Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ

Պետության հիմքը առողջ ընտանիքն է, որն այսօր թիրախ է դարձել զանազան տրանսօթյակների համար 04/09/2019   20:09  |  Վերլուծություններ

Դրանցից սնվող գրանտակերների բանակը, որոնց մի ստվար զանգված այսօր պետական կառավարման տարբեր օղակներում են հայտնվել, ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակային քայքայիչ քաղաքականություն են իրականացնում՝ վտանգելով մեր արժեքային համակարգի հիմնական և խարսխային ինստիտուտները՝ ընտանիքը, մշակույթը, հուշարձանները, կրթությունը, եկեղեցին...

Օրերս Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցած՝ տրանսգենդերի ելույթի դրվագը բազմաթիվ արձագանքներ ունեցավ, ընդ որում, իմ խորին համոզմամբ, այն հանիրավի երևութականացվեց նաև տվյալ երևույթի և փաստի հանդեպ քննադատաբար ու մերժողաբար տրամադրված՝բնական և պահպանողական արժեքներ դավանող կառույցների ու անձանց կողմից: Այսինքն, ստացվեց, որ հակաքարքզչությունն անգամ քարոզչության էֆեկտ ունեցավ, թեպետ դրան չէին ձգտում շատերը:

Այն, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հավասար է օրենքի առաջ և ունի նույն իրավունքները, կարծես չի վիճարկվում, բայց զավեշտալի մի բան է կատարվում այսօր մեր իրականության մեջ: Որոշ շրջանակներ, ըստ ամենայնի ոչ առանց շահադիտական նպատակների ձգտում են կեղծ թեզերով՝ խախտված իրավունքների, բռնության զոհի կարգավիճակով օժտել մարդկանց, որոնք այդպիսին չեն: Այսօր երկրի վարչապետն է անդրադառնում սեռական փոքրամասնությունների թեմային՝ այս համատեքստում մեղադրելով նախորդ իշխանություններին: Ներողություն, բայց նախկինում չեմ հիշում որևէ դեպք, որ սեռական փոքրամասնությունները դեմոնստրացիաների միջոցով մեծամասնությանը պարտադրեին լսել իրենց ինտիմ կյանքի մասին: Ինտիմը ինտիմ է և՛ բնական կողմնորոշում ունեցողների, և՛ փոքրամասնության համար և հանրայնացման խնդիր այստեղ չպետք է լինի:

Ըստ իս՝ մեծամասնության իրավունքների դեմ քայլ էր Ազգային Ժողովի հայտնի ելույթը, որն արդեն մեկ շաբաթ է խաթարել է հայ ընտանիքների անդորրը: Մարդիկ արդարացված տագնապի մեջ են՝ իսկ եթե Ազգային Ժողովը եվրոպական մտայնություններին համահունչ՝ օրենք ընդունի նույնասեռ ամուսնությունների մասի՞ն:

Ի դեպ, եվրոպական որոշ երկրներ ժողովրդավարական արժեքներ պարտադրելով, իրենք դրանց կուլ չեն գնում՝ եթե դրանք սեփական ազգային անվտանգության համար սպառնալիք են դառնում: Տեսեք՝ օրինակ Ֆրանսիայում և Գերմանիայում «Եհովայի վկաներ» տոտալիտար ավանդը արգելված է: Ֆրանսիայում այն արգելվեց, քանի որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Այսինքն, սա նշանակում է, որ եվրոպական այս կամ այն երկիրը իր իսկ անվտանգության համատեքստում է դիտարկում ցանկացած պահանջ՝ կարևորելով ազգի շահը:

Հիշեցման կարգով ասեմ, որ մենք դեռ 15 տարի առաջ գրանցեցինք այս նույն աղանդը՝ այնքան հեշտորեն և այնքան անհոգ: Ի՛նչ է, մենք ազգային անվտանգության խնդիրներ չունեի՞նք: Այս տոտալիտար աղանդն, ի դեպ, բազմաթիվ ընտանիքներ է քայքայել և շարունակում է քայքայել: Հիմա, ասելիքս այն է, որ ոչինչ ավելի հրամայական չի կարող լինել մեզ համար, քան մեր երկրին և պետությանը սպառնացող վտանգը: Իսկ պետության հիմքը ընտանիքն է: Պետք չէ պապից ավելի կաթոլիկ լինել: Ֆրանսիան ու Գերմանիան չեն եղել, իսկ սա Հայաստանն է՝ տղամարդկանց՝ Հայկից սերվածների և հայրերի երկիր: Հայ ընտանիքը նոր ժամանակներում, իհարկե, որոշակի առումով օտար մշակույթներից տարրեր ներառել է, սակայն, այս դեպքում էլ՝ հայկականացրել է փոխառությունները: Եվ այսօր էլ շարունակում է իբրև երևույթ իր յուրահատկություններով առինքնող և գրավիչ լինել բնականության կարոտ եվրոպացու և ամերիկացու համար:

