Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   13:37 Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիների համար Մոսկվայից կկազմակերպվի չարտերային թռիչ 04/04/2020   13:33 «Հայրենիք» հիմնադրամ նախագահ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել հայրենասիրության թեմայով (լուսանկարներ) 04/04/2020   13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/03/2020   22:41 Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Ուղեւորները պահանջում են իրենց փողերը 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեծանում է. Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է ՊԵԿ ստորաբաժանումների գործունեությանը 04/09/2019   16:04  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ:

 Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի: «Սա խայտառակ կեղտոտ տարածք է և անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը և հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ և քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է 20 րոպե: «Մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության: Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զրուցել է նաև մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից: Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: «Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը,  վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ և քննություններ, հետևել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:

Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաև ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին և իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի  գործունեությանը:

Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:

Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:

ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:

Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:        

 

Արարատյան մաքսատուն-վարչությունում (ավտոմաքսատուն) կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Գործընթացը իրականացվում է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության կազմում  գործող փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժիններում: Ստորաբաժանումն ունի 38 աշխատակից: Ունենալով 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ նրանք օրական իրականացնում են շուրջ 300 տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպում և բացթողում: Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացվել վերջին շրջանում: Մասնավորապես, հերթերի կառավարման համար ներդրվել է քաղաքացիների ավտոմատ հերթագրման համակարգ: Մաքսային ձևակերպումների ժամանակ չի պահանջվում ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող տրանսպորտային միջոցի զննության տեղեկանքը, ինչպես նաև վնասակար գազերի արտանետումների քանակի վերաբերյալ փորձարկման արձանագրությունը: Հերթերից խուսափելու համար տրանսպորտային միջոցների ձևակերպումները և համապատասխան գործառույթներն իրականացվում են նաև ՀՀ բոլոր մաքսատուն-վարչություններում: Ի դեպ, 3-րդ երկրներից ներմուծված տրանսպորտային միջոցների համար 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում ևս գործելու են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:

Երևանում և մարզերում գտնվող Հարկ վճարողների սպասարկման 20 բաժինները հարկ վճարողներին մատուցում են տարաբնույթ ծառայություններ՝ իրականացնելով հարկային պարտավորությունների հաշվառման, իրազեկման, տեղեկանքների տրամադրման, հարկային գործերի պահպանման և սպասարկման այլ գործառույթներ: Ընդ որում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է մեկ պատուհան սկզբունքով, ինչը նշանակում է, որ տարբեր վայրերում գտնվող սպասարկման կենտրոնները մատուցում են համանման ծառայություն՝ անկախ հարկ վճարողի գրանցման վայրից:

Վերլուծության գործառույթ իրականացնող բաժինները կատարում են կամերալ ուսումնասիրություններ, ինչպես նաև այլ վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսանում ռիսկային գնահատված հարկ վճարողների մոտ հսկողական աշխատանքների նախաձեռնման համար: Վերլուծություններ իրականացվում են նաև ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի կողմից, որտեղ ի տարբերություն վերլուծությունների բաժինների, դրանք իրականացվում են ինքնաշխատ եղանակով: Ընդ որում, հարկային մարմնի կողմից ներկայումս կատարվում են աշխատանքներ, որոնց արդյունքում՝ երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերլուծական աշխատանքներն ամբողջությամբ կենտրոնացնել մոնիտորինգային կենտրոնում՝ նվազագույնի հասցնելով մարդակային գործոնը:

Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման գործընթացն իրականացնում են ինչպես հարկային մարմնի լավագույն մասնագետները, այնպես էլ հրավիրված մասնագետներ: Վերապատրաստումների ավարտից հետո հարկային ծառայողներն անցնում են գրավոր թեստավորում, որի արդյունքները հետագայում հիմք են ընդունվում ատեստացիաների ժամանակ:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության սերվերները պարունակում են ավելի քան 60 տերաբայթ ծավալով տեղեկատվություն, իսկ մեկ օրվա ընթացքում մշակվում են ավելի քան 4 մլն. տեղեկատվական միավորներ, որոնք համալրվում են հարկ վճարողներից, ՊԵԿ աշխատակիցներից և այլ մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: Սերվերային ենթակառուցվածքների և գործող համակարգերի մոնիթորինգի համակարգն ապահովում է հեռահար կառավարում (remote management)՝ իրական ժամանակում արտացոլելով հարկային և մաքսային համակարգերի կարգավիճակների վերաբերյալ տեղեկատվություն: Սերվերների և ցանցի ցանկացած հանգույցի խափանման կամ այլ խնդրի դեպքում մոնիթորինգային համակարգը ստանում է ազդանշան, իսկ համապատասխան մասնագետը՝ ծանուցում 24/7 ռեժիմով՝ հաշվի առնելով մաքսատներում համակարգերի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործառույթների կարևոր ուղղություններից է ներդրված ընթացակարգերի ավտոմատացումը և էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով հավաքագրվող տեղեկատվության արդյունավետ վերլուծությունը և դրա հիման վրա հարկային ու մաքսային վարչարարության օպտիմալացումը: Այս առումով, կարևորելով համաշխարհային տեխնոլոգիական նորարարությունները և թվային զարգացման ուղղությունները, նախաձեռնվել են միջոցառումներ՝ ապահովելու վերլուծությունների իրականացումը մեծ ծավալի տվյալների (Big Data) մեխանիզմների կիրառմամբ: Վերլուծական հնարավորությունների ընդլայնման արդյունքում կստեղծվի նորագույն մոտեցումներին համապատասխան տարբեր կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների համադրմամբ ռիսկերի վերլուծության և կառավարման ժամանակակից գործիքակազմ: Վերլուծությունների արդյունքները նախատեսվում է կիրառել նաև ռիսկի պրոֆիլների և չափանիշների մշակման համար։ Ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը հանդիսանում են կոռուպցիոն մեխանիզմների և հնարավոր կողմնակալ մոտեցումների բացառման գլխավոր երաշխիք: Այսօր ռիսկային հարկ վճարողների ընտրությունն ու ստուգումների կազմակերպումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ռիսկերի չափանիշների հիման վրա մշակված տեղեկատվության արդյունքներով, իսկ մաքսային զննումների տեսակարար կշիռն ռիսկերի կառավարման համակարգի արդյունքում 2018թ. IV եռամսյակում կազմել է 7.5%, այն դեպքում, երբ 2017թ.-ի նույն ժամակահատվածում՝ կազմել էր 18.5%: Նախատեսվում է կատարելագործել ռիսկերի կառավարման համակարգը՝ ներդնելով «խելացի» ռիսկերի կառավարման (Smart Risk Management) համակարգ՝ արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine learning) մոտեցումների կիրառմամբ:

ՊԵԿ մոնիտորինգի բաժինը ստեղծվել է 2017թ.-ի ապրիլին և գործում է Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության կազմում: Բաժինն իրականացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացված գործարքների և պետական բյուջե կատարված վճարումների ամենօրյա մոնիտորինգ: Իրացման շրջանառությունները, ծախսերը և դրանցից առաջացող հարկերը ձևավորվում են հիմնականում նշված գործարքների արդյունքում, որոնք,  նախապես մշակված չափորոշիչների կիրառմամբ մշտադիտարկվում են բաժնի աշխատակիցների կողմից: Բացառապես էլեկտրոնային ծանուցումների միջոցով հարկ վճարողները նախ տեղեկանում են իրենց գործունեության հետ կապված ռիսկերին, որից հետո կարող են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ նախընտրած այլ եղանակով ներկայացնել բացատրություններ՝ ծանուցմամբ ներկայացված ռիսկերի վերաբերյալ: Ռիսկերի գնահատման չափանիշները պարբերաբար կատարելագործվում են՝ պայմանավորված նաև հարկ վճարողների կողմից ներկայացված բացատրություններով և հիմնավորումներով: Ծանուցման արդյունքում վարքագիծը չփոխած և բացատրություն չներկայացրած հարկ վճարողների ցանկերն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ հսկողական միջոցառումներ իրականացնելու և ռիսկերը ստուգելու նպատակով: Բաժնի կողմից կիրառվում են ՀԴՄ-ների մասով 9, հաշվարկային փաստաթղթերի մասով 8 ռիսկի չափանիշներ, իսկ եկամտային հարկի հայտարարագրման ռիսկերի վերհանման նպատակով մշակված 17 չափանիշները գտնվում են ծրագրավորման փուլում:

Պետական բյուջե կատարված վճարումները նույնպես ամենօրյա մոնիտորինգի են ենթարկվում, համադրվում են ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում առկա տեղեկատվության հետ, առաջացած տարբերությունները, և հայտնաբերված խնդիրները վերլուծվում են և տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ արագ լուծում տալու համար: Բյուջե կատարված վճարումների վերաբերյալ մշակված տվյալները տարբեր տեղեկանքների տեսքով տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց գործառույթներում կիրառելու, ինչպես նաև պաշտոնական կայքում հրապարակելու համար:

