրակշիռ» ապացույց, իրականության մեջ թուղթ է, իսկ թղթի քաշը գիտեք չնչին է: Առկա բովանդակությունն էլ այդ փաստաթղթին կշիռ, արժեք չի տալիս:

Նկատի ունենալով, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, թող նրա մասով գործն ուղարկեն Ռուսաստանի Դաշնություն՝ հանձնարարելով իրականացնել նրա քրեական հետապնդումը: Այդպիսի ընթացակարգ սահմանված է համապատասխան բազմակողմ կոնվեցիայով: Համոզված եմ չեն ուղարկի՝ գիտակցելով, որ կխայտառակվեն:

- 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 2-րդ hոդվածը, որը գործել է նաեւ 2008 թվականին, ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Քրեական գործով կա որեւէ ապացույց, որ ընտրությունները կեղծվել են, որի հետեւանքով ժողովուրդը զրկվել է իր իշխանությունն իրականացնել ազատ ընտրության միջոցով։

- Քրեական գործի այն մասում, որին հասցրել ենք ծանոթանալ նման բան չկա: Կարծում եմ որ մնացած մասում նույնպես չի լինի: Բացի այդ ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական բոլոր երեք առաքելությունների ներկայացուցիչները հաստատել են ընտրությունների արդյունքների օրինականությունը: «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» ԵԽԽՎ-ն 18.04.2008 թվականի թիվ 1609 բանաձևով, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած իրադարձություններին, ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թվականի ՍԴՈ-736 որոշումն, այլև՝ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը (տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը):

- ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին ԿԸՀ 2008 թվականի որոշումը կեղծված լինելու, կամ դրանցում ընտրությունների իրական արդյունքները ներկայացված չլինելու վերաբերյալ որեւէ ապացույց քրեական գործում կա՞։

- Սահմանադրական դատարանի 08.03.2008թ. որոշման առկայության պայմաններում նման բան լինել չի կարող գործում։

- Պարոն Սահակյան, որքանով տեղյակ եմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, որպես ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկ նշվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽ զեկուցողների ու նաեւ այն ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցները։ Խնդրում եմ՝ պարզաբանեք դրանք գերակա ուժ ունե՞ն, քա՞ն ԿԸՀ եւ ՍԴ որոշումները։

- Այո նման բան կա մեղադրանքում: Նաև այդ փաստն է թույլ տալիս մեզ որակել մեղադրանքը որպես անհեթեթ: Դատեք ինքներդ՝ հարցում շարադրված հանգամանքներն անվանել սահմանադրական կարգի տապալում՝ իրավական անգրագիտություն կլինի: Օրինակ, եթե մեղադրանք առաջադրելու որոշման մեջ կա ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկի մասին հիշատակում, ապա դա ընդհամենը հիշատակում է ոչ ավելին: Այդպիսի հիշատակումով չի կարելի անձին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նման հիշատակումներն արժեք ունենալ չեն կարող, քանի դեռ կա ԿԸՀ և ՍԴ որոշումները (չմոռանանք նաև վերը հիշատակված 1609 բանաձևը): Դրանք կարելի է գնահատել որպես անձի, անձանց, հասարակական քաղաքական կառույցների կարծիք, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի ապացույց: Բացի այդ, եթե հիմնվորված լիներ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա կարելի կլիներ խոսել ընդհամենը ընտրակեղծիքների հանցակազմերի մասին: Եվ այլն և այլն:

Սակայն այստեղ կարևոր է հետևյալը. եթե նման բան կա, կնշանակի որ քննչական խումբը մեղադրանքի որոշումը ձևակերպելու ունակություն չունի, կնշանակի, որ նման մեղադրանքը պաշտպանող դատախազները նույնպես այդ առումով տկար են: Ես անձամբ դա բացառում եմ: Նրանք գրագետ իրավաբաններ են: Բայց հարց է առաջանում ինչպե՞ս կարող է այդպես լինել՝ գրագետ, բայց անհեթեթություն  գրի  ու պաշտպանի այն: Պատասխանն այլ տեղ է հարկավոր փնտրել: Քաղաքական պատվերն է այստեղ չափազանց մեծ դեր խաղում, իսկ անհեթեթության մեղավորները «դուխ» չունեն օբյեկտիվ լինելու և քաղաքական ուժին ասելու՝ «մենք ՀՔԾ պետի և մի քանի այլ իրավաբանների կարծիքը չենք կիսում»:

- Ձեր կարծիքով՝ ինչու նախաքննական մարմինը չփորձեց նախ հիմնավորել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այսինքն, ժողովուրդը զրկվել է Սահմանադրության 2-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքից, այլ մեղադրանքի հիմքում օգտագործեց միջազգային կազմակերպությունների եզրակացությունները՝ խախտումների վերաբերյալ: Ընդ որում՝ անգամ այդ եզրակացություններում չկա հիշատակում, որ քվեարկության արդյունքներով ընտրվել էր այլ թեկնածու, սակայն կեղծվելու միջոցով ընտրված թեկնածու է համարվել Սերժ Սարգսյանը։