Այս առիթով հիշեցի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հետ Ծաղկաձորի գրողների տանը մեր զրույցը: Այն ըստ էության, կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող պոետի գնահատականն էր, ուղղված իր և ընդհանրապես՝ հայ ընտանիքին: Նրա այս պատմությունը հայ ընտանիքի ֆենոմենալ առանձնահատկությունների շուրջ լուրջ մտորելու առիթ կարող է տալ նաև այսօր: ՙՙ Հենց այսօր:

«Հիշում եմ՝ 90-ականների սկզբին մի խումբ հայ գրողների հրավիրեցին Ամերիկա՝ գրական կոնֆերանսի: Այն ամբողջությամբ նվիրված էր ընտանիքի պրոբլեմներին: ԱՄՆ-ը կործանվում է, ընտանիքը փոշիանում է, պատկերացրեք՝ ԱՄՆ կառավարության համար դա մեծ պրոբլեմ է: Հավաքել էր աշխարհի ամուր ընտանիք ունեցող երկրների գրողներին՝ իբրև փորձի փոխանակում լսում էր նրանց, թե՝ էդ ո՞նց եք անում, ո՞նց եք ձեր ընտանիքները պահում: Այնտեղ երբ իմացան, որ 30 տարի նույն կնոջ հետ եմ ապրում, չեմ բաժանվել, լրագրողները թափվել էին գլխիս: Պարզվում է՝ իրենց մոտ 6-7 տարուց ավելի ընտանիքը չի դիմանում: Մրցանակներ, նվերներ տվին, չգիտեի՝ ամաչեմ, թե՝ ուրախանամ: Հետո հասկացա, թե ինչքան կարևոր բան է ամուր ընտանիքը: Պետության հիմքը ամուր ընտանիքն է, այստեղ են մեր արժեքները կենտրոնանում: Սա ասիական գրողների հավաք էր, հետո էլ՝ ԱՄՆ-ից զանգեցին, թե՝ հիմա էլ մեզ մոտ եվրոպական գրողների հավաք է, էլի ուզում ենք՝ դուք գաք: Գնացի, էլի նույն պրոբլեմն էր, բայց այստեղ՝ ավելի սուր: Ես հասկացա, որ լավ ընտանիքը մեծ հարստություն է»:

Հովհաննես Գրիգորյանի կյանքի այս դրվագը բազում շերտեր ունի: Հայ ընտանիքը այսօր էլ շարունակում է լինել նախանձելի մոդել, ուր գիրկընդխառն են եվրոպականի և ասիականի լավ որակները:

Պետության հիմքը ամուր ընտանիքն է, այստեղ են մեր արժեքները կենտրոնանում՝ ասում էր բանաստեղծը: Ինքը հենց այնպես չէր ասում, նա նաև անձնապես անցել էր իր ասածի միջով ու մի տեսակ պատգամի հանգույն էր նրա խոսքը հնչում:

Զանազան տրանսօթյակներ մեր պետությունը թուլացնելուն ուղղված իրենց գործն են անում համառորեն և շարունակաբար: Իսկ պետության հիմքը ընտանիքն է, որից էլ սկսել են: Բնավ՝ ոչ պատահաբար:

Հեղինակ` Անահիտ Եսայան


Հարակից հրապարակումներ`

13:30 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է.Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթ ունենալուն
12:40 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊատգամավոր Մարիա Կարապետյանին մեղադրում են ստելու մեջ եւ պահանջում, որ հրաժարվի մանդատից. հայտարարություն
11:52 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան․ Նաիրա Զոհրաբյան
19:27 08/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊահանջում են քրեականացնել այլասերվածության քարոզը (տեսանյութ)
18:01 08/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Դու և քո շրջապատը աղանդավոր եք». Ցուցարարները չցանկացան լսել ԱԺ փոխնախագահին
17:09 08/04/2019  |  ԼՐԱՀՈՍՑուցարարները պահանջում են եկեղեցականի օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն իրականացնել
09:22 06/04/2019  |  ՄամուլԵրեկ խորհրդարանում Լիլիթ անունով ներկայացած տրանսգենդերը միակը չէր. «Ժողովուրդ»
17:49 25/06/2018  |  Քրեական խրոնիկոնՇպարված, կանացի հագուստներով և կեղծամներով երիտասարդները բռնություն են գործադրել վարորդի և ուղևորուհու նկատմամբ
23:12 20/10/2017  |  Քրեական խրոնիկոնՏրանսգենդերը բռնաբարել է լավագույն ընկերների 10-ամյա դստերը և նրանց մեղադրել PR-ի մեջ
18:52 24/05/2013  |  Միջազգային լրահոսՀամասեռականների դրոշը կզետեղվի Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության շենքի վրա

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]