Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան 04/07/2019   20:34  |  Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռեւս իր համար չի պարժել թե ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ուստիեւ դեռեւս չի կարող ասել դրանք ընդհանրապես Հայաստանի համար  ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:

Վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԿՄ 12-րդ համագումարում` նշելով, որ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, և մենք հետևողական ու անհոգնել աշխատելու ենք այս խնդրի վրա: Բայց որպեսզի այս խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճիշտ, ճշգրիտ բանաձևեր:

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Եվ թույլ տվեք նաև արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը», - ընդգծել է վարչապետը` նկատելով, որ այդ կապակցությամն կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ է համարում ճշգրտել և որոնց հարկ է համարում անդրադառնալ ևս մեկ անգամ.

«նախ, ասվում է, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն, և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից այն, որ ֆորմատի փոփոխություն տեղի չի ունեցել և տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 90-ականների առաջին կեսին: Ինչո՞ւ է կարևոր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետև չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի, առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին:

Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:

Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ և ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի և հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում և հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է և անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը: Եվ եթե ուշադիր եղաք, Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որպեսզի ահա ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Եվ ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետև թյուր կարծիք է, թե նման գործելակերպը կարող է անլրջացնել կամ վնասել կողմերից մեկին: Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, անլրջացնում է պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Եվ ես այս դիրքորոշումները շատ հստակ ձևակերպել եմ Վիեննայում:

Հաջորդ կարևոր խնդիրը՝ մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն և ցանկացած կառավարություն, ով մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են, և որևէ կառավարություն չի կարող որևէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումներն ընդունելի չեն ժողովրդի համար: Հետևաբար, գնալ Ղարաբաղի հարցի լուծման կարգավորման նշանակում է՝ ժողովրդի հետ համաքայլ գնալ դեպի այդ լուծումը, հակառակ դեպքում այս տրամաբանությանը հակասող ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին: Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Սա շատ կարևոր նրբություն է, և հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում՝ ոչ թե այն պատճառով, որ որևէ ժողովրդից կամ որևէ կառավարությունից վախենում է, այլ որովհետև մենք առաջին հերթին չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, և ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլևս կայացած իրողություն է, և այդ իրողությունն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:45 06/04/2019  |  ՄամուլԻրական և ֆեյք Նիկոլ Փաշինյանը. Հայաստանում ինչ-որ բան այն չէ. «168 ժամ»
09:33 06/04/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի ճանապարհով. «168 ժամ»
09:03 06/04/2019  |  ՄամուլՎարչապետին Գյումրիում «անակնկալ» էր սպասվում. Գյումրեցիներն ակնարկներ են արել. «Հրապարակ»
19:50 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե
16:50 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է. Վարչապետը՝ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին
15:19 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞
13:08 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործը քննում է ԱԱԾ-ն
09:33 05/04/2019  |  Մամուլ«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց». «Ժամանակ»
08:17 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՆիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի նկատմամբ
12:53 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ մարդիկ պետք է լինեն օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տեղերում. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]