- Իմ կարծիքով, ոչ իմ համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման և վրեժխնդրության արդյունք է: Վերևում արդեն ասեցի, որ մեղադրանքն այնպես է ձևակերպված, որ հասկանալ հնարավոր չի: Իհարկե քրեա-իրավական առումով անհասկանալի: Դա է պատճառը, որ չենք հասկանում՝ անհեթեթ բովանդակություն ունի: Ի դեպ նույն կարծիքին են նաև Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գրիգորյանի պաշտպանները, ինչպես նաև դատական իշխանության այն ներկայացուցիչը, որին դատավորներից մեկն ասել էր, որ «գործը ջուր ա»: Ամեն դեպքում մենք գործի ելքով շահագրգռված անձինք ենք, իսկ դատավորը՝ ոչ: Չհավատալ այդ դատավորին մենք չենք կարող: Նա մեզանից շուտ է ծանոթացել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությանը և կից գործի նյութերին և առաջինը ինքն է այդպիսի կարծիք հայտնել: Ես հավատում եմ այդ դատավորին, սակայն չեմ խղճում նրան, որովհետև դուխով չգտնվեց: Մի բան է մտածում՝ մեկ այլ բան անում: Պատվեր կատարող է:

- Երրորդ անգամ կալանավորման ժամկետը երկարացնելով դատարանն ամրագրեց, որ հնարավոր է Քոչարյանն ազդի նախաքննության ընթացքի վրա։ Հայտնի է, որ նախաքննությունն ավարտվել է եւ ծանոթանում եք գործի նյութերին։ Եթե գաղտնիք չէ՝ կարող եք ասել, թե մինչ այդ նախաքննության վրա ներազդելու որ փորձերն են դատարանին նման եզրահանգման հիմք տվել։ Այսինքն՝ նման դեպք գրանցվել է, թե ուղղակի իր ենթադրության հիման վրա է դատավորը նման ներքին համոզմունք ձեռք բերել։

- Այս գործով կալանավորման և կալանքի ժամկետը երկարացնելու մասին կայացված որոշումներում, ինչպես նաև Ռ.Մխիթարյանի և Մ.Հարությունյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանի որոշումներում, գործի քննությանը խոչընդոտելու վտանգի մասին եզրահանգումներն անիմաստ ենթադրություններ են, որովհետև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել նրա կողմից քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր որևէ արարք կատարելու մասին: Հետևաբար բանականությունը թելադրում է, որ գործի քննությանը խոչընդոտելու մտադրություն Ռոբերտ Քոչարյանի մոտ առաջանալ չեր կարող և այդ մասին դատավորների եզրահանգումները վկայում են նվազագույնը նրանց անբարեխղճության մասին: Ասում եմ նվազագույնը, քանի որ իմ համոզմունքս այդ հարցում այլ է: Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ ասածիս, որ գործի քննությանը խոչընդոտելու անհրաժեշտություն չկա, բայց դա փաստ է: Կգա մի օր, որ կհրապարակվի մեղադրանքի որոշումը և այդժամ կհամոզվեք, որ ճիշտը մենք ենք: Իսկ այսօր «ճիշտը» ՀՔԾ-ն է:

Ինչ վերաբերվում է հարցում նշված նախաքննությունն ավարտված լինելու խնդրին, ապա իմ համոզմամբ և քրեական դատավարության օրենսգրքի նորմերի իմաստով, նախաքննությունը համարվում է ավարտված, դատախազի կողմից գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու պահից:

- Նույն դատարանի որոշման համաձայն՝ կաշառքի համար Քոչարյանին առաջադրված մեղադրանքում բացակասում է հիմնավոր կասկածը։ Դատավոր Ազարյանի նկատմամբ հայտնի ճնշումներից հետո Ձեր համար որքանով սպասելի էր դատարանի նման արձանագրումը։

- Կաշառքի մեղադրանքն էլ ավելի անհեթեթ է եղել, այդ իսկ պատճառով դատարանն այլ բան չեր կարող անել: Դատավորի «հեղափոխական դուխը» չի հերիքել նույն կերպ վարվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանի գործի քննությանը խոչընդոտելու հարցերի հետ:

- Կաշառքի դրվագով մեկ մեղադրյալի մասի անջատումն այս գործից որքանով եք արդարացված համարում՝ քրեական գործի քննության բազմակողմանիության, օբյեկտիվության եւ լրիվության տեսանկյունից։

Պատասխանեմ կարճ՝ արդարացված եմ համարում մի առումով, բազմաթիվ այլ առումներով՝ ոչ: Իսկ ամենաճիշտ պատասխանը՝ անհեթեթությունը մեկնաբանելն անիմաստ է:

- Պարտաստո՞ւմ եք այդ դրվագով քրեական գործը կարճելու միջնորդություն ներկայացնել դատարան։

- Ավելի ճիշտ է ասել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին: Բայց դա մարտավարության հարց է, որը պահանջում է համատեղ որոշում: Նախնական քննարկում ունեցել ենք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 07/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ պետի կարծիքով` Քոչարյանի ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը, թեեւ նախաքննությունն ավարտվել է
19:38 05/04/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանն իրավունք չունի այս փուլում անդրադառնալ ընդդեմ առաջին ատյանի որոշման պատճառաբանական մասի Դատախազության բողոքին. Փաստաբան
15:49 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՇիրխանյանի նամակի հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է
12:21 05/04/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց Քոչարյանի գործով բողոքի քննության շարունակությունը
18:29 04/04/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը կշարունակեն ներկայացնել իրենց հիմնավորումները
15:37 04/04/2019  |  Դատական ռեպորտաժներՔոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց
12:25 04/04/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանը դատարանում է. քննվում է խափանման միջոցի հարցը
09:19 03/04/2019  |  ՄամուլՈ՞վ է նա. Ռոբերտ Քոչարյանը չի կարող տեսակցել միայն ազգականներից մեկի հետ. «Ժողովուրդ»
15:47 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի նիստի օրը հայտնի է
18:35 26/03/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժել է դատախազին. Ռ.Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը կլսվի դռնբաց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]