Բաժնում վերլուծվում են նաև հարկ վճարողների կողմից սխալներով փոխանցված վճարումների վերաբերյալ դիմումները, որոնք առկա տվյալների հիման վրա ճշտվում, նույնականացվում և հաշվառվում են համապատասխան ՀՎՀՀ-ներով: 2019թ.-ի ընթացքում նման եղանակով ճշգրտվել են 441 վճարումներ:

Ըստ նոր սերնդի ՀԴՄ-ներով հայտարարագրված ցուցանիշների` 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին տպվել է շուրջ 86 միլիոն կտրոն, ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարը կազմել է շուրջ 372.4 մլրդ դրամ, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ շուրջ 65 մլն կտրոն և 317.3 մլրդ դրամ: 2019թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 31.9%-ով աճել է տպված կտրոնների քանակը, իսկ ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարի աճը կազմել է 17.4%:

2019 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել ավելի քան 5 միլիոն 38 հազար հաշվարկային փաստաթուղթ, որոնցով իրացման ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 800.4 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ ավելի քան 3 միլիոն 793 հազար և շուրջ 749.2 մլրդ դրամ: Այսինքն` հաշվարկային փաստաթղթերի քանակն ավելացել է 32.8 %-ով, իսկ դրանցով իրացման ընդհանուր արժեքը` 6.8 %-ով:

Ընդհանուր առմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրված իրացման ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 173 միլիարդ դրամ` 2018թ. նկատմամբ աճելով շուրջ 10%-ով (2018-ի առաջին եռամսյակում եղել է շուրջ 1 տրիլիոն 66 միլիարդ դրամ):

ՀԴՄ-ների և հաշվարկային փաստաթղթերի ռիսկերի վերաբերյալ 2019-ի առաջին եռամսյակում ուղարկվել է 2.438 ծանուցում (հարկ վճարողների կողմից ներկայացվել է 660 բացատրություն), իսկ  2018-ին՝ 1.981 ծանուցում (ներկայացվել է 513 բացատրություն):

Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ունի 12 աշխատակից, աշխատանքային ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-ից 18:00-ը, իսկ շաբաթ օրը` ժամը 10:00-ից 16:00-ը, հեռախոսահամարն է` 060-54-44-44: Կենտրոնը հեռախոսազանգերն ընդունում է բազմաալիքային հեռախոսահամարով:

Հեռախոսազանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայու­թյուն­­ների որակի գնահատման համար 2017 թվականի ապրիլից գոր­ծարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայու­թյունը, որը հարկ վճարողին հնա­րավորու­թյուն է ընձեռում հեռախոսազանգից հետո գնա­հա­­տել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադրած պատաս­խանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 76%-ը դրական է գնահատել կենտ­րոնի աշխատանքը, իսկ 24%-ը` բացասական:

2018 թվականի ընթացքում ՀԶԿ ստացվել է 206 065 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 205 320-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 745-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2018 թվականի ընթացքում ստացվել են նաև 668 դիմում-բողոք և 13 առաջարկություն: Բողոքներից 441-ը վերաբերել են ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումներին (մասնավորապես` խոսքը վերաբերում է քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելուն), իսկ մնացած բողոքները վերաբերել են չգրանցված աշխատողներին, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև ելակետային տվյալներ չներկայացնելուն:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀԶԿ ստացվել է 63 082 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 62 777-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 305-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են նաև 191 դիմում-բողոք և 7 առաջարկություն:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը բացահայտել է տոտալիզատոր տեսակի վիճակախաղն օրենքի շրջանցմամբ կազմակերպելու դեպք Պետությանը պատճառվել է 1 միլիարդ դրամի վնաս
12:42 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԼիլիա Շուշանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
10:10 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ Նորագավիթի մաքսակետում
09:59 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
09:36 09/04/2019  |  ՄամուլՎերջին ազատումների իրական պատճառը. Բա վարչապետի աշխատակազմի ղեկավարն ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարել. «Ժողովուրդ»
13:04 08/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Դա մեզ համար մութ է». ԲՀԿ-ն փակ հանդիպում է պահանջում Փաշինյանի հետ
12:32 06/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ
11:28 06/04/2019  |  ՄամուլՓաշինյանն այցելելու է Արմավիրի մարզ. նա կկարողանա՞ մեղմել արմավիրցիների դժգոհությունը. «Ժամանակ»
10:36 06/04/2019  |  ՄամուլՓաշինյանն անհանգստացած է. Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո են հրապարակում «պաշտոնական» տվյալները. «Փաստ»
09:14 06/04/2019  |  ՄամուլՊԵԿ-ում էլի բերանբացություն են արել. Նոր բացահայտում. «Ժամանակ»

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]